Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը

Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Տիգրան Մանսուրյանին կարելի է անվերջ լսել. լսել նրա մտորումները կյանքի, երաժշտության, մարդկային հարաբերությունների մասին, իսկ երբ բացում է մեր մեծերի մասին իր հուշերի պահոցը՝ մտովի ճամփորդում ես դեպի անցյալ եւ ապրում այն իրականությունը, որը չես էլ տեսել։ Խոսուն է անգամ Մաեսրտոյի լռությունը, խոսքի մեջ եղած դադարները։
Մի բան է, երբ տասնյակ լրագրողների հետ ներկա ես գտնվում Մանսուրյանի ասուլիսին, որտեղ միգուցե բախտ էլ չվիճակվի հարց ուղղել, առավել եւս մոտենալ եւ զրուցել նրա հետ, եւ բոլորովին այլ զգացում էր, երբ հնարավորություն ունեցա, որպես «ՀՀ»—ի խմբագրակազմի պատվավոր հյուր, հարցս ուղղել Մաեստրոյին։
Հարցը լսելիս նրա դեմքին զգացմունքների մի ամբողջ փոթորիկ էր անցնում, մինչ կսկսեր իր անշտապ, բայց երգեցիկ խոսքը։ Սկսում էր ինչ—որ պատմությունից, հեռուներից, եւ երբ թվում էր, թե պատասխանն ընդհանրապես կապ չունի հարցիդ հետ, մեկ էլ, ա՛յ քեզ հրաշք, միանգամից պատկերն ամբողջանում էր, եւ հասկանում էիր, թե որքան խորքային եւ դիպուկ է պատասխանը։
Սիրելի արվեստագետից հետաքրքրվեցինք՝ բացահայտե՞լ է, արդյոք, հայ տեսակի հարատեւման գաղտնիքը, ի վերջո, ո՞րն է մեր բազմադարյա գոյության բանաձեւը։ «Ամբողջ հրաշքն էլ այն է, որ դա իրապես գաղտնիք է։ Դա անլուծելի մի բան է, բայց որ կա՛ այդ ուժը, հստակ է։ Գիտե՛ք, ամենակարեւորն այն է, որ մեր ազգի մեծերը ինչքան էլ վատ վիճակի մեջ եղած լինեն, այդ հավատից երբեք չեն հեռացել, երբե՛ք»,–պատասխանում է Մանսուրյանն ու հիշում Մարտիրոս Սարյանին։ «Դուք չգիտեք, թե ինչերի միջով անցավ Սարյանը, պատկերացում չունեք։ Դրա մեկ տասներորդը գիտեք։ Աստվա՛ծ իմ։ Ես, որ այդքան իրենց տուն ելումուտ ունեի՝ չգիտեի, հետո իմացա, թե ինչերի միջով է այդ տունն անցնում։ Սակայն երբե՛ք մի գրամ չզիջեց իր ազգային արժանապատվությունից ու գիտակցությունից, երբե՛ք չեղավ որեւէ ցուցահանդես երիտասարդ նկարիչների, որ չգնա, չմասնակցի, չնայի հատ—հատ բոլոր նկարները։ Ես տեսել եմ, Վարպետի կողքից քայլում էի։ Մի 30 հոգի նկարիչներ, երիտասարդներ խմբով մի նկարից մյուսն էին անցնում, ամեն մեկն ուզում էր լսել, թե ինչ է ասում Վարպետը։ Ամեն մի նկարին մի երկու խոսք ասում էր, նայում ուշադիր։ Ամբողջ ցուցահանդեսը մեկ—երկու ժամում պտտվում էր, իր պարտքն էր համարում։ Այս պատկանելիության զգացումը մեր մեծերը, բոլորը ունեցել են»,–շարունակեց նա, բայց այս անգամ կարծես ինքն իր հետ զրուցելով։
Մեր ժամանակներում կենարար եւ բուժիչ կարող է լինել իսկական արվեստագետի խոսքը։ Իսկ ո՞րն է Մանսուրյանի հորդորը մեզանից յուրաքանչյուրին։ Այստեղ էլ նա իր հայացքն ուղղում է դեպի մեր մեծերը, այս անգամ Վահան Տերյանին՝ ընդգծելով, որ առհասարակ դասականների նկատմամբ միշտ ուշադիր է եղել։ Վահան Տերյանն իր հոդվածներից մեկում խոսում է վարժապետական դատողության մասին։ «Մեր դատողը, խոսողը վստահորեն մեծամասամբ վարժապետն է։ Վարժապետի եւ ուսուցչի միջեւ շատ որոշակի տարբերություն կա։ Վարժապետն ամեն ինչ գիտի, ամեն ինչը տեղը տեղին ոտի վրա կդատի եւ կսովորեցնի,–ասում է Մանսուրյանը, ապա շարունակում.–Ես այդ վարժապետին առաջին անգամ հանդիպեցի ռադիոյում։ Ինձ խնդրել էր հաղորդավարուհին, որ լինի բաց հաղորդում եւ ունենա հարց ու պատասխան։ Համաձայնեցի։ Խոսքիս մեջ նշել էր, որ նաեւ «Ես իմ անուշ Հայաստանին» եմ գրել եւ, ահա՛, այդ վարժապետն ինձ ասաց. «Դուք ինչպե՞ս եք համարձակվել այդ բանաստեղծության համար երաժշտություն գրել Աշոտ Սաթյանից հետո»... Ես ապշեցի, անմիջապես Տերյանին հիշեցի, մտածեցի՝ սա հենց վարժապետն է։ Պուշկինի նույն բանաստեղծությունը երգում է կոմպոզիտորների 4–5 սերունդ, իսկ այդ մարդը տեղյակ չէ, բայց դատելու ախորժակ ունի։ Ամենասարսափելին սա է ինձ համար այսօրվա իրականության մեջ, եւ դրան չմասնակցելը շատ արժանապատիվ մտածող մարդու վարքագիծ եմ համարում։ Մենք, ցավոք սրտի, այդ վարժապետից, որը ոտքի վրա, ամեն ինչի մասին կխոսի իսկույն եւեթ, կտրականապես, այդպես էլ չազատվեցինք»։

14-12-2019





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO