Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ

Ընկերությունը հարկային արտոնություն ստացավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը երեկվա նիստում ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրեց «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ին։ Իսկ եթե ավելի որոշակի, ապա ներմուծման մաքսատուրքից ազատեց ընկերության կողմից ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը։
Ի դեպ, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նկատեց, որ այս ընկերությունն արդեն օգտվում էր նման արտոնությունից, այժմ փոփոխություն է կատարվում նախկինում ընդունված որոշման մեջ։ Ըստ այդմ, առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1,6 մլրդ դրամով, որի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3,3 մլրդ դրամ։ Այլ կերպ՝ հետեւյալ լրացումներն ու փոփոխությունը կատարվեցին։ Թուրքիայից, Իրանից եւ Չինաստանից բերվելու են 20 մլն հատ սննդամթերքի պահածոյացման սեւ մետաղյա տարաներ (լաքապատ՝ տպագրված եւ չտպագրված, մետաղական կափարիչներով եւ առանց կափարիչների, 1 լիտրից ոչ ավելի տարողությամբ)՝ 1 մլրդ 330 մլն դրամ արժողությամբ։ Նաեւ՝ 206 հազար կգ կափարիչներ՝ սեւ մետաղյա, պտուտակավոր եւ ոչ պտուտակավոր, լաքապատ, սննդային, դարձյալ նույն երկրներից եւ 302 մլն դրամ արժողությամբ։
«Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիան» գործում է 2002—ից, առաջին արտոնությունը ստացել է 2019 թ. մարտի 14—ին։
Ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք՝ ձիթապտղի վերամշակման եւ արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ։ Հիմա էլ, ինչպես ասացինք, անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1,6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ։ Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ եւ իրականացվել 25 մլն դրամի կապիտալ ներդրում։
Էկոնոմիկայի նախարարության կարծիքով՝ այս արտոնությունը լուրջ խթան կդառնա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման համար։
Ավագ Ավանեսյանը նշեց, որ մաքսատուրքի արտոնությունը կազմելու է 431,5 մլն դրամ, որից բյուջե մուտք չի լինելու 5,2 մլն դրամ։ Ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵԱՏՄ երկրները, սակայն նա փորձելու է նաեւ արտահանել երրորդ երկրներ։
Երբ հարցի քննարկումն ավարտվեց, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հարցրեց. ձիթապտուղը հայկակա՞ն ծագման է, թե՞ ներկրված։ Պատասխանը երկրորդն էր։
«Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան, բայց դեռեւս չեմ կարծում, որ արդյունաբերական ծավալների կարող ենք աճեցնել,–արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը,–թեեւ եղանակը եթե այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին երեւի կսկսենք ՀՀ—ում ձիթապտուղ աճեցնել։ Կիվի արդեն աճեցնում են, եւ բավականին լուրջ ծավալներով»։

17-01-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO