Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից

Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում են հուզել ու ապրեցնել ունկնդրին

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am


2019 թվականի մշակութային կարեւոր իրադարձությունների շարքում նաեւ Սոս Սարգսյանի 90-ամյա հոբելյանն էր, որին նվիրված հանդիսավոր միջոցառումը կայացավ տարեվերջին։ Քիչ է ասել, որ այն հաճելի ու անմոռանալի պահեր պարգեւեց հանդիսատեսին՝ մեկ անգամ եւս արժեւորելով հայ կինոյի եւ բեմի մեծ վարպետի կյանքն ու գործունեությունը։
Հանդիսությանը հրաշալի ելույթներ, կատարումներ հնչեցին, որոնց շարքում կարելի է, մասնավորապես, առանձնացնել «Իմ կարոտները» երգը, որն, ասես, հենց Սոս Սարգսյանի համար գրված, նրան նվիրված լիներ, քանի որ իր նուրբ մեղեդայնությամբ, հուզական շնչով լիովին համահունչ էր վարպետի կերպարին ու էությանը։ Դրան, ինչ խոսք, իրենց հերթին նպաստեցին երգը լավագույնս ներկայացնողները՝ Լեյլա Սարիբեկյանը եւ Դավիթ Ամալյանը։ Իսկ հեղինակը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեւիչյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ երգի բառերը բանաստեղծ Գրիգոր Ծատուրյանինն են։ Ընդ որում, վերջինիս հետ երգահանի համագործակցության արդյունքում ծնվել են քնարաշունչ այլ գեղեցիկ երգեր եւս։
–Հաճախ են,–անկեղծանում է երգահանը,–ինձ հարցնում՝ ի՞նչն է Ձեր ստեղծագործական կյանքին գույներ հաղորդում։ Կարճ պատասխանը հետեւյալն է՝ այն ամենը, ինչ կա իմ շրջապատում, իմ կյանքում... Երգը, գոնե ինձ համար, կենդանի օրգանիզմ է, ընդ որում՝ մարդկային օրգանիզմ... Երգն էլ, մարդու նման, ունի իր սիրտն ու հոգին, տրամաբանությունն ու տրամադրությունը, շնչառությունը, ջերմությունը, գույները... քերականությունը եւ այլն։ Ինչ վերաբերում է, առհասարակ, հեղինակածս երգերին, ապա դրանք ունեն իմ՝ պասկեւիչյանական ներաշխարհը, ներառյալ՝ այն գույներն ու երանգները, որոնք առանձին համ ու հոտ են տալիս կյանքիս։
Ընդ որում, մասնագիտությամբ չլինելով երաժիշտ, չունենալով համապատասխան կրթություն, Սասուն Պասկեւիչյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է բազմաթիվ գեղեցիկ ու սիրված երգեր, որոնք ապրել են, ապրում են եւ ապրեցնում ունկնդրին։ Երգեր, որոնք գալիս են ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից, հայեցի են, մարդկային ու սրտահույզ, դրանց մեղեդին՝ հրաշալի, գեղեցիկ, Սասուն Պասկեւիչյանին բնորոշ, սովորական ականջի համար մի քիչ անսովոր, բայց մարդու հոգեկան աշխարհը ջերմացնող ու հարստացնող։ Ինչպես ինքն է խոստովանում, արդեն շուրջ 50 տարի երգեր է ստեղծում, որոնց թիվն անցնում է 200—ից, ինչը մի տեսակ կենսական պահանջ ու անհրաժեշտություն է դարձել։
–Ընդհանրապես, ինչ որ անում եմ,–շարունակում է Սասուն Պասկեւիչյանը,–անում եմ սիրով ու նվիրումով։ Մի փոքր այլ է երգի պարագայում։ Իմ խորին համոզմամբ, երգը ոչ թե գրում են, այլ ստեղծում, սիրելն այս դեպքում, որքան էլ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։ Հիմնականում երգն ինքն է ստիպում, հարկադրում, որ իրեն ստեղծես, լույս աշխարհ բերես, եթե, իրոք, ի վերուստ մարդուն տրված է այդ զարմանահրաշ, աստվածային շնորհը։ Եթե մեր կյանքում կան այս կամ այն խնդիրները, ապա արվեստագետը չի կարող անտարբեր անցնել դրանց կողքով։ Այսինքն, երկի, ստեղծագործության «հումքը» կյանքից է վերցվում, նրա զարկերակի տրոփյունով «ներշնչվում»։
Իմ համոզմամբ, սա վերաբերում է արվեստի ամենատարբեր ճյուղերին, բնականաբար, նաեւ երգարվեստին։ Այո՛, մեր շուրջը զանազան ու բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մասամբ արվեստի օգնության կարիքն ունեն... Օրինակ, հայրենասիրության եւ հատկապես հայրենատիրության, անձնական եւ ազգային արժանապատվության, արտագաղթ—ներգաղթի, անտարբերության...։ Իսկ մտավորականը, ստեղծագործող անձը չի կարող, իրավունք էլ չունի չարձագանքել այս ամենին։ Իսկ, մասնավորապես, երգարվեստի պարագայում շատ տեղին է հնչում Համո Սահյանի հետեւյալ խոսքը. «Երգը ծնվում է տառապանքից, / Տառապանքով է ծնվում երգը, / Բայց երբ ծնվում է՝ պարզ ու անբիծ, / Բախտի նվեր է ու վայելք է։ / Ախ, ցավոտ երգն էլ ցավ է հերքում։ / Եվ տառապանք է հերքում երգը։ / Չլիներ երգը տիեզերքում, ցավից կպայթեր տիեզերքը...»։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես էլ ջանում եմ իմ երգով օգտակար լինել հայրենիքիս, ազգիս, իսկ դա ամենօրյա տքնաջան, ինքնամոռաց աշխատանք է պահանջում, որը ո՛չ ցերեկ ունի, ո՛չ գիշեր...
Բոլոր երգերն էլ, ինչպես ընդունված է ասել, թանկ ու հարազատ են դրանց հեղինակի համար՝ ինչպես հոգեզավակները, սակայն այդ շարքում հաստատապես կարող է լինել մեկը (միգուցե, մի քանիսը), որն իր պատմությամբ առավել թանկ է երգահանի համար։ Սասուն Պասկեւիչյանն այս առումով էլ, թերեւս, բացառություն չէ եւ ասելու, հիշելու շատ բան ունի։
–Երգերիս կեսից ավելին,–նշում է ճանաչված երգահանը,–ստեղծված են իմ տեքստերի, ոտանավորների հիման վրա։ «Բանաստեղծություն» բառն ասելիս պետք է շատ զգույշ լինել. ամեն չափածո գրվածք դեռ բանաստեղծություն չէ... Ամեն երգ ունի իր պատմությունը, այսպես ասած, իր աղբյուրը, որն ինձ «ջուր է տվել»... Երգերիս թվում առանձնանում է «Դու հեռացար» երգը, որը ստեղծվել է 1970 թ. աշնանը եւ շատ արագ տարածվել ժողովրդի մեջ։ Իսկ ահա 1974 թ. այդ նույն երգը ձայնագրվեց հայկական ռադիոյի ձայնագրման ստուդիայում՝ անզուգական Բելա Դարբինյանի մեկնաբանմամբ։ Նա նույնիսկ չէր էլ իմացել, թե ով է երգի հեղինակը։ Հեռուստատեսությամբ այն առաջին անգամ հաղորդվեց որպես ժողովրդական երգ, ինչը, կարելի է ասել, պատիվ էր ինձ համար։ Հաջորդ օրը ներկայացա ռադիոկոմիտե եւ պատմեցի երգի ու իմ մասին... Ինչեւիցե, «Դու հեռացար» երգի դարբինյանական կատարումն անմիջապես ինձ հայտնի դարձրեց որպես երգահանի, ապա հաջորդեցին մի շարք այլ երգերիս ձայնագրումները մեր լավագույն երգիչների կատարմամբ։ Երգի հաջողության գրավականներից մեկը երգչի ճիշտ ընտրությունն է։ Ընդհանուր առմամբ, ամեն երգիչ պետք է զգա, հասկանա, թե որ երգն է իր երգը եւ որը՝ ոչ։ Իմ համոզմամբ, երգիչը երգ է փնտրում, բայց երգն է գտնում երգչին... Մինչեւ այժմ իմ երգերը նվիրել եմ երգիչներին, չեմ ընդունում հովանավորներ «ճարելու» գաղափարն ու ուղիները... Չի կարելի, ըստ իս, ստեղծագործող մարդուն նվաստացնել, հասցնել մուրացիկի կարգավիճակի։ Եթե իմ ստեղծագործություններն արժեք են ներկայացնում ազգի, ժողովրդի համար, ուստի պետությունն ինքը պետք է զբաղվի իր մշակույթի մշակների հարցերով։
Գնահատելի է, անշուշտ, որ այսօր մեզ հրամցվող երաժշտական անճաշակության մթնոլորտում ծնվում են երգեր, որոնք վերստին արթնացնում են իսկական, ճշմարիտ հայի բարձր ճաշակն ու ինքնագնահատականը։ Այս առումով Հայաստանի երաժշտական աշխարհի ներկայիս խճանկարը բազմազան է ու հաճախ իրար հակասող, տարբեր մեկնաբանություններ պարունակող։
–Այդ խճանկարն ընդգրկում է շատ ոլորտներ,–մատնանշում է Սասուն Պասկեւիչյանը,–եւ ես իմ անձնական կարծիքն ունեմ մեր ժողովրդական ու էստրադային ժանրերի ժամանակակից երգերի մասին։ Կարող եմ ասել, որ Հայաստանի անկախացումից եւ շուկայական հարաբերություններ հաստատվելուց հետո երգարվեստը մատնվեց ամենաթողության, անտարբերության, հանձնվեց կասկածելի շոու բիզնեսի գայլային օրենքների տնօրինմանը, խախտվեցին ու խառնվեցին ազգային ու համամարդկային արժեքները։ Երկար կարելի է թվարկել... Ցավոք, անտարբերությունն այսօր էլ շարունակվում է երգարվեստի թե՛ ներկայի, թե՛ ապագայի հանդեպ։ Երբեմն անգամ սկսում ես կասկածել՝ միտումնավոր է, արդյոք, այս ամենն արվում... Ասածս ապացուցելու համար կարող եմ բազմաթիվ օրինակներ ու ապացույցներ բերել։ Սա համազգային քննարկման նյութ է, եւ ինչպես բազմիցս եմ կրկնել՝ երաժշտական ճաշակից մինչեւ ազգային անվտանգություն ուղիղ գիծ է անցնում։ Ի վերջո, միշտ պետք է հիշել, որ մշակույթն ազգ է պահում, իսկ ազգը պիտի պահի իր մշակույթը… Ծնվել, մեծացել եմ Հայաստանում, սակայն ավելի քան 2 տասնամյակ ապրել եմ օտարության մեջ։ Միացյալ Նահանգների մասին երբեք վատը չեմ ասել եւ էլի չե՛մ ասի։ Պարզապես, այնտեղ էլ կան ե՛ւ շատ լավ, ե՛ւ շատ վատ բաներ... Ամեն լավով հանդերձ, Ամերիկան իմ երկիրը չէ։ Ես այնտեղ հաճախ էի ասում. «Թեկուզ տնատեր, բայց տանտեր չեմ դառնա այստեղ... իմ տունը իմ Հայրենիքն է, Հայաստանը»։ Եվ 24 տարի ՍՄՆ—ում ապրելուց հետո վերադարձա իմ տուն՝ Հայաստան...
Ի վերջո, ինձ համար հայը հայ է՝ անկախ այն բանից, թե որտեղ է ապրում, ինչով է զբաղված եւ այլն... Հայրենակիցներիս, թերեւս, դիմեմ Սեւակի «Եռաձայն պատարագ» պոեմից բանաստեղծի՝ մեր ժողովրդին ուղղված խոսքով. «...ես ասում եմ քեզ՝/ պատվիրանի պես. / դո՜ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, / թեպետ ակամա դեռ ժողովված չես, / տակավին ցիր ես, ցան ես եւ սփյուռք, — / դու այսուհետեւ ժողովվես պիտի / նախ՝ ինքըդ քո մե՛ջ, / եւ ապա՝ քո շո՛ւրջ...»։

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO