Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԼՂՀ


Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին

Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ձմռան առաջին կեսի երաշտը հուսալի ապագա չի խոստանում աշնանացանի մասով։ Ու չի բացառվում, որ անբավարար բնակլիմայական պայմանների հետեւանքով կարող են տնտեսական լուրջ խնդիրներ առաջանալ»,–կարծում է Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով երկարատեւ երաշտի հետեւանքով առաջացած իրավիճակն է քննարկել հանրապետության շրջվարչակազմերի գյուղբաժինների ղեկավարների, գյուղատնտես—մասնագետների եւ ոլորտի այլ պատասխանատուների հետ։
Նրա խոսքով՝ հանրապետությունում նվազ տեղումների պատճառով զգալիորեն տուժել են հացահատիկային դաշտերը։ Առավել տխուր է պատկերն ավելի վաղ աշնանացան կատարված ցանքատարածքներում։ Մասնագետները, ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնելով վնասների չափը, մասնավորապես, վնասատուներով վարակվածության աստիճանը տարբեր շրջաններում ու ենթաշրջաններում, «շարադրել են» իրենց տեսակետները խնդրո առարկայի վերաբերյալ։ Նախարարը հետաքրքրվել է պայքարի կազմակերպման գործընթացներով։ Հատկանշական է, որ բոլոր շրջաններն ապահովված են անհրաժեշտ թունանյութերով եւ վնասատուների դեմ պայքարին ձեռնամուխ են եղել ինչպես հողի սեփականատերերը, այնպես էլ վարձակալ մենատնտեսները։
Փոխնախարար Վիլեն Ավետիսյանի իրազեկմամբ՝ 2020 թ. բերքի տակ նախատեսված է 75 հազար հեկտար տարածք, որը, նախորդ տարվա համեմատ, 9 տոկոսով կամ 6000 հեկտարով ավելի է։ Նշված դաշտերում կատարվել է 67 հազար 512 հեկտար աշնանացան։ Երաշտի պատճառով տարբեր աստիճանի վնասված տարածքները, նախնական տվյալներով, կազմում են 14 հազար 445 հեկտար։ Վնասատուներով վարակված դաշտերը հանրապետությունում զբաղեցնում են 5120 հեկտար։ Շուրջ 2000 հեկտարի վրա արդեն արդյունավետ պայքար է իրականացվել վնասատուների դեմ։ Մասնագետների հավաստմամբ՝ մկնանմաններն այս ժամանակաընթացքում համեմատաբար քիչ են «գրոհում»։
Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ ներկայումս այնպիսի իրավիճակ է Արցախի երկրագործության ոլորտում, որ լուրջ որոշում կայացնելու անհրաժեշտություն է զգացվում։ «Անցած երկու տարիներին եւս տեղումներն անբավարար են եղել, սակայն այս տարի իրավիճակն ավելի մտահոգիչ է,–ասել է նա։–Երաշտից տուժած հատվածներ կան նաեւ նախալեռնային ու լեռնային գոտիներում, ինչը հանրապետության տարածքում հազվադեպ է լինում։ Գլոբալ տաքացման արդյունքում երաշտը հնարավոր է, որ դառնա նորմա։ Նման պայմաններում մեզնից կպահանջվի գյուղատնտեսության վարման առավել արդյունավետ ռազմավարություն ու քաղաքականություն որդեգրել»։
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Գուլյանը կարծիք հայտնեց, որ դեմ է աշնանացան ցանքատարածությունների ավելացմանը, քանի որ այդ տարածքներում ցանքաշրջանառության իրականացումը անհարկի դժվարություններ կստեղծի։ Նա չի համարում, թե չորային պայմաններում կրկնավարի անհրաժեշտություն կա, եւ կրկնավարը արդարացված է համարում միայն միջատների դեմ պայքարում, որի համար առավել արդյունավետ միջոցը համարում է ցանքաշրջանառությունը։ Ա. Գուլյանը միջատների դեմ պայքարում սրսկումները դիտարկում է որպես անարդյունավետ միջոց։ Ստեղծված իրավիճակում նա խորհուրդ է տալիս ցանքսերը փրկելու համար առաջին հերթին ատամնավոր փոցխերով հողը փոցխել եւ ազոտական սնուցում տալ։ Աշնանացանի դեպքում գիտնականն առաջարկում է հրաժարվել եւ «անցում կատարել մակերեսային վարին»։ Գուլյանի համոզմամբ՝ «անհրաժեշտ է վերանայել հողի մշակման տեխնոլոգիաները։ Ամառային բերքահավաքից հետո հողը մակերեսորեն պետք է անմիջապես մշակվի, նախապատրաստվի աշնանացանին, կայուն բերքի համար ստեղծվեն հուսալի նախադրյալներ»։
Գյուղոլորտի մասնագետները միակարծիք են այն հարցում, որ շուտափույթ լուծում պետք է տրվի եղած ջրամբարների գործարկման եւ նոր ջրամբարների կառուցման հարցին։ Չորային պայմաններում խնդիրներ կարող են առաջանալ նաեւ արտեզյան ջրհորների գործարկման մասով։ Հավաստի տվյալներով պարզվել է, որ Խաչենի ջրամբարում աննշան քանակությամբ ջուր կա։ Եվ գյուղնախարարն ահազանգում է, որ առաջիկա օրերին եթե տեղումները չավելանան, բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջանալու։ Նա գյուղբաժինների ղեկավարներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել հողօգտագործողների հետ, տեղերում քննարկել ստեղծված իրավիճակը եւ անհրաժեշտ դիտարկումներ կատարել՝ հանրագումարելով մենատնտեսների առաջարկությունները։
Հ. Գ. Օրերս հանրապետության տարածքում տեղացած ձյունը, որ փափուկ շերտով է պատել դաշտերը, հողագործներին հույս է ներշնչում, որ հողը կհագենա, եւ առատ բերքի համար հուսալի նախադրյալներ կստեղծվեն։
Ստեփանակերտ

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO