Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեջքով... դեպի հանդիսատեսը

Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, եւ, գուցե, դա է պատճառը, որ հանդիսատեսն առավել քիչ պատկերացում ունի նրա մասին, քան մյուս կատարողների, ում տեսնում է դեմքերով, շարժումներով ու դիմախաղով, եւ դիրիժորի մասին, կարելի է ասել, ավելի քիչ են հետաքրքրվում ու շոշափում անձնական կյանքի մոտիվները, քան մյուսների, քանզի թվում է՝ դիրիժորը դուրս է այն ամենից, ինչը կատարվում է բեմի վրա եւ հանդիսասրահում, թվում է մեկուսի, թեեւ հենց ինքն է այն ամենի սոսնձողը, ինչ կապակցում է ստեղծագործությունը, ստեղծագործության հեղինակին, կատարողներին ու հանդիսատեսին։ Դիրիժորի դերակատարության բուն ընկալումը քչերին է տրված, որ հաճախ սահմանափակված է զուտ արվեստի շրջանակներում։
Հովհաննես Չեքիջյան դիրիժորի հետ հանդիպումը ոչ միայն դիրիժորական արվեստի որոշ նրբություններ բացահայտեց մեզ համար, այլեւ նրա մարդկային տեսակի ու բնույթի առանձնահատկություններ, որ կփորձենք ներկայացնել որպես, այսպես ասած, ռեզյումե՝ ամփոփում, երրորդ դեմքից...
Ծնվել է դիրիժորական փայտիկը ձեռքին։
***
Ի սկզբանե իր համար բացահայտել է երաժշտության կախարդանքը եւ նվիրվել դրան։
***
Երաժշտության կախարդանքը ձեռք է բերվում տառապանքով։
***
Որպես հնազանդ որդի հետեւել է հոր խորհրդին եւ Ֆրանսիայում ավարտել քիմիական ինստիտուտը։
***
Որպես երաժիշտ եւ անհատ մերժել է կաշեգործի մասնագիտությունը, որ ձեռք էր բերել հոր խորհրդով։
***
Պաշտամունքի առարկան Կոմիտասն է։
***
Մեծապես նպաստել է, բազում դժվարությունների գնով, Կոմիտասի թանգարանի հիմնմանը։
***
Հայկական երաժշտությունը նրա այցեքարտն է։
***
Սիրով եւ անընդմեջ կաշխատեր Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) սիմֆոնիկ նվագախմբի հետ։
***
Պոեզիայում սիրում է Տերյանին եւ երգեր է գրել նրա բանաստեղծությունների հիման վրա։
***
Գեղանկարչության մեջ սիրում է Այվազովսկուն, հատկապես՝ «9—րդ ալիքը»։
***
Երաժշտության մեջ սիրում է Բեռլիոզին եւ հաճույքով կատարում նրա գործերից։
***
Ներկայիս հայ ապրող կոմպոզիտորներից գնահատում է Տիգրան Մանսուրյանին։
***
Երազել է նավապետ լինելու մասին, սակայն Թուրքիայում ոչ մի հայի թույլ չէին տա ծով մտնել, իսկ հայրենիքում ծով չկար։
***
Տիրապետում է չորս լեզվի՝ հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, ռուսերեն։
***
Մխիթարյան վարժարանում կաթոլիկություն չի ընդունել, քանզի այնտեղ ուսուցում էին հայրենագիտություն ու լեզուներ։ Արշակ Չոպանյանը եղել է ուսուցիչներից մեկը, որով հպարտանում է։
***
Անակնկալների չի սպասում եւ չի հավատում, քանզի անակնկալը հենց կյանքն է, թեեւ չի հրաժարվի մի պարկ ոսկի գտնելու անակնկալից։
***
Առանձնահատուկ ամանորյա հիշողություններ չունի, թեեւ հայրենիքում հուզիչ է Ամանորը։
***
Հրաշալի ու անկաշկանդ անեկդոտ պատմող է, կարող է ամաչեցնել։
***
Չի սիրում ու չի հարգում միտինգները։ Կողմնակից է դիվանագիտության։
***
Սիրում է բնությունը եւ չի հասկանում բազմահարկերի անհրաժեշտությունը մարդկանց կյանքում։
***
Հաճույքով թե հնազանդորեն լուսանկարվում է։
***
Ուշադիր ունկնդիր է եւ պատրաստակամ ու հետաքրքիր պատմող՝ դիվանագիտական համեմունքով, իհարկե... նաեւ հումորով։
***
Համբերատար է ու նրբանկատ, հանդուրժող, թեեւ չի խուսափում անընդունելի երեւույթները մի շտրիխով արտահայտելուց։
***
Դուր գալու խաղը չափի մեջ է ու երբեք սկզբունքների սահմանը չի անցնի դուր գալու համար։
***
Նրա հետ կարելի է խոսել ամեն ինչի մասին եւ չձանձրանալ։
***
Սիրում է ինքնասիրությունը շոյող մեծերի խոսքը, ինչպես Արամ Իլյիչ Խաչատրյանն է։
***
Համերգներով շրջագայել է աշխարհում եւ հայրենիքից դուրս 869 համերգ է տվել։ Վերջին արտասահմանյան համերգը 2019 թ. սեպտեմբերին Փարիզում է եղել։
***
2000 թվականին կյանքին հրաժեշտ տված կինը անփոխարինելի է նրա համար։
***
Սիրում է իր համար խնդիրներ առաջադրել եւ լուծել՝ ամենատարբեր բնագավառներից՝ ճարտարապետություն, բժշկություն եւ այլն։ Թեեւ մեծ դժվարությամբ, բայց լուծել է Պարիս Հերունու առաջադրած խնդիրները։
***
Մեզ բազմաթիվ հարցեր էին հետաքրքրում, իսկ իրեն մի հարց՝ գոհ մնացի՞նք իրենից։ Իսկ մի՞թե կարող էինք գոհ չլինել մի մարդուց, որ հայկական երաժշտարվեստը եւ արվեստն ընդհանրապես մեկնել է ոչ միայն մեզ համար, այլեւ հայի տաղանդը դուրս բերել համաշխարհային բեմահարթակ։

Պատրաստեց Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO