Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը

Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու փաստերի ենթատեքստում, տառապանքի ուղին բռնած, բայց արեւի ջերմությունով ապրող անչար արարած։
Կարելի է ընթերցել մարդու հանրագիտարանային կենսագրությունը, սերտել տարեթվերն ու փաստերը, բայց դրանց միջոցով առնչվել մարդու էությանը, բնույթին, զգալ նրանից հորդող ջերմությունը, բարությունն ու կենսասիրությունը՝ հազիվ թե լիովին հաջողվի։ Մի բան է՝ ընթերցել կենսագրությունը, մի բան՝ ներկա լինել դահլիճում, ուր, ինչպես մեծն Թումանյանն է բնորոշել Այվազովսկուն, «կախարդ ծերունին», փայտիկը ձեռքին, սանձում է ունկնդրի շնչառությունը եւ առնում նրան հնչյունների ծով ալիքների մեջ, բոլորովին այլ բան՝ անմիջապես շփվել «կախարդ ծերունու» հետ, զգալ օդի տատանումը նրա շնչառությունից, բառից, աչքերի փայլից՝ կարեւորելով նրա ներկայության պահը անցնող ժամանակի մեջ, որ նաեւ քոնն է։
Քիչ են այն մեծությունները, որ մեծ են նաեւ կյանքում, արվեստից դուրս եւ տիրապետում են մարդ լինելու արվեստին, եւ, գուցե, պատահական չէ, որ, մաեստրո Չեքիջյանին բնորոշելիս, ակամա հիշեցի Թումանյանի բնորոշումը Այվազովսկու մասին՝ «կախարդ ծերունի», եւ խնդիրը տարիքը չէ, այլ իմաստնությունը, զորությունը, վարակելու արվեստը, այն մեծությունը, ում կողքին մեծ ես զգում քեզ, նավաստին այն նավապետի, որ՝ նավապետ չլինելով, կարող է սանձել տարերքին տրված նավի վրա ահռելիորեն գրոհող կործանարար ալիքը, այն դեպքում, երբ նավապետ էլ չէ իրավ եւ ծով էլ չունի նավարկելու, իսկ ձեռքին ընդամենը փայտիկ է, որը մտքի զորությամբ կարող է երազանքի նավը նետել ցամաք ու ծովի տարերքը մատուցել՝ մարդկային բնության ծովում ծփացող կախարդական հնչյունների ալիքներով հմայված։
Դիրիժորի փայտիկն ինձ համար այն երեք կախարդական փայտիկներից մեկն է, որ Աստված շնորհել է մարդուն արարչագործության համար, եւ իմ հետաքրքրությունն էլ պատահական չէ այդ երեք փայտիկների հանդեպ. դրանք այն փայտիկներն են, որ գործի են դնում միտքը եւ կատարում մտքի հրամանը... Այվազովսկի, Թումանյան, Չեքիջյան... Այս անունները, թեեւ եզակի են, բայց միակը չեն հայոց մտքի երկնակամարը լուսավորող պայծառ աստղերի մեջ, եւ նրանց կողք կողքի դնելը կարող է եւ պատահական լինել, սակայն ասելիքիս համար պատկերավոր օրինակներից մեկն է. Այվազովսկու վրձինը, Թումանյանի գրիչը, Չեքիջյանի դիրիժորական փայտիկը...
Հենց այս փայտիկների կախարդական ուժը նկատի ունեի, երբ մաեստրո Չեքիջյանին հարցրի ձեռքի շարժման ու մտքի եւ հիշողության կապի մասին. արդյոք այդ կապը փոխադարձ է, արդյոք ձեռքի շարժումը սովորույթի ուժով կարող է դրդել մտքին աշխատել։ Իր պարագայում այդպես չէր. միտքն էր թելադրում ձեռքին, եւ ձեռքը ենթարկվում էր, բայց նաեւ հաստատեց, որ դիրիժորական փայտիկը տրվում է ի վերուստ, որ ամեն երաժիշտ չի կարող նվագավար լինել, որ դրա համար տաղանդ է պետք, որ դիրիժորը ծնվում է փայտիկը ձեռքին, եւ այդ նուրբ արվեստին տիրապետելը նուրբ զգացողություններ է պահանջում՝ ոչ միայն երգչախմբի կամ նվագախմբի անվրեպ ղեկավարում, կոմպոզիտորի ներաշխարհի ընկալում ու ստեղծագործական վերարտադրում, դրա հետ մեկտեղ որեւէ՝ արդեն իսկ մշակված ու կատարված, ստեղծագործության երբեւէ չկրկնվող կատարում, այսինքն՝ միեւնույն ստեղծագործության ամեն անգամ նորովի, նոր նրբերանգներով մեկնաբանություն ու մատուցում...
Հենց մատուցումն է, որ չափազանց կարեւոր է երաժշտական գործի պարագայում, քանզի դրանից է կախված տվյալ գործի կայացումը։ Կոմպոզիտորական արարումը քնած է, անհայտ, քանի դեռ չի վերածվել կատարման։ Կատարողն է նրան կենդանություն հաղորդում. նրա ընթերցելուց, ընկալելուց եւ ընկալածը մատուցելու վարպետությունից է կախված տվյալ գործի կենսունակությունը։ Դահլիճում նստած հանդիսատեսը չի էլ պատկերացնում, թե ինչ քուրայով է անցնում այնպես, մի փայտիկի շարժումով հոսող մեղեդին, որ թեթեւությամբ ու հուզառատ թափանցում է ներաշխարհ...
Մաեստրո Չեքիջյանին հարցրի, թե ի՞նչն է հաճելի իր համար՝ երգչախո՞ւմբ, թե՞ սիմֆոնիկ նվագախումբ ղեկավարելը։ Միանգամից ու կտրուկ ասաց, որ երկուսն էլ հաճելի չեն, հաճույք չեն պատճառում, տարբեր բաներ են, ինչպես մի դերձակ տղամարդո՛ւ հագուստ կարի, մի ուրիշը՝ կանանց համար, իսկ ինքը տիրապետում է երկուսին էլ, սակայն տառապալից աշխատանք է, պատասխանատու, եւ ամեն անգամ բեմ բարձրանալիս մեծ հուզմունք է ապրում եւ չի հավատում, թե հնարավոր է առանց հուզմունքի բեմ բարձրանալ, այդպես չի լինում... Իսկապես, դիրիժորը պատասխանատու է թե՛ իր, թե՛ երգչախմբի կամ սիմֆոնիկ նվագախմբի յուրաքանչյուր անդամի համար, անգամ՝ հանդիսատեսի պահվածքի, իսկ համերգային պրոցեսն անկանխատեսելի է, եւ ինչ ասես՝ կարող է պատահել, ինչպես որ պատահել է, երբ կատուն մուկ է որսացել հենց բեմի վրա, բացօթյա համերգի ժամանակ չղջիկը մտել է կնոջ մազերի մեջ, կամ մեկնել են համերգի, իսկ դահլիճում դաշնամուր չի եղել... Ամեն բան պայմանավորված է մարդկային գործոնով՝ թե՛ կատարողների, թե՛ հանդիսատեսի. ինչ—որ մեկը կարող է իրեն վատ զգալ կամ շփոթվել, հանդիսատեսն զբաղվել ինչ—որ բանով, անհրաժեշտ է մեծ զսպվածություն ու կամք համերգը շարունակելու, չընդհատելու համար՝ անկախ ամեն ինչից՝ եղանակից, պայմաններից, դիպվածից...
Թե ինչ տքնաջան է դիրիժորի աշխատանքը, եւ ինչ է թաքնված նրա ձեռքերի ու փայտիկի լուռ շարժումների ներքո, որ կենդանություն է հաղորդում ստեղծագործությանը ու հմայում ունկնդրին, առավել պարզելու համար զուգահեռներ անցկացնեմ նշածս կախարդական երեք փայտիկներից մյուս երկուսի հետ։ Ընդհանրապես, մարդու ձեռքն ու ուղեղը համագործակցելով՝ միտքն ու հիշողությունը փոխադարձորեն կապում են միմյանց ու աշխատեցնում. գրեթե չկա աշխատանք, որին անմիջապես չմասնակցի ձեռքը. մտքի թելադրանքը պետք է հասնի ձեռքին, եւ ձեռքը հնազանդվի, բայց, արդյոք, մի՞շտ է այդպես. գրողի միտքը մինչեւ ձեռքին հասնելը, ակնթարթից էլ կարճ պահի, հենց ձեռքի տակ, կարող է փոխել նրբերանգը, անգամ տանել այլ ուղղությամբ, մինչեւ վերջ չենթարկվել, թեեւ մտքում այն բավականին կազմակերպված ու պարզ է, սակայն ձեռքն իրենը անում է, եւ գրողն այս դեպքում ոչինչ անել չի կարող, այսինքն՝ ձեռքն էլ իր հերթին է թելադրող դառնում, մինչեւ վերջ չի հնազանդվում, սակայն նա կարող է ոչ միայն փոխել միտքը, տանել այլ ուղությամբ, այլ կերպ ասած՝ «խանգարել», այլեւ, շատ դեպքերում, երբ թվում է՝ չկա որեւէ հղացում կամ ընդամենը մի միտք, մի արտահայտություն է պտտվում գլխում, բավական է նստել թղթի կամ համակարգչի առջեւ, եւ ձեռքն սկսում է աշխատել, հրում միտքն առաջ, իսկ հետո սկսվում է ուղեղի ու ձեռքի երկխոսությունը եւ, գրողի համար էլ անգամ անսպասելի՝ արարումը...
Հավանաբար, այդպես է նաեւ նկարչի ու կոմպոզիտորի դեպքում, երբ սկիզբ են դնում հղացմանը, եւ այստեղ, գուցե, կարելի՛ է խոսել արարման հաճույքից, քանի որ արարողն ազատ է, ուղղակիորեն պարտավորված չէ ժամանակի, ունկնդրի, ընթերցողի կամ դիտողի առջեւ, կարող է գործն ընդհատել, հագստանալ, զբաղվել այլ բանով եւ կրկին վերադառնալ, իսկ կատարողը նման շռայլություն չի կարող իրեն թույլ տալ։ Գրողն ու նկարիչը ազատ են իրենց գործերը ներկայացնելիս եւ պատասխանատու չեն դրանց ընկալման համար, այսինքն՝ պատասխանատվությունը զուտ ստեղծագործական է, իսկ ընթերցելու դեպքում խնդիրը ընթերցողինն է, թեեւ գրողի ու նկարչի գործերն էլ մեկնաբանության կարիք ունեն եւ մեկնաբանվում են, սակայն դա այլ հարց է, ժամանակի այլ կտրվածքում, մինչդեռ խոսքը կատարողի դեպքում միաժամանակյա՛ մեկնաբանման ու ներկայացման մասին է։ Եթե գրողը, նկարիչն ու կոմպոզիտորը աշխատում են, կոպիտ ասած՝ զրոյական հումքի վրա եւ ազատ են իրենց ընտրության հարցում, երաժշտական ստեղծագործությունը կատարողը, ներկայացնողը աշխատում է պատրաստի հումքի վրա եւ հիմնականում կյանքի է կոչում այլոց հղացումները, այսպես ասած՝ անազատության մեջ ձգտելով ստեղծագործական յուրատեսակ ազատության, ինչը կոչված է ապահովելու ոչ միայն կատարողի, այլեւ կոմպոզիտորի հաջողությունը, իսկ դրա համար առանձնահատուկ տաղանդ է պահանջվում կատարողից, տվյալ դեպքում՝ դիրիժորից, ով ոչ միայն կատարում, այլեւ յուրովի մեկնաբանում է տվյալ գործը, եւ արդեն հասկանալի է դառնում մաեստրոյի մեջբերած միտքը, թե դիրիժոր ծնվում են փայտիկը ձեռքին, քանզի օդը տատանող այդ փայտիկից է կախված հաջողության գրավականը, քանի որ, եթե արարողը ժամանակ ու հնարավորություն ունի աստիճանաբար, անգամ՝ հատվածաբար արարելու, խմբագրելու ու սրբագրելու, ապա կատարողին այդ հնարավորությունը տրված չէ, եւ կատարման պահին ողջ ստեղծագործությունը գլխի մեջ է միանգամից, եւ խնդիրը կազմակերպված ձեւով ու աստիճանակարգով, անաղարտ ու բարձր մակարդակով այն մատուցելն է՝ տրված կոնկրետ ժամանակի ընթացքում՝ անկախ ամեն տեսակ պայմաններից, անգամ՝ ինքնազգացողությունից։ Գուցե եւ այդ է պատճառը, որ յուրաքանչյուր դիրիժոր՝ ունենալով ստեղծագործական իր գաղտնիքը, մաեստրոյի վկայությամբ՝ ոչ մեկի առջեւ չի բացում այն, ինչպես որ մաեստրոն այդպես էլ չասաց ստեղծագործական իր գաղտնիքի մասին, այսինքն՝ ստեղծագործել ստեղծագործության վրա՝ առանց խաթարելու հղացողի միտքը, մատուցել ամենայն կատարելությամբ, բայց եւ յուրովի, գաղտնիք, որի կռահումը յուրաքանչյուրիս ցանկության ու անձնական խնդիրն է...
Ես փորձեցի որոշ չափով շոշափել այն մեխանիզմը, որ կապված է ստեղծագործական պրոցեսի հետ, սակայն հաջողության հասնելու գաղտնիքը մնում է գաղտնիք, չբացառելով անգամ հենց իր՝ ստեղծագործողի համար, եւ, գուցե, դա էլ ի՛ր հմայքն ունի արարչության հոգեհմա տիրույթում, իսկ, գուցե, դա սոսկ դիվանագիտություն է՝ պարուրված խորհրդավորության քողով՝ մարդկային էությունն ու բնույթը անհաս գագաթների հասցնելու ճանապարհին...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

18-01-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO