Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին

Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ էր դեկտեմբերին, երբ Կոստանդնուպոլսում (ներկայում՝ Ստամբուլ) ծնվեց Հովհաննես Չեքիջյանը, բայց 2019 թվականի դեկտեմբերի 24—ին արեւի շողերը համառորեն թափանցում էին խմբագրության վարագուրած պատուհաններից ներս եւ ջերմացնում առանց այն էլ Մեծն նվագավարի ներկայությունից ջերմացած մթնոլորտը։ Զրույցն անկաշկանդ էր ու հարցերի տարափով լի, եւ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուրի հնչեցրած հարցը կարող էր ծագել մեզանից յուրաքանչյուրի մտքում, եւ հենց դա էր պատճառը, որ բոլորս համակ ուշադրություն էինք ու նաեւ անհամբեր՝ սեփական հարցը հնչեցնելու, իսկ առավել անհամբերը թերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանն էր, որ մեկի տված հարցը իսկույն թեմա էր դարձնում ու շարունակության «դրդում», այնպես որ ամանորյա մանկության հուշի մասին Թամարա Մուրադյանի հարցը Արթուրը տեղափոխեց նաեւ Պոլիս եւ համեմատության մեջ դրեց առաջին անգամ հայրենիքում այն նշելու ապրումների հետ։
–Հայրենիքը ուրիշ զգացողություն է. առաջին Նոր տարին հայրենիքում ուրիշ զգացողություն է,–ասաց մաեստրոն։
Պահպանելու համար բանավոր խոսքի հուզականությունը եւ դրանով իսկ ընթերցողին հնարավորություն տալով այդ հուզականությունը կիսելու, այն կջանամ ներկայացնել առանց էական խմբագրումների եւ, ուրեմն, որոշ հարցուպատասխաններ կմեջբերեմ ուղղակիորեն։
–Երեւի էդ հարցը Ձեզ շատ են տվել (Ա. Ղ.), քանի որ եկաք 61 թիվ եւ առաջին տարին հայրենիքում, միգուցե զգացմունքային այն մղումը ներկայացնեք, որ ձեռք բերեց հայրենիքը. չէ որ դուք էնտեղ ունեիք արդեն բավականին ե՛ւ անուն, ե՛ւ վաստակ եւ ղեկավարում էիք պետական երգչախումբը, ներքին զգացմունքային ինչ բխում եք կորցրել։
–Գիտեք ինչ կա, իմ ծննդավայրից էստեղ էն ժամանակ, 61 թվին թռչուն չէր գալիս, հայտնի պատճառներով, իսկ էնտեղի գործունեությունը իմ եղել է հայկական գործունեություն, բավականին, էնպես առողջ եւ բեղմնավոր հաջողություններ եմ ունեցել հայկական գծով։ Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց էնդեղ, որ ես ծնվել եմ՝ Ստամբուլ քաղաքում, էն ժամանակվա, ուրեմն, տրամադրությունները էնպիսին էին, որ Սովետական Միությունում, օրինակ, տպագրված մի հատ թուղթ իրավունք չունեինք ունենալ մեր տանը, իսկ ես ուզում էի, որպեսզի հայկական երգերը բավական լինեն, հատկապես Կոմիտասի... Ի՞նչ էի անում, լսում էի հաղորդիչը, ինչ—որ լսում էի՝ գրում էի նոտաները, ամենադժվարը խոսքերն էին. իմ ձեռքով բաժանում էի էդ նոտաները, եւ էդպես հայկական երգերը երգում էինք։ Ինչի՞ համար եմ այս բոլորը ասում, որովհետեւ հայրենիքի կարոտ մարդ ենք էղել, ամբողջ պոլսեցիները, քանի որ պոլսեցիների համար հայրենիքը փակ դուռ էր, էնտեղ մտնել հնարավոր չէր. հիմա երիտասարդները չեն հասկանում այդ բոլորը, բայց երբ որ ես հրավեր ստացա, որպեսզի Մոսկվայում աշխատեմ, անմիջապես ընդունեցի, եւ էնդեղից, ուրեմն, հեշտ չեղավ, բայց եկա Երեւան... Երեւան որ եկա, ինձ մարդ չէր ճանաչում... Ինձ առաջնորդեցին, այն ժամանակվա առումով, կուլտուրայի մինիստրություն, այսպես կոչված, հետս մի հատ ալբոմ կար, իմ դիպլոմները եւ այլն, համերգային շրջանները, նկարներ եւ այլն, եւ այլն, չորս ու կես ժամ ընդունելություն... Քանի որ 61 թվին ամեն ինչ քաղաքականացված էր, եւ էլի ՍՍՀՄ մարդ չէր գալիս, սկսեցին կասկածել, թե լրտե՞ս է, ի՞նչ է, էս ո՞նց է հայտնվել էստեղ, մի խոսքով, առաջին հանդիպումը էնդեղ եղավ, եւ ասացին, որ էս ալբոմը լավ է, բայց մենք հավատում ենք կենդանի համերգին, եւ կղեկավարեք երգչախումբը, համերգ կտաք, մեզ համար կորոշենք՝ ինչ պիտի անենք, հինգ օր տեւեց, որովհետեւ ծրագիրը, ինչպես բացատրեցի, անգիր գիտեի, բառերը չէի լսել, բայց գիտեի, 32 հոգի հյուր եկան, ինձ նշանակեցին գեղարվեստական ղեկավար, մինչեւ օրս էդպես, հրամանը ուժի մեջ է, 61 թվական, սեպտեմբերի հինգին, այսպես է եղել։
–Գրեթե 60 տարի,–ամփոփեց խմբագիրը, եւ հետո ռեժիսորության մասին խոսք եղավ, թե կյանքում երբեւէ եղե՞լ է ռեժիսոր։
–Որպես մասնագիտություն՝ չէ, բայց երբ որ օպերայում աշխատում էի, էնդեղ ահագին ռեժիսորների հետ գործ ունեի, եւ իմ կարծիքը հաշվի առնում էին, որովհետեւ գլխավոր դիրեկտորն եմ եղել օպերային թատրոնի, հինգ տարի եւ մեկ օր։
Այնուհետեւ խոսք եղավ մոսկովյան հանդիպումների, մասնավորապես, Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի հետ շփումների մասին։
–Առնո Բաբաջանյանը Մոսկվայում մեր համերգներին երբեք բացակա չի եղել, ռուս ինտելիգենտներ, մարդիկ են եղել եւ շատ բարձր կարծիք ունեցել են, նույնիսկ մի քանի անգամ առիթ եղել է, հատկապես վերջին անգամ, երբ որ ինքը հիվանդանոցում է եղել, ցույց են տվել հեռուստաալիքով, եւ նստած նամակ է գրել ինձ եւ էդ նամակի մեջ շատ հետաքրքիր բան է ասել. դու, ասում է, հայկական երաժշտությունը միջազգային ասպարեզում ցույց տվեցիր, իր բառերը չեմ կարողանում լավ հիշել, բայց քո ազգայինը դարձրիր համամարդկային, Արամ Իլյիչն է ասել։
Հետաքրքրությունը Մոսկվայից կրկին թռավ Պոլիս, թե, արդյոք, մաեստրոն, կյանքում վերադարձե՞լ է Պոլիս, թեկուզ՝ համերգի, ինչպե՞ս են այնտեղ ընդունել, հանդիսատեսի ընկալումը։
–Մի անգամ 163 հոգով գնացինք... Արտակարգ։ Եվ նույնիսկ թուրքերը, թուրքական թերթերը, որոնց հետ շփում չունեի, բայց եկան, ասեցին, շատ լավ արտահայտվեցին։
–Դուք մի քանի անգամ խոսեցիք Կոմիտասի մասին (Ա. Ղ.), այս տարի մեր հայ հանրությունը մեծ շուքով նշեց ե՛ւ Կոմիտասի, ե՛ւ Թումանյանի 150—ամյակը. ձեր արժեւորումը ե՛ւ Կոմիտասին, ե՛ւ Թումանյանին։
–Անկեղծ ասած, մեր Կոմիտասը, որ խոշոր գանձ է, միջազգային առումով, կարծես թե, որպես համեմատություն բերեմ, մեր գրաբար լեզուն հեռացել է մարդկանցից. հիմա մեր գյուղացին Կոմիտաս չգիտի՝ ո՞վ է, ի՞նչ է. Կոմիտասի երաժշտությունը չկա էնտեղ։ Եթե հայկական երաժշտություն են ասում, նրանք հասկանում են ռաբիսները, իսկ Կոմիտասը... Ես խոշոր պայքար եմ տարել, որպեսզի ունենար իր հայրենիքում իր թանգարանը, շատ խոշոր պայքար, վերջը մեզ հաջողվեց. թանգարանի ստեղծման օրվանից, ուրեմն, Կոմիտասը սկսեց վերաշնչել, եւ հիմա Կոմիտասի համար արտասահմանից շատ են գալիս, ուսումնասիրում են, եւ ոնց որ գույները կողք կողքի դնում ես, արդեն ջոկում ես ճիշտը, էնպես որ, խոշոր, միջազգային չափանիշով, 9—րդ սիմֆոնիա—բան, որ վերջանում է, ես Կոմիտաս եմ կատարում վերջում, արդեն մարդիկ զարմանում են, թե դա էդպես չի եղել, էդպիսի գանձ ունենք մենք... Բայց, ցավոք, արյունից դուրս է եկել, ոնց որ մեր գրաբարը. հիմա կամաց—կամաց վերականգնում ենք արդեն... Խոշոր բախումներ ունեցա, լավ բանը երբեք իմ կյանքում հեշտությամբ չի ստեղծվել...
–Իսկ, գուցե, պատմության համար թողնե՞ք այդ բախումները, ի՞նչ բախումներ են (Ա. Ղ.)։
–Կենցաղային բաներ են, աշխատում եմ մոռանալ, միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ կյանքում ոչ մի բան չի ստեղծվել առանց տանջանքի, առանց տառապանքի... Ես որ բեմ եմ բարձրանում, իմ ամբողջ գիտակցական կյանքում, ուղեղս աշխատում է, չէ՞, եւ քրտինք եմ թափում... Չգիտեմ՝ ինչքանով մոտիկ եք դիրիժորի կյանքին, բայց, իրոք, տաժանակիր բան է. ամեն մի համերգը մի քննություն է. դրա համար կանդրադառնանք այն մտքին, որ հայրս ուզում էր, որ կաշեգործ դառնայի. միգուցե ավելի լավ կլիներ իմ կյանքի համար։
–Քանի՞ քննություն եք անցել Ձեր անցած ուղու ժամանակ (Ա. Ղ.)։
–Քանի համերգ եմ անցկացրե՞լ. օրինակ, արտասահմանում՝ 869 համերգ, Հայաստանից դուրս, 869—րդը՝ նոյեմբերի 13—ին էր Փարիզում։
–Ես վստահ եմ, որ Ձեր 1000–երորդ համերգից հետո մենք էլի կհանդիպենք (Ա. Ղ.)։
–Արդեն ասել եք։.....
–Իսկ Ձեր ընտանիքի մասին կուզե՞ք ինչ—որ բան ասել (Ա.Ղ.)։
–Դե, 2000 թվին կորցրեցի կնոջս, շատ լավ կին եմ ունեցել, նրան փոխարինող մինչեւ հիմա չկա, երեխա չկա, մնացել եմ մենակ, բայց, իհարկե, կան, որ խնամում են, այսպես է իմ կյանքը։
–Ո՞ւմ եք արժեւորում պոեզիայի, արձակի, գեղանկարչության մեջ (Ա. Ղ.)։
–Տերյան։ Իմ նախասիրությունը, որ խոսքերի հիման վրա երաժշտություն եմ գրել, եղել է Տերյանը։
–Իսկ գեղանկարիչների՞ մեջ։
–Շատ եմ սիրում Այվազովսկուն։ Իմ տանը Այվազովսկու նկարն է՝ 9—րդ ալիքը. դա անկրկնելի երեւույթ է, եւ, ճիշտ է, նա համարվում է «ռուսկի խուդոժնիկ», Հայաստան երբեք չի եղել, բայց հայ է մարդը։
–Եվ, մաեստրո, կխնդրեինք նոր սերնդի մասին, ձեր հետեւից եկող նոր սերնդին ի՞նչ խորհուրդ կտաք (Ա. Ղ.)։
–Չի լինի՞ էդ հարցը հետ վերցնեք։
–Պատասխանը լրիվ բավարարեց (Ա. Ղ.)։
–Նոր սերնդին... Հիմա ամուսնություններ են կնքում նույն սեռից։
–Չէ, երաժշտարվեստի մեջ նկատի ունեի (Ա. Ղ.)։
–Խնդրեցի, չէ՞...
–Քանի որ մեր նախորդ հյուրը եղել է Տիգրան Մանսուրյանը, կխնդրեի արտահայտվեք Տիգրան Մանսուրյանի մասին (Ա.Ղ.)։
–Ինձ չի սազի ուրիշ բան ասել, բայց, ցավոք սրտի, արվեստով զբաղվող մարդիկ շատ անգամ լինում են ոչ նորմալ վիճակում. ես դրանց չեմ պատկանում. ես ինձ չեմ համարում քառակուսի, սահմանափակ երաժիշտ. ինձ հետ կարելի է ինչ թեմա ասես, շատ ավելի ճոխ թեմաներով խոսել, էդպես եմ կարծում, իսկ Մանսուրյանը շատ լավն է, բայց աշխարհայացքը, որ պիտի լիներ, չկա իր մոտ, ասացի՝ ինձ չի սազում ուրիշ բան ասել, բայց...
–Երաժշտությունից դուրս ասացիք, որ շատ հոգեհարազատ թեմաներ կան, օրինակ, ամենահոգեհարազատը երաժշտությունից դուրս ի՞նչ թեմաներ կան, որի շուրջ կուզեիք մտորել, զրուցել, խոսել (Ա. Ղ.)։
–Երաժշտությունից դուրս ինչ թեմա՞... Ես սիրում եմ, օրինակ, խնդիրներ լուծել շատ. խնդիրներ կան, որ ես եմ հորինել եւ երբ որ երբեմն, ըստ մասնագիտության, տալիս եմ խնդիր, ասենք, թե շինարարի խնդիր, շինարարների հետ որ սկսում ենք ընկերություն անել, էդ խնդիրը՝ հատուկ շինարարների համար, մի քանի խնդիր կա, տակից դուրս չեն գալիս, ինձ հետ չեն կռվում, ստուգում... կամ՝ ճարտարապետությունում... Չեմ ասում՝ ճարտարապետ եմ կամ բժիշկ եմ, չէ, բայց սիրում եմ խնդիրներ լուծել, խնդիր լինի... Մի գիտնական ունեինք՝ Հերունի, Պարիս Հերունի, բացի շատ լավ գիտնական լինելուց, ուներ մշակած խնդիրներ, եւ էդ մի քանիսը գլուխ ջարդելով ես լուծել եմ, հիմա չկա...
–Ես մի քիչ շահամոլական, էդպես կազմակերպեմ, հարց տամ. հիմա իմ ազգանունը Ղարագյոզյան է, եւ իմ նախնիները Պոլսում ունեն վարժարան. Տիգրան Ղարագյոզյանը հիմնել է որբանոց 1850—ական թվականներին. Դուք, արդյոք, առնչվե՞լ եք Ղարագյոզյան վարժարանի հետ Պոլսում եղած ժամանակ։
–Չեմ առնչվել։
–Եվ, մաեստրո, Ձեր խոսքի մեջ ասացիք, որ երբ երաժշտությունը մեկնաբանում են, ամեն մեկը իր ակնոցներով է նայում. ձեր ակնոցներից դուք ի՞նչ գույներ, ի՞նչ ելեւէջներ, ի՞նչ նոտաներ եք տեսնում (Ա. Ղ.)։
–Ես իմ մասին չեմ ասում ուրիշ բան. նայած, թե ինչին եմ նայում՝ նոտաների՞ն եմ նայում, թե՞ կյանքին եմ նայում։
–Ե՛վ այն, ե՛ւ այն։
–Ասեցի, որ ամեն մի դիրիժոր իր ակնոցն ունի եւ ինչքան կարողանում է խոր տեսնել, իր հաջողությունն ունի. հիմա կյանքին ակնոցներով նայելը հարաբերական իմաստ ունի. կյանքին ակնոցներո՜վ... Ես ինքս բարի մարդ եմ, չար բաների հանդիպել եմ շատ, բայց աշխատում եմ չհիշել. կուզեմ խաղաղություն լինի հանրապետությունում հատկապես, չեմ սիրում էդ միտինգները—բաները եւ այլն, եւ այլն... Մեր ժողովուրդը պետք եղածից ավելի համարձակ խոսքեր ունի, որ հեչ պետք չի, որովհետեւ ոչ բոլորը մեր բարեկամներն են... Թվում է, թե մեր ժողովրդի համար, մենք ինչ—որ գիտենք պիտի արտահայտվենք կամ՝ անպայման մի բան էլ ավելացնելով, բայց կա մի ուրիշ իրականություն, որ մենք մեզ հետ չենք, շատ անգամ ուրիշի աչքերով պիտի նայել, թե մենք ինչ ենք ասում, եւ դա մեզ օգո՞ւտ է բերում, թե՞ վնաս է բերում. հայերս՝ մենք, մեզ երրորդ անձի աչքերով նայելու ունակություն քիչ ունենք, դիվանագետ չենք...
—Շատ շնորհակալություն... (Ա.Ղ.)։

Պատրաստեց  Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO