Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ

Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող գյուղոլորտ
 
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունն արդեն ունենք, կարող ենք տեսնել, թե առաջիկա տարիներին այս ոլորտը, որ այդքան ռազմավարական է մեր երկրի համար, ինչ ուղղությամբ է շարժվելու։ Մեզ հետաքրքրող հարցերից մեկը արտահանման ուղղություններն են կամ, ավելի շուտ, դրանց տարատեսակացումը (դիվերսիֆիկացումը)՝ հաշվի առնելով այն, որ մեկ կամ մի քանի շուկաներից կախվածությունը, այդ շուկաներում բացասական զարգացումների պարագայում, ուղղակիորեն նույնքան բացասաբար ազդում է մեր տնտեսության վրա։
Խնդրո առարկայի հետ կապված մանրամասներ ենք փորձել ճշտել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանից։
Մինչ այդ՝ նախ հասկանանք, թե որոնք են համարվել մեր գյուղոլորտի առաջիկա 10 տարիների գերակայությունները։ Առաջինը հողային բարեփոխումն է։ Սա համարվել է ոլորտի զարգացման հենասյուներից մեկը։ Այն է՝ գյուղնշանակության հողերը պետք է հասանելի լինեն արտադրողների եւ գործարարների համար, պետք է խրախուսել ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումն ու գյուղոլորտին առնչվող գործունեության զարգացումը։ Սա իր հերթին կներգրավի լրացուցիչ ներդրումներ գյուղական տարածքներում։ Կառավարությունը հետամուտ պետք է լինի հողի շուկայի զարգացմանը՝ իրականացնելով հողերի ճշգրիտ գրանցում եւ հաշվառում, հողերի մասին նոր իրավական ակտերի ընդունում ու անմշակ հողատարածքների կրճատման նպատակով տեխնիկական միջոցառումների (օրինակ՝ հողերի առք ու վաճառքի էլեկտրոնային հարթակ) մշակում։ Հիմնական նպատակն է հողերի կոնսոլիդացման միջոցով արագորեն բարձրացնել հողի արտադրողականությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինչպես հողի վարձակալության, այնպես էլ վաճառքի շուկաներին։
Մյուս գերակայությունը առեւտրայնացումն ու ավելացված արժեքն է։ Ներմուծման փոխարինումը (օրինակ՝ թռչնաբուծության ոլորտում) պետք է իրականացվի պետական աջակցության եւ ներդրումային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցով։
Մեկ այլ գերակայություն են տեխնոլոգիական արդիականացումն ու նորարարությունը։ Հայաստանի գյուղատնտեսության մրցունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ընդլայնել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ արդյունավետ կիրառման բնագավառները։ Տեխնոլոգիական արդիականացումը պետք է ներառի նորարարական տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության տարբեր բնագավառներում (խոսքը կարկտապաշտպան եւ ոռոգման արդիական համակարգերի, նորարարական ջերմատների եւ հետբերքահավաքային տեխնոլոգիաների մասին է)։
Կարեւոր գերակայություններից է մարդկային կարողությունների եւ հմտությունների զարգացումը. այլ կերպ՝ մենք պետք է հայ գյուղատնտեսների, տեխնոլոգների ու ձեռնարկատերերի նոր սերունդ «պատրաստենք» (օրինակ՝ ջերմատների կառավարման, ագրովերամշակման, գյուղմթերքի շուկայավարման եւ այլ հմտությունների զարգացման համար)։
Ուշադրություն է դարձվել գյուղական զարգացմանը, որպեսզի մեր գյուղերը զարգանան ու ավելի բարեկեցիկ դառնան, երիտասարդներին էլ պետք է ներգրավել։ Իսկ դրա համար հարկ է «ամբողջական մոտեցում» ցուցաբերել։
Եվ, իհարկե, արտահանման տարատեսակացումը՝ իբրեւ գերակայություն։ Շեշտվում է, որ գյուղատնտեսության ռազմավարության կարեւոր նպատակներից է ապահովել Հայաստանի հաջողությունը ԵԱՏՄ շուկայում եւ մուտքը «նոր բարձրակարգ շուկաներ»։ Խոսքն այստեղ ԵՄ—ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի մասին է։ Պետական ներդրումները կուղղվեն արտահանման զարգացմանը եւ, ամենակարեւորը, սննդամթերքի անվտանգության ժամանակակից ստանդարտների ապահովմանը, բուսասանիտարական չափանիշների, հավաստագրման արդիականացված համակարգերի ու մեթոդների կիրառմանը։
ԵՄ շուկայում մեր գյուղատնտեսական ապրանքների մուտքի հնարավորության մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք՝ նշելով, որ այստեղ մեր խնդիրը ոչ այնքան որակի, որքան որոշակի ստանդարտների մասով է, որը մենք բավարարել չենք կարողանում (չմանրամասնենք, բայց դեռ տարիներ առաջ մի քննարկումից օրինակ մեջբերենք. այստեղ հավանում են մեր գինին, բայց խցանների մասով խնդիր կա եւն)։
Հիմա՝ մեր գյուղատնտեսական արտադրանքից ինչն է հետաքրքրում ԵՄ—ին, Միջին Արեւելքին, Ճապոնիային եւ Հյուսիսային Ամերիկային։
Ինչպես տեղեկացանք էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետից, Հյուսիսային Ամերիկայում մենք ունենք վերամշակված արտադրանքի արտահանման ներուժ։ Միջին Արեւելքում եւ Եվրոպայում կա մեր թարմ պտուղ— բանջարեղենի պահանջարկը։ Ճապոնիա կարող են «գնալ» մեր պահածոները, ջրերը, գինեգործական արտադրանքը։
ԵՄ շուկա մեր մուտքի ներուժը մեծ է՝ ե՛ւ թարմ արտադրանքի, ե՛ւ պահածոյացվածի։ «Վերամշակված արտադրանք հիմա էլ են տանում, գինեգործական արտադրանքն է մտնում, բայց պոտենցիալը շատ մեծ է»,–ասաց Գ. Ղազարյանը՝ նշելով, թե մի փոքր խնդիր կա կենդանական ծագման արտադրանքի մասով, ինչը պայմանավորված է նույնականացման համակարգով. «Երբ կունենանք կենդանիների համատարած հաշվառում եւ համարակալում, սպանդանոցային պարտադիր մորթ, արդեն կարող ենք մտածել այդ երկրներ կենդանական ծագման արտադրանքի արտահանման մասին նաեւ»։ Բանն այն է, որ ԵՄ—ն ապրանքի հետագծելիությունը ենթադրող պարտադիր պահանջ ունի՝ ֆերմերից մինչեւ վերամշակում եւ իրացում։
Բացի այդ՝ Եվրոպայում օրգանիկ գյուղմթերքի պահանջարկ էլ կա։ Օրգանիկի մշակության հստակ չափորոշիչներ կան սահմանված, որը մենք ունենք եւ որը համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետը համոզված է՝ մենք ԵԱՏՄ շուկայից բացի կարող ենք հաջողություններ ունենալ նաեւ հյուսիսամերիկյան, եվրոպական, միջինարեւելյան եւ ճապոնական շուկաներում էլ։ Սա, հասկանալի է, արագ լինել չի կարող, բայց փորձում ենք, աշխատանք է տարվում, պետք է մտնենք, ներկայանանք սպառողին։ «Մենք լուրջ խնդիր ունենք. մեծ կախվածություն ունենք ռուսական շուկայից։ Եվ այստեղ տատանումները լրջորեն անդրադառնում են մեր տնտեսությանը։ Դրա համար ուզում ենք որոշակի դիվերսիֆիկացում ունենալ»,–եզրափակեց Գեւորգ Ղազարյանը։
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփում է առաջիկա տասը տարիների տեսլականը, այն է՝ «ունենալ կայուն զարգացող, նորարարական, բարձր ավելացված արժեք ստեղծող, բնական պաշարների նկատմամբ հոգատար եւ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող եւ գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը երաշխավորող գյուղատնտեսություն»։
Թե սրան հասնելու համար ինչ քայլեր կարվեն ու ինչպես կարվեն, դրանք ընթացքում կփոխվեն, արդյոք, ու ինչ չափով կփոխվեն, շատ կարեւոր է։
Բայց ինչ էլ արվի, էությունը, հստակ նպատակակետը պետք է մեկը լինի՝ գյուղի ու գյուղատնտեսության զարգացումը, այո, անհրաժեշտ է, բայց ոչ միայն նրա համար, որ երկրի պարենային անվտանգության ու անկախության հարցն է լուծվում, ոչ միայն նրա համար, որ տնտեսության շարժիչ ուժերից է, որ արտահանման հնարավորություններ ունի, այլ՝ որովհետեւ մեր գյուղը նաեւ երկրի սահմանապահն է։ Հետեւաբար, մեր գյուղը լիքն ու բարեկեցիկ պահելը բոլորիս պարտականությունն է՝ պետությունից մինչեւ գործարար ու շարքային քաղաքացի։

22-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO