Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Իմացի'ր, երբ կանգ առնել»

Որո՞նք են էսթետիկ բժշկության դրական ու բացասական կողմերը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


«Իմացի՛ր, երբ կանգ առնել» խորագրով սոցիալական գովազդը մեծ վահանակներով փակցված է մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներում եւ աչքի է զարնում հատկապես իր ուղերձով։ Հանրության շրջանում արդեն իսկ ուշադրություն գրաված այս վահանակով նորարարական բժշկական կենտրոնը կոչ է անում պլաստիկ եւ էսթետիկ նպատակներով պարբերաբար երիտասարդացման տարատեսակ պրոցեդուրաների դիմող կանանց առավել զգոնություն ցուցաբերել ներարկումային կոսմետոլոգիայի նկատմամբ եւ կարեւորություն տալ լիցենզավորված կենտրոններից օգտվելու գործընթացին։ Տարբեր սոցիալական հոլովակներ հաճախակի հնչեցնում են էսթետիկ բժշկության դրական ու բացասական հետեւանքների մասին, որոնք մեծապես վերաբերում են հակածերացման տարբեր ներարկումներին եւ չարաշահումներին՝ մատնանշելով դրանց վտանգավորությունը։
Վերջին շրջանում, առկա պահանջարկից ելնելով՝ Հայաստանում բավականին աճել են էսթետիկ վիրաբուժության եւ նորարարական կոսմետոլոգիական կենտրոնները, որոնք կանանց առաջարկում են երիտասարդացման ամենատարբեր նորարարական ծառայություններ՝ ընդհուպ դիմագծերի կորեկցիա եւ ներարկում։
Ե՞րբ է պետք, իրապես, կանգ առնել, ո՞րն է այս նորարարական երիտասարդացման մեթոդների կիրառման սահմանաչափը, կամ, առհասարակ, ինչպես խուսափել դրանց բացասական ներգործությունից...
«Ցանկացած կոսմետոլոգիական միջամտություն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ, եւ ինչպես ցանկացած ոլորտում, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,–ասաց «Նորմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գոռ Ամիրբեկյանը՝ նշելով, որ նման նորարարական էսթետիկ եւ կոսմետոլոգիական ծառայություններն անվտանգ են եւ արդյունավետ այն դեպքում, երբ պրոցեդուրան անցկացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից եւ նրա անմիջական հսկողության ներքո։ Մատնանշեց՝ շատ անգամ ներարկման չափաբաժինները չարաշահվում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետի կողմից, ինչի հետեւանքով կնոջ դեմքն աղավաղվում է եւ դառնում էսթետիկորեն ոչ գեղեցիկ՝ միաժամանակ վնասելով նաեւ օրգանիզմը։ Այս դեպքում կարող է առաջանալ նաեւ դեմքի մկանի ֆունկցիայի լրիվ վերացում եւ դեմքի տարբեր հատվածների հավասարակշռվածության խախտում, երբ մարդը չի կարողանա նույնիսկ որեւէ միմիկա արտաբերել։ Դիմագծերի ասիմետրիայի խախտումից բացի, ըստ մասնագետի, կարող է տուժել նաեւ ողջ օրգանիզմի ֆունկցիան։
Ինչպես մեծացնել ինքնագիտակցությունը, որ գեղեցիկ եւ էսթետիկորեն ավելի նրբագեղ դառնալու փոխարեն կինը կարող է վնաս հասցնել առողջությանը։ Գոռ Ամիրբեկյանը հորդորում է պարզապես ճիշտ մասնագետի դիմել։
«Սա բավական բարդ խնդիր է այսօր Հայաստանում, քանի որ շատ կոսմետոլոգիական կենտրոնների գործունեությունը վերահսկողությունից դուրս է, իսկ ոլորտը օրինական ճանապարհով չի կարգավորվում։ Եթե Եվրոպայում կամ ԱՄՆ—ում նմանատիպ էսթետիկ միջամտություններն իրականացվում են բացառապես պլաստիկ վիրաբույժների կողմից, ապա Հայաստանում նման կարգավորում չկա, եւ կոսմետոլոգիական միջամտություններ կարող են իրականացնել նաեւ որակավորում ու հատուկ մասնագիտական վերապատրաստում չանցած բժիշկները։ Նմանատիպ միջամտություններ կատարելու համար մասնագետը պարտավոր է ունենալ անատոմիական գիտելիքներ, որպեսզի հասկանա մաշկի եւ ենթամաշկի առանձնահատկությունները, թե տվյալ թերապիան որ հյուսվածքի վրա ինչպես կարող է ազդել»,–մանրամասնեց նա։
Նշենք, որ տարատեսակ էսթետիկ բժշկական կենտրոններ են բացվում, որոնք բուժական նոր մեթոդներ են կիրառում, սակայն չունեն ո՛չ գործունեության, ո՛չ բուժական մեթոդի կիրառման լիցենզիա, բայց նրանց կողմից մատուցվող ծառայությունները գովազդվում եւ մեծ սպառում են ապահովում։ Նկատենք, որ այս առումով դաշտը վերահսկելի չէ, եւ հայ բժիշկները, ինչպես նաեւ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն այս կապակցությամբ հաճախ են հանդես գալիս ու հորդորում զերծ մնալ չլիցենզավորված առողջապահական եւ կոսմետոլոգիական կազմակերպություններից։

18-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO