Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ազգային հերոս

Կարեն Սերոբի Դեմիրճյան՝ փոքր երկրի մեծ ղեկավարը

Ծնվել է 1932 թ. ապրիլի 17-ին Երեւանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949-1954 թթ. սովորել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1954-1955 թթ. աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955-ից՝ Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն։
1964-1972 թթ. եղել է ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-1974 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991—1999 թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։
Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974—1988 թթ.) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» եւ սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երեւանի մետրոպոլիտենի 1—ին հերթը, Հայկական ատոմակայանը, մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա—Սեւան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» եւ այլ գործարաններ, գրապալատը, Մասիս—Նուռնուս եւ Աղստաֆա—Իջեւան—Հրազդան—Սեւան—Մարտունի երկաթուղային մայրուղիները եւ այլ շինություններ։
1975 թ. ապրիլի 23—ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կ. Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թ. կանխվել է Բաքու—Նախիջեւան՝ «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի—Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել են Մեղրի—Քաջարան ավտոմայրուղին, Գորիս—Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։
1991—1999 թթ. Կարեն Դեմիրճյանը գլխավորել է հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ընկերությունը։ 1998 թ. հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թ. առաջադրվել հանրապետության նախագահի թեկնածու։ 1999 թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ եւ Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թ. մայիսին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ։
Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։
Կինը՝ Ռիմա Դեմիրճյան, որդիները՝ Ստեփան Դեմիրճյան եւ Սամվել Դեմիրճյան։
Զոհվել է 1999 թ. հոկտեմբերի 27—ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացել է 27. 12. 1999 թ.։
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO