Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ԼՂՀ


Ծննդյան հրաշալի խորհուրդը

Առաջին երեխան Բերձորում՝ կեսարյան հատումով

Արցախի Հանրապետության Քաշաթաղի երիտասարդ շրջանի կազմավորման սկզբից շրջկենտրոն Բերձորում գործեց շրջանային բուժմիավորումը՝ արցախյան գոյամարտի նվիրյալ, ռազմաճակատային բժիշկ ու հասարակական գործիչ Արցախ Բունիաթյանի ղեկավարությամբ։ Հիվանդանոցը տեղակայվեց հարմարեցված ոչ հարմարավետ շենքում, բացակայում էին բուժսարքավորումները։ 2011 թ. սկսվեց հիվանդանոցի նոր շենքի կառուցումը, որն ավարտվեց անցած տարվա վերջին։ Տոնական արարողությամբ, որին ներկա էր նաեւ ԱՀ նախագահը, կայացավ Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր շենքի բացումը։ Վերջապես կայացավ քաշաթաղցիների կարեւոր մի երազանք՝ ունենալ ժամանակակից հարմարություններով ու բուժսարքավորումներով հիվանդանոց։
Նախկին շենքային պայմանների, բուժսարքավորումների պակասի, նաեւ մասնագետ—բժշկի բացակայության պատճառով վերջին տարիներին Բերձորում գործող հիվանդանոցում ծնունդ չէին ընդունում։ Այժմ այլ է պատկերը՝ նոր շենքի հանձնումից մինչ օրս այստեղ արդեն 7 նորածնի ճիչ է լսվել։ Փետրվարի 18—ը առանձնակի օր էր բուժմիավորման համար։ Նորաշեն հիվանդանոցի վիրահատարանում, որը կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ունի համապատասխան պայմաններ, կայացավ առաջին վիրահատությունը՝ կեսարյան հատում։ Վիրահատությանը մասնակցեցին Ստեփանակերտում գործող ԱՀ մոր եւ մանկան առողջապահության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն, հայտնի գինեկոլոգ Վարդգես Օսիպովը, անզգայացման եւ վերակենդանացման բաժնի վարիչ Կարեն Բալասանովը, Քաշաթաղի բուժմիավորման գինեկոլոգ Արտյոմ Մաշուրյանը, վիրաբույժ Կառլեն Բալայանը, մանկաբույժ Սվետա Դանիելյանը։ Ներկա էր նաեւ Քաշաթաղի բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը։ 18—ամյա ծննդկանը՝ Սյուզաննա Մելոյանը, Այգեկ գյուղից է։ Արհեստավարժ բժիշկները, բուժքույրերի մասնակցությամբ, նախապատրաստվեցին վիրահատությանը։ Փորձարկեցին սարքավորումները, որոնք վերջերս են տեղակայվել, հետո միայն անցան իրենց գործին։ Վիրահատությունն անցավ բարեհաջող, ծնվեց 2 կգ 920 գ քաշով, 49 սմ հասակով առողջ աղջնակ։
Վիրահատությունից հետո զրուցեցի բժիշկների հետ։ Քաշաթաղի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրենը ոգեւորված էր, ուրախ, վերջապես հնարավոր է աշխատել բարեկարգ բուժսարքավորումներով ապահով պայմաններում։ «Ողջունելի է, որ արդեն ունենք նման հնարավորություն՝ կատարել վիրահատություն, այն էլ՝ նորածին ու առողջ բալիկի ճիչով։ Այժմ մեզ բժիշկ—մասնագետներ են պետք, որ բուժսպասարկումն առավել արդյունավետ դառնա»,–ասաց Կարեն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով Ստեփանակերտից ժամանած բժիշկներին, բուժանձնակազմին։ Նա կարեւորեց, որ անցած տարվա վերջից հիվանդանոցում աշխատանքի է ընդունվել երիտասարդ ու իր գործում հմուտ գինեկոլոգ Ա. Մաշուրյանը։ Շնորհակալություն հայտնեց նաեւ ԱՀ կառավարությանը, ում աջակցությամբ վերջապես ունեցանք նման պայմաններ։
Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջապահության կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը, խոսելով վիրահատության մասին, ասաց՝ այն անցավ գերազանց, բարձր գնահատեց գինեկոլոգ Ա. Մաշուրյանի դերը, ով աշխատեց արհեստավարժորեն։ «Լավ բժիշկ է Արտյոմը,–ասաց Վ. Օսիպովը,–միայն պետք է օգնականներ ունենա։ Ինչ վերաբերում է վիրահատարանի պայմաններին՝ պակաս բան չկա»։
Ոգեւորված էին նաեւ բուժքույրերը, ովքեր մեծ պատասխանատվությամբ աշխատեցին։ Հուսանք՝ կհամալրվի բժշկական անձնակազմը, եւ քաշաթաղցին առողջական խնդիրների դեպքում կայցելի Բերձորի հիվանդանոց, որը Ստեփանակերտ տանող մայրուղու վրա է եւ հաճախ իր ծառայություններն է մատուցում նաեւ ճանապարհորդներին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 

20-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO