Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ԱՇԽԱՐՀ


Սիրիայի շուրջ ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվե՞ն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Փետրվարի 17-18-ը ռուս-թուրքական երկօրյա դռնփակ բանակցությունները Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ ավարտվել են։ Սա իրականում կողմերի միջեւ բանակցությունների 2-րդ փուլն էր։ Առաջինը տեղի է ունեցել փետրվարի 9-11-ին Անկարայում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել են ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Պուտինի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լարվենտեւը, իսկ թուրքականը՝ ԱԳ փոխնախարար Սադաթ Ունալը։ Դրանք եւս շոշափելի արդյունք չէին արձանագրել։
Ավելին, թերեւս հենց այդ բանակցությունների ձախողումով էր պայմանավորված նոր բանակցությունների նախօրեին՝ փետրվային 16—ին, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցը։ Սակայն դա եւս հաջողություն չբերեց բանակցությունների մոսկովյան փուլին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը՝ դրանք ոչ գոհացուցիչ գնահատելով եւ շեշտելով, որ Անկարան Իդլիբի հարցում պահանջում է վերադառնալ Սոչիի համաձայնությանն ու դրա իրագործմանը։ Այն դեպքում, երբ Թուրքիային դա չի հաջողվել կամ չի ցանկացել կյանքի կոչել այն, ինչի պատճառով էլ Դամասկոսը վերսկսել է ռազմական գործողություններն Իդլիբում ու Հալեպի հարավում ծվարած ահաբեկչական խմբերի դեմ։
Սիրիայի բանակի վերջին գործողությունների արդյունքներով ահաբեկիչներն այլեւս չեն կարող ականանետներով թիրախավորել Հալեպը, ինչի առիթով փետրվարի 17—ին քաղաքի բնակչությունը տոնախմբություն էր կազմակերպել։ Բացի այդ, Դամասկոսն արդեն վերահսկում է նաեւ Դամասկոս—Հալեպ ռազմավարական նշանակության M5 մայրուղին եւ Սարակիբ քաղաքը, մի քանի տասնյակ գյուղեր ու բնակավայրեր։ Կառավարական ուժերը եւ աջակից խմբերը, ռուսական օդուժի աջակցությամբ, ռազմական գործողությունները շարունակում են՝ առաջ շարժվելով դեպի երկրի հյուսիսային սահմաններ։ Մյուս կողմից, միջազգային հանրությունը նախազգուշացնում է նշյալ գործողություների հետեւանքով Սիրիայում փախստականների թվի կտրուկ աճի առնչությամբ։ ՄԱԿ—ի տվյալների համաձայն՝ դրանց թվին արդեն հատել է 900 հազարի սահմանը։ Ավելին, Եվրամիությունը փետրվարի 17—ին սիրիացի եւս 8 գործարարի եւ նրանց հետ կապված 2 տնտեսական կառույցի դեմ սահմանափակումներ է կիրառել՝ նշելով, որ նրանց գործունեությունն ուղղակիորեն ի շահ Բաշար Ասադի է։
Այսուհանդերձ, Ռուսաստանը հաստատակամ է Սիրիային աջակցելու հարցում՝ միաժամանակ Թուրքիային մեղադրելով Սոչիի համաձայնությունը չկատարելու համար, ինչը Անկարան հերքելով՝ շեշտում է, թե համաձայնությունը չի խախտել, եւ պահանջում է, որ Սիրիայի զորքերը հեռանան Իդլիբից։ Մինչդեռ ՌԴ նախագահի խոսնակը փետրվարի 18—ին հայտարարել է, թե Մոսկվան աջակցելու է Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում։ Թերեւս, ի պատասխան սրա, երեկ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմար Չիլիքը սպառնացել է, որ եթե Սիրիայի զորքերը դուրս չբերվեն Սոչիի համաձայնության ստորագրման պահին գտնվող դիրքեր, ապա Թուրքիան ձեռնամուխ կլինի դրան։ Նա ընդգծել է, թե այդ մասին շեշտվել է նաեւ ռուս—թուրքական մոսկովյան բանակցություններում՝ հավելելով, որ ոչ թե Անկարան է Իդլիբում խախտել Սոչիի համաձայնությունը, այլ Դամասկոսը։
Հատկանշական է նաեւ, որ Արեւմտյան Ասիայի հարցերով Ռուսաստանի կառավարության խորհրդական Վիտալի Նաումկինը հայտարարել է, թե քանի որ Սոչիի համաձայնությունը փակուղի է մտել, գուցե անհրաժեշտություն ծագի նոր համաձայնություն ստորագրել Իդլիբում լարվածությունը թուլացնելու նպատակով։ Ըստ երեւույթին, նոր համաձայնությունը տեղի կունենա Պուտին—Էրդողան հերթական հանդիպման շրջանակներում, որը, ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուի, տեղի կունենա առաջիկա օրերին։ Միաժամանակ երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ցանկանում իրենց բարեկամական փոխհարաբերություններն Իդլիբի պատճառով հարվածի տակ տնել։ Դա նկատելի է նաեւ կողմերի եւ, մասնավորապես, Էրդողանի հոխորտանքների, հնչեցրած մեղադրանքների ու սպառնալիքների մեղմացմամբ։ Ավելին, փետրվարի 18—ից Թուրքիան վերսկսել է Ռուսաստան—Թուրքիա համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիսում՝ երկու շաբաթ առկախելուց հետո։ Անկարայի զսպվածության դրսեւորումը, թերեւս, պայմանավորված է որոշ հանգամանքներով, այդ թվում՝ ՆԱՏՕ—ի դիրքորոշմամբ։ Վերջինս հայտարարել է, որ եթե Թուրքիան ռազմական գործողություններ սկսի Իդլիբում, ապա կազմակերպությունն Անկարային աջակցելու անհրաժեշտություն չի տեսնի։ Բացի այդ, ինչպես նշել է «Ռոյթերս» գործակալությունը, Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունների ու սպառնալիքների պատճառով վերջին 2 ամսվա ընթացքում թուրքական լիրան արժեզրկվել է եւս 2 տոկոսով։ Նման պայմաններում, ըստ «Պրավդա» օրաթերթի, բացառված չէ, որ կարգելվի ռուս զբոսաշրջիկների այցը Թուրքիա, ինչի հետեւանքներին վերջինս ծանոթ է։
Եթե Թուրքիան ու Ռուսաստանը ոչ միայն Սիրիայում, այլեւ Լիբիայում են տարբեր ճամբարներում, ապա Իտալիայի եւ Ռուսաստանի շահերը Լիբիայում համընթաց են։ Թերեւս, վերջիններիս ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների՝ 2+2 ձեւաչափով հանդիպումը Մոսկվայում այդ հանգամանքով էր պայմանավորված, ինչի ավարտին Լավրովն իր պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Լավրովը Սիրիայի առնչությամբ միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել, ապա ընդգծել է, որ Սիրիայում գերխնդիր է ահաբեկիչներին պարտության մատնելը եւ փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելը։ Սա, ըստ երեւույթին, նշանակում է, որ Ռուսաստանը նպատակամղված չէ Իդլիբում զինադադար հայտարարել։ Հետեւաբար, կողմերի միջեւ նոր համաձայնության շուրջ բանակցություններ են ընթանալու, որոնց առանցքը, հավանաբար, լինելու է թուրք—սիրիական 1998 թ. ստորագրված Ադանայի համաձայնագիրը, ավելի համապարփակ՝ Ադանա—2 ձեւաչափով։

20-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO