Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Չեմ համարում, որ «Ոչ» քվեարկողներն ավելին լինեն, քան «Այո» քվեարկողները

Ավելին՝ ինքս չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը

Ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի եւ դրան նախորդող նախապատրաստական գործընթացների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Ոչ»-ի քարոզչության կողմի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյանի հետ։
–Պարոն Մելիքյան, «Ոչ»-ի քարոզչության կողմը նախապատրաստական ի՞նչ քայլեր է կատարում եւ ինչպե՞ս է կազմակերպելու իր քարոզարշավը։
–Հայտարարության մեջ մեր նպատակներն ու սկզբունքները շատ հստակ ներկայացրել ենք։ Հարթակ ենք դառնալու այն մարդկանց համար, ովքեր ասելիք ունեն մեր հանրությանն այս, մեր պատկերացմամբ, հակասահմանադրական հանրաքվեի կապակցությամբ, եւ իրականացնելու ենք այդ գործառույթը՝ հնարավորություն տալու մասով։ Նույնը վերաբերում է հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց։ Ակտիվ քարոզչություն իրականացնելու մտադրություն նախաձեռնող խմբի մեծ մասը չունի։ Այս նախաձեռնությունն իրականացրել ենք մեր հայտարարած սկզբունքների իրականացման համար, որովհետեւ անընդունելի ենք համարում, որ լինի այսպիսի գործընթաց։
–Դուք սա պատկերացնում եք որպես առավելապես մասնագիտակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց։
–Նախաձեռնող խմբի ընդհանուր մոտեցումը եւ սկզբունքն այն է, որ քաղաքական դիսկուրսին չենք պատրաստվում մասնակցել։ Եթե մասնագիտական քննարկումներ ու բանավեճեր լինեն, պատրաստ ենք դրանց մասնակցել, բայց ոչ քաղաքական բովանդակությամբ, որովհետեւ քաղաքական գործիչներ չենք, եւ մեր դիտարկումները վերաբերում են իրավական եւ քաղաքացիական էլեմենտներին, այլ ոչ թե քաղաքական։
–Իսկ քաղաքական ուժերի՝ ձեզ միանալու, սատարելու կամ օժանդակելու շուրջ քննարկումներ եղե՞լ են։
–Չեն եղել, բայց մենք շարունակում ենք պատրաստ լինել, նրանց տրամադրել «Ոչ»—ի քարոզչական կողմին օրենքով վերապահվող հարթակ։ Ովքեր ասելիք ունեն հանրությանը, ովքեր վերահսկողական ռեսուրսներ ունեն, կարող են դրանից օգտվել։
–Այսինքն, մեծ հաշվով ակնկալվում են համագործակցության եզրեր քաղաքական ուժերի հետ…
–Չենք կարող ասել, մենք տրամադրում ենք հնարավորություն։ Ես ոչ կարող եմ ասել՝ ակնկալվում է, ոչ էլ ասում եմ՝ չի ակնկալվում։ Ամեն դեպքում հանրությանը դիմելու ենք, այն բոլոր հնարավորությունների մասին, որ մեզ օրենքով վերապահված են, հանրությանը տեղեկացնելու ենք, եւ եթե գտնվեն քաղաքացիներ, ուժեր, որոնք կուզենան դրանցից օգտվել, իհարկե, հնարավորությունը կտանք։ Քանի որ մենք ենք պատասխանատուն լինելու՝ վերահսկողություն իրականացնելով թե՛ բովանդակության, թե՛ ընթացակարգերի, թե՛ ֆինանսական կողմի նկատմամբ։
–Իսկ հնարավորություն տալ ասելով ի՞նչ նկատի ունեք, ինչի՞ հնարավորություն եք դուք տալու։
–Օրինակ, ինչ—որ մի պահի կհայտարարենք, որ այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան վստահված անձ հանդես գալու «Այո»—ն բացառող դրոշի ներքո, նրանց կհրավիրենք, որպեսզի մեզ հետ կարողանան իրականացնել, ասենք, վստահված անձի լիազորությունները։ Կամ՝ նույնը հանձնաժողովի անդամներին է վերաբերում, որովհետեւ եթե «Ոչ»—ի քարոզչական կողմ չձեւավորվեր, ուղղակի այդ քաղաքացիները, որոնք նման ցանկություն ունեն, չէին կարողանա այդ ցանկությունն իրացնել։
–Քարոզչության ինչպիսի՞ գործիքներ է «Ոչ»—ի քարոզչական կողմը տրամադրելու, թե՞ դուք առավելապես կոորդինացնող, վերահսկող օղակ եք լինելու։
–Դա շատ հստակ սահմանված է ՀՀ օրենսդրությամբ՝ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով, առանձին հարցեր՝ ընտրական օրենսգրքով։ Կան գործիքներ, որոնք վերապահված են քարոզչության կողմերին՝ «Այո»—ի եւ «Ոչ»—ի քարոզչության կողմերին։ Դրանցից են, օրինակ, անվճար եթերաժամերը Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով, 5 քմ—ն գերազանցող արտաքին վահանակները եւ այլն։ Մենք դրանցից օգտվելու հնարավորություն կընձեռենք։
–Իսկ ֆինանսական ռեսուրսներ գոյանո՞ւմ են, եւ եթե այո՝ ապա որտեղի՞ց։
–Դեռ չենք բացել նախընտրական հիմնադրամ, եւ այս պահին նախաձեռնող խումբը նման մտադրություն չունի։ Եթե կլինեն, օրինակ, վահանակներ կամ այլ վճարովի հիմունքներով տրամադրվող միջոցներից օգտվելու ցանկություն ունեցող անձինք եւ հնարավորություն կունենան ֆինանսական միջոցներ տրամադրել, այդ ժամանակ կմտածենք նախընտրական հիմնադրամ բացելու մասին։
–«Ոչ»—ի քարոզչական կողմի հաջողության հնարավորությունները որքա՞ն կգնահատեք։
–Այս պահին ավելի շատ կենտրոնացած եմ նշածս հարցերի վրա։ Ինչ վերաբերում է հավանականությանը, բարձր եմ գնահատում այն։ Իրատես եմ եւ չեմ համարում, որ «Ոչ» քվեարկողներն ավելին լինեն, քան «Այո» քվեարկողները, ավելին, ինքս չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը։
–Ինչ եք կարծում, իշխող թիմի վարկանիշը, հաշվի առնելով հեղափոխության ազդեցությունը, դժվար հաղթահարելի հանգամանք չէ՞ «Ոչ»—ի քարոզչական կողմի համար։
–Չեմ կարող ասել, ամեն դեպքում, վստահ եմ, որ իշխող քաղաքական ուժը չունի այն հանրային աջակցությունը, որ, օրինակ, ուներ 2018 թ. դեկտեմբերին կայացած ԱԺ—ի ընտրությունների ժամանակ։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

20-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO