Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Քաղաքական ուժերը դուրս են մնացել «ճակատամարտից»

Ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե նրանք որքան ապաքաղաքական են

Ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի եւ դրան նախորդող նախապատրաստական գործընթացների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանի հետ։
–Պարոն Ավետիսյան, «Այո»-ի քարոզչական կողմի գործունեությունն ի՞նչ փուլում է։
–«Այո»-ի քարոզարշավը սկսված է, ակտիվացնում ենք մեր աշխատանքը՝ այս հարցը լուծելու կարեւորությունն ու այս թնջուկի բովանդակությունը ժողովրդին բացատրելու համար։ Արդեն ռազմավարությունները մշակված են, որոնք դեռ չեմ կարող բացահայտել։ Սա կարեւոր քարոզարշավ է, որին մենք մեր հիմնական բոլոր գործիքներով մասնակից ենք լինելու։ Կլինեն, ասենք, ուղիղ հանդիպումներ քաղաքացիների հետ, կլինեն շտաբներ։
–«Ոչ»—ի քարոզչական կողմի նախաձեռնող խումբն առավելապես կազմված է իրավաբաններից։ Ի՞նչ եք կարծում, սա ավելի շատ իրավական առճակատո՞ւմ կարելի է համարել, թե՞, այնուամենայնիվ, քաղաքական է։
–Ոչ, իհարկե, քաղաքական է, որովհետեւ Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է։ Ցանկացած իրավաբան կնշի դա։ Եվ մեր կողմից տարվող գործընթացն իրավական առումով այնքանով է անխոցելի, որ հարցը լուծելու համար դիմում ենք ուղիղ ժողովրդին։ Եվ չենք կարծում, որ կառույցը, որի վերաբերյալ այս հարցումն արվում է, պետք է ինքը որոշի իր ճակատագիրը, ինչը շահերի բախման է նմանվում։ Այսինքն, հիմնական միտքը մեր քաղաքացու՝ սահմանադրի ձայնը լսելն է։
–«Այո»—ի ու «Ոչ»—ի այս քարոզարշավը, արդյոք, իշխանության ու ընդդիմության միջեւ միջանկյալ ճակատամարտի չի՞ նմանվում։
–Ես չեմ կարծում՝ ճակատամարտի խնդիր կա։ Կարծում եմ՝ կա ճշմարտությունը վեր հանելու, քաղաքացու կամքն ամրագրելու ցանկություն։ Ճակատամարտից քաղաքական ուժերը, այսպես ասած, դուրս են մնացել, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե այս մարդիկ որքան ապաքաղաքական են։ Սահմանադրության հարցը շատ պարզ է՝ այո կամ ոչ է, եւ գոնե այն խմբակցությունը, որը դեմ էր քվեարկել ԱԺ—ում, գոնե կարող էր այդ համոզմունքը մինչեւ վերջ տանել։ Այս հարցում քաղաքաիրավական երկու կոմպոնենտներն էլ կան, բայց փորձ է արվում դա բերել զուտ իրավական «տառակերության», ինչը թույլ չենք տա։
–Ձեզ համար որքանո՞վ էր ընդունելի, որ «Լուսավոր Հայաստանը», ԱԺ—ում դեմ քվեարկելով հանդերձ, չաջակցեց «Ոչ»—ի քարոզչական կողմին։
–Ես հենց դա եմ ասում, եթե խորհրդարանում դեմ է քվեարկում, ապա անտրամաբանական է՝ ինչո՞ւ չի քվեարկում մինչեւ վերջ։ Պատգամավորները, ի վերջո, քվեարկում են ըստ իրենց համոզմունքի, եթե համոզմունքդ «Ոչ»—ն է, ուրեմն պետք է «Ոչ»—ում լինես։
–Իսկ իրենց հիմնավորումները համոզի՞չ չեն Ձեզ համար։
–Ոչ, համոզիչ չեն, ինչը ժողովուրդը շատ լավ տեսնում է եւ իր գնահատականը կտա բոլոր ուժերին, որոնք չեն կողմնորոշվում։
–Առայժմ «Ոչ»—ի քարոզչական կողմին ակնհայտ սատարող քաղաքական ուժ չկա, այն առավելապես հանրային նախաձեռնության մակարդակում է…
–Այն հանրային նախաձեռնության մակարդակում է, բայց վստահ եմ, որ տարբեր քաղաքական ուժեր ունենալու են կոնսուլտացիաներ, աջակցություններ, մեդիա ռեսուրս է դրվելու եւ այլն։ Ուղղակի այս մարդկանց ձեռքով շագանակ հանելու փորձ է, որը լավ վերջաբան չի ունենա։
–Ի՞նչն է պատճառը, որ քաղաքական ուժերն այս փուլում չեն ցանկանում երեւալ եւ հանրային նախաձեռնության միջոցով են փորձում խնդիրներ լուծել։
–Ըստ երեւույթին, չեն կարողանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել։
–«Ոչ»—ի տեսակետը բավարար հիմնավո՞ր չէ։
–Ոչ, այն բավարար հիմնավոր չէ, խնդիրը դրվում է քաղաքացու դատին. կամ այո է, կամ՝ ոչ։ Միտքը պարզ է, բայց ճակատը, որպես այդպիսին, քաղաքական ուժերի կողմից չի ձեւավորվում։ Նրանք իրենց հաշվարկներն ունեն, բայց որ տակից աշխատելու են, բոլորիս էլ պարզ է։
–«Այո»—ի հաղթանակի հնարավորություններն ինչպե՞ս կգնահատեք։
—Բարձր…
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

20-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO