Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է»

Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետին ներկայացվել են փառատոնի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները եւ միջոցառման բաղադրիչները։ Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվում է փառատոնն անցկացնել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում 2020 թ. հունիսի երկրորդ շաբաթ օրը։ Նախատեսվում է փառատոնի շրջանակում անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու են մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը եւ արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման եւ զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան—ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը եւ պատմությանը վերաբերող վարպետության դասեր։ Նախատեսվում է նաեւ ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը։ Փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է։ Վերոնշյալ հարցերի կապակցությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք որոշեցինք, որ 2020 թ. հունիսի 13—ից Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի, եւ այդ փառատոնի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն։ Մենք շատ ենք կարեւորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների եւ արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, եւ մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ։ Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երեւույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո։ Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը եւ ինքնությանը շատ հարիր եւ ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում։ Այս առումով կարծում եմ, որ վերջին ամիսներին աշխատանքը, որ արել ենք, պետք է դառնա շատ կարեւոր մի իրադարձություն, ընդ որում՝ ամենամյա իրադարձություն, երբ ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը մենք Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կունենանք «Զարկ ֆեստը»։ Ընդ որում, տեղն էլ պատահաբար չէ ընտրված՝ Թալինի տարածաշրջանը, որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, եւ գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ։ Մենք, ըստ քիչ առաջ քննարկված հայեցակարգի, կունենանք նաեւ ամենամյա մրցութային ծրագիր։ Կարծում եմ, որ այդ մրցութային ծրագրի արդյունքում կունենանք հաղթողներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղ, որոնք նաեւ որոշակի պարգեւներ կստանան։ Բացի այդ, դա լավ տեղ, լավ միջավայր կլինի, որպեսզի մեր հայրենակիցները, օտարերկրացի զբոսաշրջիկներն իրենց օրն անցկացնեն այդտեղ։ Փառատոնն անցկացվելու է պատմաճարտարապետական հուշարձանի՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում։
Ես համոզված եմ, որ մենք իսկապես կունենանք շատ նշանակային եւ կարեւոր մի իրադարձություն, որը կարտահայտի նաեւ մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում լինել առանձնահատուկ նախանձախնդիր եւ մեր ինքնությունը ոչ միայն պահպանել, ոչ միայն մեր ինքնության կորսված կամ կորսվող բաղադրիչները վերականգնել, այլեւ զարգացնել այն առումով, որ դրանք դառնան համատարած եւ մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը։ Սա գոյություն ունեցող էլեմենտներից, միջոցառումներից դեռեւս մեկն է։ Այնպես որ հաջողություն եմ մաղթում բոլորիս, եւ կարող ենք արդեն վստահ հունիսի երկրորդ շաբաթ օրը մեր բոլոր հայրենակիցներին եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին հրավիրել Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղ եւ, իհարկե, բոլոր յարխուշտա պարողներին հրավիրել՝ ի ցույց դնել իրենց արվեստը եւ արդար մրցակցության մեջ հաղթել»։
Վարչապետը կարեւորել է փառատոնի անցկացումը եւ հանձնարարել դրա պատշաճ կազմակերպման համար շարունակել աշխատանքները համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորման, ինչպես նաեւ բարելավման ուղղությամբ։

20-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO