Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ԼՂՀ


Գրքի հետ, գրքից անբաժան

«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած եւ չապրած տարիները»։
Վ. Պետրոսյան. «Ապրած եւ չապրած տարիներ»

2008 թվականից Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ, ՀՀ կառավարության որոշմամբ փետրվարի 19—ը յուրահատուկ տոն է՝ Գիրք նվիրելու օր։
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքային գրադարանում տեղի ունցած ցերեկույթը յուրահատուկ ձեւաչաձով էր ու հետաքրքիր։ Ներկա էին շրջվարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի, ինչպես նաեւ՝ կրթության ու սպորտի բաժինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, գրքասերներ։ Գրադարանում ներկայացված էր Բերձորի արվեստի դպրոցի կերպարվեստի սաների «Արվեստը՝ գրքերում» խորագիրը կրող ցուցադրությունը։ Գրադարանի տնօրեն Սոնյա Գեւորգյանը, ողջունելով ներկաներին, կարեւորեց գրքի դերը որպես մշակույթ, արվեստի ուղեկից։ Նշեց՝ մարդկությունը շատ վաղուց է առնչվում գրին ու գրքին, եւ դրանք մշտապես ուղեկցում են նրան։ Այսօր էլ գիրքը մարդու մտերիմ բարեկամն է, հավատարիմ խորհրդատուն ու անբաժան ուղեկիցը։ Ինչքան էլ համակարգիչը գրավիչ լինի, միեւնույն է՝ գիրք չի դառնա։ Ուստի կարեւորեց, որ դպրոցականներն օգտվում են գրադարանից, ընթերցում գրքեր։ Գրքի հանդեպ մեր ժողովրդի սերը դարերի խորքից է գալիս, որ հայ գիրքը նույնպես անցել է բազում արհավիրքների միջով։ Կարեւորեց նաեւ գրադարանների եւ գրադարանավարների դերը, որ ընթերցողին կապեն գրքին, մեծանա նրանց թիվը։ Շնորհակալություն հայտնեց Բերձորի արվեստի դպրոցի (տնօրեն՝ Ա. Սուջոյան) կերպարվեստի բաժնի ուսուցչուհի Տաթեւ Բաբայանին, ով մեծ սիրով է արձագանքել, իր սաների հետ աշխատել, եւ միասին նշեցին Գրքի օրը։
Կերպարվեստի բաժնի սաների գործերը գիրք էին խորհրդանշում՝ բոլորն էլ հայ միջնադարյան մանրանկարչության օրինակներով։ Ցուցադրությունը դիտելուց հետո կայացավ Վարդգես Պետրոսյանի գործերի քննարկումը։ Քննարկվեց հատկապես ճանաչված գրողի «Ապրած եւ չապրած տարիներ» վիպակը, որը գրել է 1967—68 թթ., եւ հեղինակն իր ստեղծագործությունը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։ Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1, Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցների միջին եւ բարձր դասարանցիներն էին Վ. Պետրոսյանի նշված վիպակի եւ այլ ստեղծագործությունների քննարկման մասնակիցները։ Պատանիներին ու աղջիկներին վիպակն այնքանով է հետաքրքրել, որ հեղինակը դեռեւս խորհրդային տարիներին կարողացել է գրել այսօրվա երիտասարդության ու պատանիների մասին։
Վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Վերջին ուսուցիչը» սերիալը, որը նկարահանվել է Վ. Պետրոսյանի համանուն ստեղծագործության մետիվներով՝ ներկա ձեւաչափով։ Այս վիպակի համար գրողը 1979 թ. արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի։ Պետք է արժանին մատուցել ֆիլմի ստեղծագործական խմբին, որ իր աշխատանքով ստիպեց աշակերտությանը՝ հետաքրքրվել համանուն պատմվածքով, ընթերցել եւ վերլուծել կերպարները։ Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգի ուսուցչուհի Արմինե Հակոբյանը նշեց՝ իր ղեկավարած 12—րդ դասարանում աշակերտները շատ են անդրադարձել «Վերջին ուսուցիչը» ֆիլմին եւ գրադարաններում փնտրել են համանուն վիպակը։ Աշակերտներից առավել ակտիվ հանդես եկան Տաթեւը, Նարեն, Գրետան, ովքեր ներկայացրեցին նշված գրքերի հերոսներին, անդրադարձան նրանց խնդիրներին ու բնավորություններին։
«Ապրած եւ չապրած տարիներ» վիպակի գլխավոր հերոս, լրագրող Լեւոնի կերպարն արդիական է նաեւ այսօր։ Մասնագիտությամբ բանասեր, իմ համակուրսեցի, գրականագետ Արին—Վոլոդյա Գալստյանը նույն կերպարին եւ առհասարակ խորհրդային տարիների ստեղծագործություններին անդրադառնալով՝ բարձր գնահատեց Վ. Պետրոսյան գրող—հրապարակախոսի դերը։ 1986 թ. «Գարուն» ամսագրի խմբագրատանը նշանավոր գրողի հետ կայացավ հանդիպում, որին ներկա էին՝ որպես ամսագրի արտահաստիքային թղթակիցներ։ Խոսելով այս հանդիպման մասին՝ Ա. Գալստյանը նշեց՝ խորհրդային տարիներին հեշտ չէր անհատի մասին ազգային գործեր ստեղծելը, սակայն Վ. Պետրոսյանին դա հաջողվել է։ Եղան այլ ելույթներ եւս։ Ցերեկույթի վերջում գրադարանի կողմից գրքեր նվիրվեցին ներկաներին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

21-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO