Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ԼՂՀ


Անկախ Արցախի ուղին

Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ
-Ինչպե՞ս ընթացավ Արցախի խորհրդայնացման գործընթացը։
-1920 թ. դեկտեմբերին, երբ Ադրբեջանը հայտարարել էր, որ հրաժարվում է Արցախի հողերից՝ ասելով, որ դրանք պատկանում են եղբայրական Հայաստանին, Հայաստանը կես տարուց՝ միայն հունիսին է հաստատում դա։ Այսինքն, եղել է Հայաստանին այդ միացումը նաեւ իրավական փաստաթղթերով։ Դրանից հետո եղավ ոչ իրավական, ոչ միջազգային իրավունքի համապատասխան, ոչ պետական օրենքներով խորհրդային Ռուսաստանի կուսակցական մարմնի կողմից ընդունված որոշում։ Ինչքան էլ ասենք, որ վերջինս իրավական չէ, այն աշխատել է։ Արցախից մնաց իր տարածքների 1/3—ը, ամբողջովին պոկվեցին Շահումյանը, Գարդմանքը եւ այլն։ Արցախը դարձավ նման կտրտված սահմաններով տարածք, ինչպիսին չի ունեցել Խորհրդային Միության ոչ մի սուբյեկտ։ Նույնիսկ այդ սահմաններով, փաստ է, հայ ժողովուրդն Արցախում ինքնորոշվել է, ստացել կարգավիճակ։ Այն ուղղակի ընդգրկվել է Ադրբեջանի կազմում։ Իսկ երբ Խորհրդային Միությունը փլուզվել է, այդ կազմից դուրս գալու իրավունքից օգտվել է նաեւ արցախահայությունը՝ ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3—ի օրենքով, որով հնարավորություն էր տրվել միութենական հանրապետություններին դուրս գալու նրա կազմից։ Այդ օրենքի 3—րդ կետով ասվում է, որ եթե հանրապետությունը դուրս է գալիս Խորհրդային Միությունից, ապա ժամանակին իր կազմի մեջ մտցված ինքնավար սուբյեկտը, մինչեւ անգամ տարածքը, որտեղ ապրում են ոչ թե տիտուլային ազգերի մարդիկ, այլ մյուս ժողովուրդները, նրանք նույնպես կարող են դուրս գալ նույն օրենքով։
—Արցախը քանի՞ անգամ է ինքնորոշվել։
—Արցախը դա արել է օրինական ձեւով, ընդ որում, արել է մի քանի անգամ՝ 1918—1920 թթ.։ Ինքնորոշվել է 23 թվականին եւ 90—ականների սկզբին, երբ Ադրբեջանը դուրս էր գալիս Խորհրդային Միությունից։ Դուրս է եկել ոչ թե անկախ Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից։ Սխալ են այն պնդումները, թե Արցախը դուրս է եկել Ադրբեջանական Հանրապետությունից։ Այս սխալից է գալիս այն պահանջը, ըստ որի՝ եթե Արցախն ուզում է անկախություն կամ ինքնորոշում, ապա դրա հետ պետք է համաձայնի Ադրբեջանը։ ԼՂ ինքնավար մարզը, որը 1991 թ. սեպտեմբերի 1—ին հռչակել է իրեն հանրապետություն Շահումյանի հետ, Խորհրդային Միության օրենքով է դուրս եկել ոչ թե անկախ Ադրբեջանից, այլ Խորհրդային Ադրբեջանից։ Դրանք տարբեր բաներ են։ Արցախը երբեւիցե չի պատկանել, չի համարվել անկախ Ադրբեջանի անքակտելի մաս։ 1991—92 թթ. Ադրբեջանն իրեն հայտարարել է ունիտար պետություն, բայց Նախիջեւանի Հանրապետությունը պահել են, Ալիեւի կլանն էր դա ուզում։ Իրենց Սահմանադրության մեջ գրված է, որ Ադրբեջանն ունիտար պետություն է, բայց ունի իր մեջ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը։ Դրանք քաղաքագիտական տերմինաբանությամբ կոչվում են խառը ունիտար պետություններ։ Արցախի մասով, արդեն 1991 թ. հոկտեմբերի 16—ից նոյեմբերի սկիզբը, ավարտվել է Ադրբեջանի իրականացրած գործընթացը, եւ որը չի ճանաչվել ոչ մեկի կողմից։ Ադրբեջանն իր իրավական ակտերով լուծարել է Արցախի ինքնավար մարզը եւ մաս—մաս կցել ադրբեջանական սահմանամերձ տարբեր շրջանների։ Այսօրվա Ադրբեջանի քարտեզի վրա այդպիսի վարչական միավոր, ինչպիսին ԼՂ ինքնավար մարզն է, գոյություն չունի։ Այս պայմաններում մենք պետք է դիտարկենք միայն Խորհրդային Միության ժամանակահատվածը, եւ Ադրբեջանը չունի լիազորություն ճանաչելու կամ չճանաչելու Արցախը։
—Անկախանալով՝ Ադրբեջանն իրեն հռչակեց դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը, որը միջազգային իրավունքի նորմերով փաստում է, որ հաստատված սահմաններ էլ չունի, քանի որ Ազգերի լիգան չի հաստատել այդ սահմանները
—Ադրբեջանը մեկ ձեւով դուրս չի եկել ԽՍՀՄ—ի կազմից, եղել է ավելի բարդ բան։ Ադրբեջանը օգոստոսի 30—31–ը իրեն հռչակել է դուրս եկած Խորհրդային Միությունից՝ բալթյան հանրապետությունների օրինակով։ Հայտարարել է խորհրդային ժամանակաշրջանը օկուպացիայի ժամանակաշրջան։ Բալթյան հանրապետությունները երբ այդ մասին հայտարարել են՝ միջազգային հանրությունը դա ընդունել է։ Անգամ Ռուսաստանն է դա ընդունել։ Միջազգային կարեւոր սուբյեկտները ճանաչել են բայթյան հանրապետությունները։ 91 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը նույն սկզբունքով հայտարարել է այդ մասին, միջազգային հանրությունը որեւէ ազդակ չի տվել, ինչի պատճառով իրենք ստիպված են եղել 1991 թ. դեկտեմբերի 16—ին անել հանրաքվե։ Այսինքն, գան եւ մտցնեն իրենց այն հունը, որը համապատասխանում է ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3—ի օրենքին։ Բայց այդ ժամանակ արդեն Խորհրդային Միությունը հայտարարվել էր գոյություն չունեցող, ինչը տեղի էր ունեցել դեկտեմբերի 8—10—ը։ Ասում են՝ 8—ին է տեղի ունեցել, բայց դրան հաջորդել են ոչ աշխատանքային օրերը, եւ իրավական ակտը տպվել, հրապարակվել ու ուժի մեջ է մտել դեկտեմբերի 10—ին։ Դեկտեմբերի 10—ին էլ Արցախն է արել իր հանրաքվեն՝ խորհրդային օրենքներով, իսկ Ադրբեջանն արել է մի շաբաթ հետո, երբ Խորհրդային Միությունը չկար։ Այս ամենին ուշադրություն չդարձնելով՝ միջազգային հանրությունը ճանաչել է Ադրբեջանը ճիշտ այնպես, ինչպես ճանաչել է Հայաստանը, այսինքն՝ հիմնվելով այն բանի վրա, որ իրենք դուրս են եկել Խորհրդային Միությունից։
—Ադրբեջանի անկախացումը պարբերաբար ուղեկցվել է տեղի հայերի ջարդերի դեպքերով։
—Ադրբեջանը 1988—92 թթ. իրականացրել է ցեղասպանական գործողություններ նույն մեթոդներով, նույն նպատակներով եւ բացեիբաց, ինչպես դա տեղի է ունեցել 1915—23 թթ. Թուրքիայի կողմից։ Այս անգամ արդեն Արեւելյան Հայաստանում է տեղի ունեցել ցեղասպանությունը։ Վերջապես մեր պատմաբաններից շատերը կոնֆերանսներում սկսել են այդ մասին խոսել։ Նախկինում միշտ ասում էին, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, սա խորհրդային պատմագրություն էր։ Իրականում ցեղասպանությունը տեղի է ունեցել, իրականացվել ե՛ւ Թուքիայի, ե՛ւ Ադրբեջանի կողմից։ Ինչպես միջազգայնագետ Յուրի Բարսեղովն է ասում՝ Ադրբեջանն ստեղծվել է հենց այդ գերնպատակով՝ ավարտելու ցեղասպանությունն այն տարածքներում, որոնք չէին պատկանում օսմանյան Թուրքիային։ Սա առաջին մինչկիպրոսյան հաջողված փորձն է, երբ Թուրքիան ստեղծում է թուրքական պետություն Օսմանյան կայսրությունից դուրս։ Օսմանյան կայսրությունը փլուզվեց, շատ պետություններ ստացան անկախություն, օրինակ՝ Եգիպտոսը, եւ Թուրքիան իր հայացքը դարձրեց դեպի փլուզվող Ռուսաստանը՝ ունենալով հստակ նպատակ հյուսիսային տարածքները պոկել Իրանից։ Դրա համար նույն անունով արդեն Քուր գետի ձախ ափում արել է այն, ինչ չէր ստացվում անել աջ ափին։
—Ո՞րն է Արցախի տեղը նորանկախ Հայաստանի վարած քաղաքականության մեջ։ Այս ընթացքում ի՞նչ արվեց եւ ի՞նչ պետք է արվի Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։
—Ի դեմս Արցախի ստացել ենք այնպիսի ժառանգություն, որի հետ պետք է աշխատել եւ ստանալ մեզ ձեռնտու արդյունքը։ Մենք քիչ ենք աշխատում։ Բերում՝ հիմնահարցը հասցնում ենք Ադրբեջանի մեջ ինքնորոշված սուբյեկտի հարթության, որը կոպիտ սխալ է, եւ մենք պետք է դուրս գանք այդ ուղուց։ Վերջապես հստակեցնենք, որ արդեն 1991—92 թթ. տեղի է ունեցել բավականին ծանր քաղաքական սխալ։ Ըստ Սերգեյ Մարկեդոնովի՝ մտահոգված լինելով, որ Հայաստանը կարող է Արցախի հետ չճանաչվել, Հայաստանի առաջին նախագահը որոշել է օր առաջ ազատվել Արցախի բեռից, եւ պատահական չէ, որ 1991 թ. սեպտեմբերի 21—ի հանրաքվեն տեղի է ունեցել առանց Արցախի՝ հակառակ այն բանի, որ 1990 թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին միասնական։ Ունենալով միասնական խորհրդարան՝ Հայաստանն անցկացրել է անկախության առանձին հանրաքվե։ Այդ որոշումը կայացվել է 1991 թ. մարտին։ Այդ ժամանակ պատրաստվում էր Խորհրդային Միության այն հանրաքվեն, որով միութենական պետություններին հարց էր ուղղվելու, թե համաձա՞յն են մնալ Խորհրդային Միության կազմում։ Հայաստանն ու եւս հինգ հանրապետություն հրաժարվել էին մասնակցել այդ հանրաքվեին, եւ իրենք պարտավոր էին ոչ ուշ, քան վեց ամիս հետո նշանակել իրենց հանրաքվեն։ Իսկ այդ ժամանակ արդեն սկսվում էր պատերազմը, ներքին ճանապարհները փակվում էին,1989—ից արդեն կար շրջափակում։ Այդ վիճակում Արցախը տեսել ու որոշել է, որ առանց զինված պայքարի այլ լուծում չի լինելու, եւ սկսել է իսկական ազատագրական պայքարը։ 1992 թ. Ադրբեջանն ուղղակի անցել է բաց ագրեսիայի Արցախի նկատմամբ։ Առաջին նախագահը համաձայնել էր, եւ 1992 թ. «Կոմսոմոլսկայա պրավդան» գրել է, որ Հայաստանը համաձայնել է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, միայն ամենաբարձր՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով։ Ես կրկին հիշեցնեմ, որ այդ ժամանակ արդեն լայնածավալ պատերազմ էր, Քարինտակի հերոսամարտը տեղի էր ունեցել։ Ժողովուրդը պայքարում էր, որ Արցախը դուրս գա ադրբեջանական լծից։ Այսինքն, ոչ թե կազմից դուրս գա, այլ կարողանա ձերբազատվել ցեղասպանական նկրտումներից։ Այդ ժամանակահատվածում տեղի էին ունենում այլ գործընթացներ, ԱՊՀ երկրներ էին ստեղծվում։ Այդ պետությունները ճանաչվել էին անկախ իրենց խորհրդային սահմաններով, եւ դրա հետ համաձայնել էր Հայաստանը։ Միջազգային հանրությունն ուներ արդեն այդպիսի իրավիճակներ 19—դ դարի վերջում եւ 20—րդ դարի կեսերին, երբ ապագաղութացում էր գնում, եւ այդ սկզբունքներով ճանաչվում էին պետություններն իրենց նախկին գաղութային սահմաններով։ Բայց դա չէր արվում ընդմիշտ։ Ասվում էր՝ մենք ֆիքսենք, որ Խորհրդային Միությունը գոյություն չունի, բայց չենք մտնելու ձեր վեճերի մեջ։ Այդ ժամանակահատվածում նորանկախ պետությունների առաջնային սահմանները համարվեցին Խորհրդային Միության նախկին վարչական սահմանները։ Սրան Հայաստանը որեւէ վերապահում չի արել։ Արդյոք սա վերջնակա՞ն դատավճիռ է։ Ո՛չ։
Հարցազրույցը վարեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

21-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO