Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ

Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ախտորոշում, որպեսզի բուժի հիվանդին

«ՀՀ»-ի հյուրն է ՀՊՏՀ-ի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Ատոմ Մարգարյանը։
–Պարոն Մարգարյան, մեր երկրում երբեմն հրապարակվում են տնտեսական տարբեր ցուցանիշներ։ Ասենք՝ պաշտոնապես մի բան է ասվում տնտեսական աճի կամ տնտեսական ակտիվության մասին, իսկ այլ տնտեսագետներ ուրիշ ցուցանիշներ են բերում։ Լավ, հո թվերն առաձգակա՞ն չեն, այդ ինչպե՞ս է լինում։
–Այդ «այլ» տնտեսագետները քաղաքականապես արդեն կողմնորոշված են պարզապես։ Եթե մեկն ունի քաղաքական գործչի հավակնություն կամ քաղաքական կուսակցության ղեկավար է, ապա ըստ իր քաղաքական նախասիրությունների է դիմում թվերին։ Եվ նա պարզապես աղավաղում է դրանք։ Կարող է սեւը սպիտակ ներկայացնել կամ՝ հակառակը։ Ձեր ասած երեւույթի պատճառը հիմնականում սա է։ Բայց մյուս կողմից էլ չի նշանակում, որ ներկայացված բոլոր պաշտոնական տվյալները պետք է ընդունել հալած յուղի նման։ Ինչո՞ւ։ Նախ գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ։ Հենց վերցնենք գյուղատնտեսության մեր վիճակագրությունը։ Այդյո՞ք այն օբյեկտիվորեն արտացոլում է իրականությունը։ Եվ արդյո՞ք վիճակագրական ծառայությունը յուրաքանչյուր գյուղացիական տնտեսության վերաբերյալ ունի ճշգրիտ ինֆորմացիա։ Իհարկե, չունի եւ չի էլ կարող է ունենալ։ Այս ոլորտում վիճակագրությունը մոտավոր է, ինչ—որ առումով նաեւ փորձագիտական է։ Նույնն էլ կարող ենք ասել տնային տնտեսությունների վերաբերյալ հետազոտությունների մասին։ Այսինքն՝ վիճակագրական ծառայությունների հիմնական սուբյեկտիվիզմը կապված է ռեսուրսների սակավության հետ, որը թույլ չի տալիս լիարժեք հետազոտություն անցկացնել։ Դա էր պատճառը, որ երբ մի տարի դրսի դոնորների օժանդակությամբ գյուղատնտեսության մեջ համատարած հաշվառում իրականացվեց, պարզվեց, որ գյուղապետները, մարզպետները զանգվածաբար տարիներ շարունակ ուռճացրել են թվերը։ Եվ երբ այս ոլորտի թվերը երկինքից իջեցվեցին ներքեւ, արդեն եղած բազայի վրա հիմնվեց վիճակագրությունը, մինչեւ հիմա այդ ոլորտում բացասական զարգացում է արձանագրվում։ Այնպես որ, Ձեր ասած տնտեսագետների մի մասն էլ կարող է հիմք ընդունել հենց այս գործոնները։ Սա էլ կա։
–Բացի գյուղատնտեսությունից, մեր երկրում էլի՞ կան վիճակագրության առումով խոցելի ոլորտներ։
–Խոցելի է նաեւ եկամուտների վիճակագրությունը։ Տնային տնտեսությունները, ընտանիքները, ֆիզիկական անձինք թե իրականում ինչպիսի՞ եկամուտներ են ստանում, չենք կարող լիարժեք պատասխանել։ Դա վերաբերում է շահույթներին, աշխատավարձերին։ Կամ տրանսֆերտների մի մասը ոչ թե գալիս է բանկային համակարգով, այլ կանխիկ է տրվում։ Եվ այստեղ էլ ուղղակի գնահատում կատարելը շատ դժվար է, ուստի օգտագործում են անուղղակի մակրոտնտեսական վերլուծություններ, որոնք միշտ չէ, որ կարող են օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը։ Կամ այսօր որքանո՞վ է մեր երկրում բիզնեսն օբյեկտիվորեն ցույց տալիս իր եկամուտներն ու ծախսերը։ Եվ, հետեւաբար, շահույթները որքանո՞վ են հիմնավորված ու արդարացված։ Այստեղ էլ խնդիրներ կան։ Այնպես որ, վիճակագրությունն անում է այն, ինչ անում է։ Այսպիսի մի արտահայտություն կա՝ մի կրակեք դաշնակահարի վրա, նա նվագում է այնպես, ինչպես կարողանում է։ Բայց մի բան էլ կա. ամեն անգամ օրվա իշխանություններն ուղղակի իրենց նպատակներին են ծառայեցրել վիճակագրական ծառայությունը։ Եվ շատ առումներով ճնշումներ են եղել այս կառույցի վրա։ Այժմ, կարծում եմ, ճնշումների անհրաժեշտություն չկա, երբ իշխանությունն այլեւս ժողովրդի իշխանություն է եւ անկեղծ է, հաշվետու ու պատասխանատու իր քայլերի ու վարած քաղաքականության համար։ Այն այլեւս չպետք է գնա վիճակագրությունը կեղծելու, այլ թվեր ներկայացնելու ճանապարհով, ինչպես անում էին նախկինում։ Քանզի, եթե ուզում ես արդյունավետ քաղաքականություն վարել, ապա պետք է ունենաս օբյեկտիվ տվյալներ։ Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ախտորոշում, որպեսզի բուժի հիվանդին։
–Ի վերջո, կեղծելը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, որովհետեւ երկրի բնակիչն այս հարցում բարոմետր է, նա տնտեսության լավն ու վատը զգում է սեփական մաշկի վրա։
–Անշուշտ, մարդիկ տվյալ թեմաների վերաբերյալ հիմնականում դատում են իրենց եկամուտներով կամ սառնարանի պարունակությամբ, ինչպես ասում են։ Սակայն բանն այն է, որ իշխանությունը միշտ էլ գայթակղություն ունի վիճակագրական թվերը որոշակիորեն կլորացնելու, գեղեցկացնելու ի շահ իր քաղաքական նպատակների։ Բայց ես հույս ունեմ, որ մեր նոր իշխանությունը ձեռնպահ կմնա դրանից։
–Իսկ այսօր վիճակագրական համակարգում արմատական փոփոխությունների կամ տնտեսության, այսպես ասած, «չափագրման» անհրաժեշտություն կա՞։ Մենք ի՞նչ պետք է անենք, որ պատկերը ճշգրիտ երեւա։
–Մեր վիճակագրությունը իներցիայով շարունակում է այն, ինչը վերաբերում է քանակական մեթոդաբանությանը։ Որակական զարգացման պրոցեսների վիճակագրություն մենք դեռ պետք է ստեղծենք։ Խոսքը հատկապես վերաբերում է ինովացիոն վիճակագրությանը։ Տեխնոլոգիական փոփոխությունների, բարձր տեխնոլոգիական նոր հնարավորությունների, գիտության, փորձարարության, ինովացիոն ոլորտներին վերաբերող մեր վիճակագրությունը, կարելի է ասել, դեռեւս քարանձավային վիճակում է։ Օրինակ, եվրոպական երկրները մինչեւ 400 ցուցանիշ են օգտագործում գնահատելու համար ինովացիոն հատվածը։ Կամ որ նույնն է՝ տնտեսության՝ զարգացման, արդիականացման ռեսուրսներ ստեղծող հատվածը։ Իսկ մենք մի քանի պրիմիտիվ ցուցանիշներ ենք օգտագործում, եւ վիճակագրությունը դրանք ֆիքսում ու անցնում է առաջ։ Անշուշտ, հիմնարար, խորքային վիճակագրությունը ենթադրում է ե՛ւ էական ծախսեր, ե՛ւ ենթակառուցվածքներ, ե՛ւ մասնագետներ, ե՛ւ տեղեկատվական հոսքեր։ Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհը նման գործիքներ տալիս է։ Տեղեկատվական, ցանցային տեխնոլոգիաները, մեծաքանակ տվյալների մեթադաբանությունները հնարավորություն են տալիս գնալ արագ փոփոխությունների։ Առավել եւս, որ մեր երկիրն իրեն հռչակել է բարձր տեխնոլոգիաների երկիր։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

21-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO