Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մաթեւոսյանական դպրոցը

Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ապրելիս՝ գայթակղվում են քաղաքով

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


1988-1990 թթ. հեղափոխությունից հետո մտավ քաղաքական դաշտ եւ շատ կողմերով որպես մտավորական վերասերվեց՝ վերածվելով քաղաքական էլիտայի (Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան եւ այլք)։ Մտավորականների այս սերունդը բազմաթիվ հատկանիշներով խարիզմատիկ էր եւ իրենց այդ հատկությունները ներմուծեցին քաղաքականություն, ինչը, սովորաբար ճակատագրական է դառնում նրանց հաջորդած սերնդի համար, որովհետեւ եթե հասարակական կյանքի սկզբնական ժողովրդավարացումը իսկապես նպաստում է «ձախ» միտումների զարգացմանը (ազատագրական պայքար, ազգայնականություն), ապա հետագայում հնարավոր է քաղաքական ուժերի ազատ խաղի ընթացքում հաղթանակեն «պահպանողական» կամ այլ ուժերը, ինչպես եւ պատահեց։
«Ա՞յդ պահին զգացիր, որ ներքաշվել ես քաղաքականության մեջ»,–Սիրադեղյանը գրում է՝ «Չէ, այդ պահին չզգացի, ավելի ուշ գլխի ընկա, հասկացա։ Նույնիսկ մի քանի ամիս հետո էլ չէի պատկերացնում։ Ամեն անգամ մտածում էի, որ կգա պայքարի մի փուլ, երբ իմ կարիքը չի լինի, նոր տղաներ կգան, ավելի առողջ, ավելի համառ, ավելի խելացի, ավելի կոփված քաղաքական պայքարում։ Եվ ես կկարողանամ վերադառնալ գրելու իմ գործին։ Այնուամենայնիվ, դա մի շրջան էր, երբ ես, ուշ գրել սկսած, նոր—նոր ինչ—որ ռեժիմի մեջ էի ընկնում։ Ինձ համար մի օր մի քանի տող բան գրելը մի կյանք էր»։
«Մեր ձեռքերը բռնել էին, իսկ նրանք ազատության պայմաններում իրենց գրականությունն ստեղծում էին, եւ նրանց գրականությունը գալիս էր կիսատ խոսքի մեր գրականությունը ընթերցողի դեմից վանելու եւ մեր փոխարեն նստելու մեր ազգի ընթերցողի առջեւ։ Էնպես որ, այդ տղայի դիտողությունը ճիշտ է,— գրում է Մաթեւոսյանը։ —Վրիպումներ, անշուշտ, դարձյալ վրիպակի տպավորություն թողնելով, եղել են»։ Եվ եթե վաղը, ոչ ուշ, քան վաղը, հայը, թեկուզ հարյուրից մեկը, ցանկանա տեսնել իր հայրերի ու ժողովրդի անցած ճանապարհը, ցանկանա գտնել իր արմատները, ապա երեկվա մեջ կգտնի մաքուր բացատ՝ լցված խաղաղ լույսով»։
«Չեմ ասի, թե մուտքը արձակի երկիր խանդով ընդունեցի,–Սիրադեղյանի մասին գրում է Մաթեւոսյանը։–Ամենեւի՛ն։ Արձանագիր հաջողությունն այնքան քիչ էր, Վերքի ողբով մեկընդմիշտ բացարձակված աբովյանական լեզվահեղեղը այնքան հաճախ էր խուսափում արձակի խաղաղ մարգագետինը խաղաղորեն սնելուց, որ թվում էր, թե պատումը հայերենի տարերքը չէ, որ հայերենի տարերքը արձակը չէ, որ հայոց լեզվով ինքնանկարը մեկընդմիշտ հակացուցված է հայ գրողին։ Ինչ լավ է, որ քաղաքականությունը նույնպես, ինչպես գրականությունը, ինչպես մաթեմատիկան, պատժում է իրեն աղարտողներին, ինչ լավ է, որ գրականությունը քաղաքականություն է ղրկել իր եզակի չխարդախողին»։
«Թեթեւ գրիչը» մերժվում է,–գրում է Վարդազարյանը։–Մերժվում է, որովհետեւ կեցության գիտակցումը գիտակցության ըմբոստությունն է, ինքն իրեն լափող, օձի՝ սեփական պոչը խայթող պատկերով։ Ըմբոստություն է «փորի հոգսը կյանքի նպատակ առած ժամանակների» դեմ։ Ու ըմբոստության ձեւ չէր միայն, երբ 70—ականների վերջերին Մաթեւոսյանը մեկ այլ հարցազրույցում ոչ այնպես, որպեսզի բոլորը լսեն, բայց այնպես, երբ ում պետք է՝ իմանա, ասում է. «ուր որ է ռեալիզմից ուրիշ բան ենք ստեղծելու»։
Ուստի, նրանց հերոսը, գրում է Վարդազարյանը, ուզում էր ու պետք է ժամանակակից լիներ։ Ասես արդեն ժամանակակից չէին, հաճախ՝ ի դժբախտություն իրենց, ավելի ժամանակակից էին, քան կարելի էր լինել։ Իսկ ժամանակակից լինել Հայաստանում, «էն ժամանակ» նշանակում էր գործից տուն ճանապարհին ժամերով թթվել որեւէ խորտկարանում, «տտիպ գինի խմել ու առաքյալի պես բարիանալ»։ Լեզու չունեին, Կրասոսի սուրը, ինչպես իրենց մեծ նախորդին պատահեց՝ նրանց լեզուն չէր բացում. «Ծունկ ծնկի գինի էին խմում, խոսում—ծիծաղում էին, գնահատում—ծաղրում էին... բայց անատամ—անսեռ էր խոսքը, խոսքի մեջ որձություն չկար»։ Լեզու չունեին եւ լեզուներ չգիտեին, սակայն լեզուն, մի դիպուկ գործածված ածականը նրանց աստվածն էր։
Բանաստեղծության մեջ լեզու բերել է Սեւակը, սակայն նրանց համար բանաստեղծությունն այլեւս լուրջ չէր եւ բանաստեղծության լեզուն մի բան ասել, մի այլ բան հասկանալու ձեւն էր, իսկ իրենք ուզում էին ասել այն, ինչ մտածում էին։ Բանաստեղծությունը իրեն խփելով մետաֆորին՝ փրկվում էր կամ փրկվելու պատրանք էր ստեղծում։ Մետաֆորի առաջ արձակը խեղճանում էր։ Եթե գայթակղվի, մտնելու է առակի, այլաբանության տիրույթները, որ արձակի համար մահ է։ Համընդհանուր, բոլորին հասանելի ճշմարտություններ ասելու գրականության ժամանակներն անցել էին։
Արտակ Վարդազարյանի հերոսների տեղաշարժման աշխարհագրությունը սահմանափակ է, տարածությունը՝ որոշակի. նրանք կամ գյուղում են, կամ քաղաքում, ավելի հաճախ՝ ծնվել են գյուղում, բայց հայտնվել են քաղաքում։ Կենսագրական ժամանակը գրեթե էական չէ։ Հերոսների կենսագրությունների վրա հեղինակը գրեթե ժամանակ չի կորցնում, որ մանրամասնի։ Նույնը վերաբերում է նրանց հագուկապին ու արտաքինին։ Նրա հերոսները ո՛չ հագուկապ ունեին, ո՛չ արտաքին, որովհետեւ ըստ հեղինակի՝ տարազը կամ արտաքինը որոշիչ չեն։ Սա կարելի է համարել խորհրդային մարդու դիմազրկության տիպիկ օրինակ, եթե դիմազրկությունը ավելի խորքային չլիներ։ Վարդազարյանի հերոսների համար ավելի տիպական են վարքը եւ իրադրությունը, այսինքն՝ իրադրության հանդեպ վարքի հակազդեցությունը։ Այդ պատճաոով, եթե նրանց կենսագրությունն ընտրված է պատահական, ծագումը եւ կեցությունը շարունակական բախման մեջ են։ Հերոսի վարքի եւ կեցության բախման շարժառիթները համարյա բացակայում են կամ հիմնավորված չեն։ Նրա հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ապրելիս՝ գայթակղվում են քաղաքով։ Նրանց համար ապրումը ապրում է՝ լինի քաղաքում, թե գյուղում։ Մաթեւոսյանի ստեղծագործություններում այս՝ գյուղ—քաղաք հարաբերությունը հստակ զատորոշված հայեցակարգ է, նրա հերոսների վերադարձը քաղաքից գյուղ բացառված է։ Եթե անգամ վերադառնալու փորձ են անում, ապա մնում են որեւէ կայարանում, այսինքն՝ կեսճանապարհին։ Այս իմաստով նրա հերոսներն ավելի կաշկանդված են, տեղաշարժի ազատություն չունեն։
Վարդազարյանի հերոսները այդպիսի կաշկանդվածություն չունեն, որովհետեւ տեղաշարժվելու ցանկություն չունեն։ Նույնիսկ նրա բանտից փախած հերոսը տեղաշարժվելու ցանկություն է ունենում ակամա՝ խաղում կրվելու պարտադրանքով։ Նրա հերոսները ապրումի գերին են եւ ոչ թե տարածության, տարածական պատրանքներ չունեն։ Քաղաք բերող դրդապատճառը անհասկանալի է եւ անհայտ. նրանք հայտնվել են քաղաքում, բայց չգիտեն, թե ինչու են հայտնվել։ Երբ ուզում են վերադառնալ գյուղ, շարժառիթը պատճառաբանվում է՝ ասենք, մենակ մնացած մայր։ Ամբողջ խնդիրն այն է, որ նրա հերոսները ոչ մի տեղ իրենց լավ չեն զգում. ոչ երջանիկ են քաղաքում, ոչ դժբախտ են գյուղում։ Քաղաք գալը ժամանակի համար մի տեսակ էկզիստենցիալ մոդա է։ Բայց դա չի ազատում մշտապես դժգոհ լինելու բնույթից։ Ընդհանուր առմամբ, Վարդազարյանի հերոսները ապոլիտիկ են, անգամ ամենաինտելեկտուալները. նրանք դժգոհ են, բայց անուն տալ դժգոհությանը չեն համարձակվում, մտածում են, սակայն չեն արտահայտվում։ Հավանաբար, այստեղ պետք է որոնել նաեւ նրանց ապասոցիալականության պատճառը։ Սա արդեն ողբերգություն է, մարդու ողբերգություն է, գրականության ողբերգություն, երբ մտածումը չի վերածվում արտահայտության։ Ավելին՝ խորհրդային ասված երկրում ապրող մարդու ամենամեծ ողբերգությունը հենց հաղորդակցվելու անհնարինությունն է, եւ, թերեւս, սա համարենք ստեղծագործական երկրորդ գյուտը՝ «մարդու եւ աշխատանքի միջեւ թշնամանքի» առաջին գյուտի կողքին։
Վարդազարյանի հերոսների գոյությունը ո՛չ սոցիալական է, ո՛չ քաղաքական, այլ կենսաբանական։ Նրան, կարելի է ասել, հիմնականում հետաքրքրում է կենսաբանական շարունակությունը, քան սոցիալական հանգամանքը կամ քաղաքական ազատությունը։

21-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO