Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Կարեւոր է, որ առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն

Հանգիստ, կշռադատված, անմիջական զրույց է ունենում հանրության հետ

Օրերս, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Իրանում պաշտոնական տվյալներով արդեն հայտնաբերված է կորոնավիրուսով վարակված 28 հիվանդ, եւ այդ վիրուսից արդեն մահացել է 5 մարդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա հայտարարեց, որ կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին՝ կապված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ։
«Կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Մասնավորապես, կդադարեցվեն Իրան—Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Տեղեկացնում եմ նաեւ, որ վաղը առավոտյան տեղի կունենա կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները»,–նշված է վարչապետի գրառման մեջ։
Նույն օրը ֆեյսբուքյան եթերում թեմային առնչվող հայտարարություններով հանդես եկավ նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ առաջին հերթին նշելով, որ կորոնավիրուսի տարածումն իրականում նման չէ հոլիվուդյան ֆիլմերում երբեմն պատկերվող համաճարակներին։ Նախարարը նշեց, որ այն հիմնականում ծանր են տանում սիրտ—թոքային անբավարարություն կամ այլ ծանր խրոնիկ հիվանդություն, ինչպես նաեւ ցածր իմունիտետ ունեցող անձինք։ Այդ սրացումները, նախարարի խոսքով, բնորոշ են նաեւ սովորական գրիպին, որից ամբողջ աշխարհում տարեկան շուրջ կես միլիոն մարդ է մահանում։
Իր ելույթում նախարարը հայտնեց նաեւ որոշ մանրամասներ՝ կապված այդ վիրուսի տարածման կամ կանխարգելման եղանակների հետ, պատասխանեց հանրության շրջանում պտտվող որոշ մտահոգիչ հարցերի։ Բայց այստեղ երկրորդական կարեւորություն ունի այն, թե հատկապես ինչ ասաց նախարարը, կամ ինչ միջոցներ են ձեռնարկվում, որովհետեւ հանրության մի ահագին հատվածի, այդ թվում եւ ինձ համար դժվար է գնահատել նախարարի խոսքերը՝ մասնագետ չլինելու պատճառով։
Շատ ավելի կարեւոր ու առաջնային է այն, որ կարեւորագույն խնդիրները՝ անկախ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելուց, վարչապետի ու կառավարության ուշադրության կենտրոնում են, իսկ նախարարը՝ առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն հանգիստ, կշռադատված, առանց խուճապի մատնվելու, անմիջական զրույց է ունենում հանրության հետ՝ այդպիսով իր հանգստությունը փոխանցելով մարդկանց։ Ինձ, որպես շարքային քաղաքացու, դուր է գալիս, բավարարում է նախարարի վստահությունը, չեմ կարող մանրամասնորեն հասկանալ մասնագիտական, բժշկական երեւույթները եւ ծանր ու թեթեւ անել նախարարի բերած հիմնավորումները… պարտավոր էլ չեմ… ու ինձ նման՝ հազարավոր մարդիկ։ Բայց այն, որ նախարարը խոսում է վստահ կեցվածքով, խոսում է քաղաքացիների հետ, այ դա արդեն գոհացնում է։
Ճիշտ է, չեմ համարում, թե ֆեյսբուքյան գրառումը կամ ելույթը կարող է փոխարինել պաշտոնական հաղորդագրությանը, ինչին մենք հաճախ ենք ականատես լինում վերջին շրջանում, ու ինչին անձամբ դեմ եմ, բայց սա այդ դեպքը չէ։ Այսպիսի իրավիճակներում, որը կարելի է անգամ ֆորսմաժորային անվանել, հանրությանը հետաքրքիր է ոչ թե սառը, ոչինչ չասող հաղորդագրությունը, այլ հենց ոլորտի պատասխանատուի խոսքը։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

25-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO