Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Անվտանգության ապահովումն այլընտրանք չունի

Անհրաժեշտ է պայքարել միայն միասնական ճակատով, իմաստնաբար ու մարդու հանդեպ սիրով

ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի շրջանում կորոնավիրուսի հետ կապված հնարավոր ծանր զարգացումները բացառելու նպատակով արգելել է զինծառայողների հարազատների այցելությունը զորամասեր։ Զինվորները նաեւ արձակուրդ չեն կարող մեկնել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված՝ փետրվարի 25—ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների եւ հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների)։
ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց եւ անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կորոնավիրուսի տարածումը, անշուշտ, լուրջ խնդիր կարող է դառնալ Հայաստանի ազգային անվտանգության համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունը չպետք է սահմանափակվի միայն զինված ուժերի ներկայացուցիչների ու քաղաքացիական անձանց շփման դադարեցմամբ։ Այս հիվանդության վիրուսը տարածվում է նաեւ օդակաթիլային ճանապարհով, եւ այս հանգամանքն ստիպում է առաջին պլան մղել նաեւ այլ միջոցառումների անհրաժեշտությունը։ Բանակը ցանկացած գնով պետք է զերծ մնա կորոնավիրուսային տագնապներից։
Իհարկե, արդեն հասկանալի է, որ Իրանում կորոնավիրուսի տարածումը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա։ Կկրճատվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը։ Բայց դա չէ գլխավորը։ Կարեւորը հիվանդության դեմ արդյունավետ պայքարն է։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկ կեսօրի տեղեկություններով հասել է 139—ի, նրանցից 19—ը հոգի մահացել են։ Սրանք տխուր, բայց նաեւ զգուշացնող տեղեկություններ են։
Հուսանք, որ այս վիրուսը չի տարածվի մեր երկրում, հուսանք, որ այն իսպառ կանհետանա Երկիր մոլորակից։ Այն նաեւ դաս էր կեղծիքի, ստի ու հակամարտությունների մեջ թաթախված աշխարհի համար։ Բոլոր ջանքերը պետք է միավորել, որովհետեւ հիմա մարդուն հիշելու ժամանակն է, որովհետեւ վիրուսի դեմ անհրաժեշտ է պայքարել միայն մարդու հանդեպ սիրով, միասնական ճակատով ու իմաստանաբար։
Ի. Ք.

27-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO