Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»

Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության տեսչական մարմնի կողմից մինչ օրս արձանագրված խախտումները հիմնականում փաստաթղթային անճշտություններ են, որոնք կրթության որակի բարձրացման հարցում, ըստ էության, ազդեցություն չեն ունենում։ Ստացվում է, որ տեսչական մարմինը, մեղմ ասած, թուղթ է ստուգում։
Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Կրթության որակի բարելավման համար, ասում է, ոչ թե թուղթ, այլ պետք է բովանդակություն ստուգել։ «Կրթության որակի բարելավման կարող ենք հասնել, եթե ստուգումներ իրականացնելիս շեշտադրում անեն բովանդակության վրա, բովանդակային հարց բարձրացնեն»,–ընդգծում է պատգամավորը։
Հ. Հովհաննիսյանն առաջարկում է՝ հնարավորինս օգտագործել էլեկտրոնային միջոցները եւ անտեղի ժամանակ չկորցնել թուղթ ստուգելու վրա։ «Փաստաթղթերը մուտքագրված լինեն եւ ներկայացվեն օնլայն տարբերակով։ Անհրաժեշտ է խորանալ բովանդակային հարցերի մեջ։ Կրթությունը ստուգել մեգամակարդակում եւ չգնալ թուղթ փնտրելու հետեւից»,–շեշտում է նա՝ այս գործում կարեւորելով նաեւ ՀՀ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի գործունեությունը։ Ըստ պատգամավորի՝ կենտրոնը պետք է դառնա այն կարեւորագույն գործիքը, որտեղից հնարավոր կլինի ցանկացած ուսումնական հաստատության մասին մեկ «քլիքով» տվյալներ ստանալ. «Այդտեղ տեղադրված կլինի նաեւ դպրոցների վիճակի մասին։ Հարկավոր է ստեղծել այնպիսի մի հարթակ, որտեղից մեզնից յուրաքանչյուրը կարողանա տեսնել եւ գտնել իրեն հետաքրքրող ցանկացած բան»։
Իսկ որքանո՞վ է վստահելի տեսչական մարմինների գործունեությունը։ Այս հարցը եւս դիտարկվում է։ Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ ոլորտի մասնագետները համարում են, որ ստուգումներ իրականացնելիս տեսչական մարմնի ներկայացուցչին պետք է միանա նաեւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որպեսզի հնարավորինս թափանցիկ եւ հաշվետվողական լինի տեսուչների աշխատանքը։ Իսկ մինչ կարգ ու կանոն հաստատելը նախ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն իրականացնել։
Պատգամավորի խոսքով՝ տեսչական մարմինների մասին գործող օրենքում հակասություններ կան։ Ըստ նրա՝ նոր օրենքը կկարգավորի այդ բացերը, կհստակեցվեն նաեւ տեսչական մարմնի գործառույթներն այլ հաստատությունների հետ. «Օրենքն ուզում են Ազգային ժողով բերել աշնանային նստաշրջանին, սակայն հորդորել եմ՝ հնարավորինս արագ աշխատել, մենք էլ օգնող հարթակ կլինենք, որպեսզի օրենքը լինի լավագույններից մեկը»։

27-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO