Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»

Պոլիկլինիկաներում էլեկտրոնային հերթագրման համակարգի դրական եւ բացասական փորձի մասին

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներում անցած տարվա դեկտեմբերից գործեց էլեկտրոնային հերթագրումը, երբ թերապեւտի մոտ այցելելու համար պետք է նախապես հերթագրվել։ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գործընթացը մեկնարկել էր դեռեւս սեպտեմբերից՝ գործելով մայրաքաղաքի 13 պոլիկլինիկայում։
Ծրագիրը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հերթագրվել ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ առցանց։ Համակարգի ներդրման համար հիմք էին այն բազմաթիվ դժգոհություններն ու բողոքները, որոնք կապված են եղել մեծ հերթերի հետ, երբ քաղաքացուն կարող է չհաջողվեր այդ օրը մտնել բժշկի մոտ։ Ըստ գաղափարի՝ այն պետք է ապահովեր արագ սպասարկում քաղաքացիների համար, ինչպես նաեւ առավել կանոնակարգված դարձներ բուժհաստատության եւ հատկապես բժիշկների աշխատանքը։ Աշխատող մարդու համար հերթագրման համակարգը, թերեւս, լավագույն լուծումը կարող է լինել ժամանակի խնայողության տեսանկյունից, իսկ նախկին սովորության համաձայն՝ պոլիկլինիկա ես այցելում առանց հերթագրման, հերթագրվել կարելի է ընթացքում։ Սակայն համակարգի ներդրումը լրացուցիչ աշխատանք, հետեւաբար, ծանրաբեռնվածություն է առաջացրել բուժանձնակազմի համար, երբ վերջիններս ստիպված են լինում եւս մեկ գրանցամատյանում նշումներ կատարել, հետո անցկացնել համակարգիչ։ Նախկինում էլ թղթաբանությունն ավելորդ ծանրաբեռնվածություն էր ստեղծում բժշկի համար, եւ նա հիվանդի գանգատները լսելու եւ բուժում նշանակելու փոխարեն ստիպված էր բազմաթիվ թղթեր լրացնել։ Վերոնշյալ խնդրի վերաբերյալ բողոքներ ստացել է նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը. «Այս որոշումը պետք է կոչված լիներ կանխելու եւ թեթեւացնելու հերթերը, բայց այս պահին հակառակ արդյունքն է տվել։ Բողոքներ ենք ստացել, որ ամենաքիչը 40 րոպե հիվանդը ստիպված է լինում սպասել, մինչեւ կընդունեն»։
Պատգամավորն առաջարկեց խնդրին մոտենալ մի քանի դիտանկյունից՝ նշելով, որ աշխարհում վաղուց կիրառվում է էլեկտրոնային համակարգը, այն նորություն չէ նաեւ Հայաստանում մի շարք մասնավոր բուժհաստատություններում, որտեղ տարիների ընթացքում կարողացել են կանոնակարգել այդ գործընթացը։ «Գաղափարը շատ լավն է, բայց խնդիրներ եմ տեսնում՝ կապված  իրականացման հետ։ Այստեղ է, որ պետք է դրանց լուծման արդյունավետ տարբերակները գտնենք»,–ասաց Լ. Բադալյանը՝ նշելով, որ առաջնային օղակի բուժաշխատողները ստանում են ցածր աշխատավարձ, այնինչ ամբողջ օրվա ընթացքում շատ մեծ աշխատանք են կատարում՝ սպասարկում են մեծաթիվ մարդկանց, կանչով այցելում են նաեւ տներ, եւ այդ ամենը՝ ցածր աշխատավարձով։ «Այդ ամենին զուգահեռ՝ բժշկի վրա է դրվում նաեւ լրացուցիչ գործառույթ՝ էլեկտրոնային համակարգ տեղափոխել բոլոր տվյալները։ Այսինքն՝ բժշկի ծանրաբեռնվածությունն ավելացել է, ի տարբերություն վարձրատրության»,–հավելեց զրուցակիցս։
Անդրադառնալով ներդրված համակարգի դրական կողմերին, պատգամավորը նշեց, որ այն հնարավորություն է տալիս խուսափել կոռուպցիայից, հեշտացնում է ֆինանսների վերահսկողությունը, քանի որ յուրաքանչյուր այցելություն գրանցվելու է, ինչն առավել տեսանելի կդարձնի շարժը։ Բուժման տեսանկյունից նույնպես հեշտանում է աշխատանքը, քանի որ մեկ անգամ տվյալները մուտքագրելուց հետո, կլինեն դրանց հետազոտությունների արդյունքները, թե նշանակված դեղերը, հաջորդ անգամ համակարգիչը ցույց կտա ամբողջ պատմությունը։
Հերթագրման համակարգի արդյունավետությունն ապահովելու համար պատգամավորն առաջարկում է քայլերի իր հաջորդականությունը, այն է՝ իրականացնել պոլիկլինիկաների բժիշկների եւ մնացած բուժաշխատողների վերապատրաստում (ցանկալի էր մինչեւ համակարգի ամբողջական ներդրումը), հաջորդը՝ հավելյալ աշխատանքի համար լրացուցիչ վճարել, որպեսզի այդ աշխատանքը բեռ չդառնա բժշկի համար. «Լրացուցիչ կարողություն ձեռք բերելու նպատակով մարդը հավելյալ ժամանակ եւ ռեսուրս է ծախսում, այսինքն՝ ծանրաբեռնում է իրեն, որպեսզի դրա դիմաց հավելյալ եկամուտ, պարգեւատրում կամ աշխատանքային պայմանների բարելավում ունենա. «E—health»—ը հիանալի համակարգ, եւ այն վաղ թե ուշ պետք է ներմուծվեր մեր իրականություն, քանի որ ավելի է հեշտացնելու մեր կյանքը, բայց պետք է արվեր քայլերի ճիշտ հաջորդականությամբ, առանց շտապելու»։
Պատգամավորի խոսքով՝ բոլոր խնդիրները, որով քաղաքացիները դիմել են իրենց հանձնաժողով, տեսականորեն հնարավոր է լուծել, սակայն լուծման բանալին ԱԺ գլխադասային հանձնաժողովի եւ առողջապահության նախարարության սերտ եւ ներդաշնակ համագործակցության հարթությունում է։

27-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO