Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՄԱՐԶԵՐ


Բնակիչները դժգոհ են իրենց ճանապարհների վիճակից

Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի բնակիչները քիչ նեղություններ չեն կրում գյուղեր տանող կիսաքանդված, անբարեկարգ ճանապարհի (հանրապետական նշանակության Հ-70/Մ6-Մարց-Աթան)՝ երթեւեկության համար դժվարամատչելի լինելուց։ Ահա եւ չիմանալով ում դիմել, տեղեկություններ ստանալու, իրենց դժգոհությունը մարզի ղեկավարությանը հայտնելու համար հիշյալ գյուղերի բազմաթիվ բնակիչներ եկել էին մարզկենտրոն Վանաձոր։ Բնակիչներին հանդիպեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Մարզպետն ինքն էլ լավատեղյակ լինելով՝ լսեց նրանց. հատկապես ձնհալից հետո ճանապարհն ընդհանրապես դժվարամատչելի է դարձել, եւ լուրջ խնդիրներ կան հատկապես հիվանդների, գյուղմթերքի տեղափոխման դեպքերում։
Անդրեյ Ղուկասյանը խոստացավ անպայման այցելել բնակավայրեր եւ այնտեղ եւս քննարկել այդ եւ ներհամայնքային բոլոր խնդիրները։ Իսկ նշված ճանապարհի մասին ասաց, որ հիմնանորոգումը ներառված է 2021 թ. ծրագրում։ Այն ամբողջությամբ հիմնանորոգվելու է, եւ խոսքը շուրջ 2 մլրդ դրամի մասին է։ Եթե այս տարվա ընթացքում տնտեսումներ լինեն, չի բացառվում, որ ինչ—որ աշխատանքներ կիրականացվեն նաեւ այս տարի։ Նկատի ունենալով, որ խնդիրը տասնամյակների վաղեմություն ունի, կարծում ենք, հաջորդ տարվա ծրագրում ընդգրկումն արդեն իսկ լուրջ ձեռքբերում է։ Անդրեյ Ղուկասյանը վստահեցրեց, որ մինչ այդ, ճանապարհի հարթեցումն ու անցանելիությունը որոշակի ապահովելու նպատակով, աշխատանքներ կիրականացվեն ողջ տարվա ընթացքում։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

18-03-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO