Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


Հեռավար աշխատանքը չպետք է շփոթել տնաշխատանքի հետ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարգավորումներ է առաջարկում աշխատանքային օրենսգրքում

Գործատուն օրենքով կարող է ազատել աշխատակցին երկարատեւ հիվանդության պատճառով, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակման, եթե 140 օրվա ընթացքում աշխատանքի չի եկել։ Երեկ այս մասին կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ խոսելով արտակարգ դրության պայմաններում աշխատանքային իրավահարաբերություններից եւ նախարարության առաջարկած՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններից։ Միաժամանակ, սակայն, հավելեց, որ դա գործատուի վրա դրված պարտավորություն չէ, այլ՝ միայն իրավունք, որից նա կարող է օգտվել։ Բայց եթե մինչ այդ աշխատողը տեղեկանք է ներկայացնում ժամանակավոր անաշխատունակության մասին, ապա գործատուն չի կարող սեփական նախաձեռնությամբ դադարեցնել պայմանագիրը։
Ըստ աշխատանքային օրենսգրքի 107—րդ հոդվածի՝ գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակահատվածում աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի։ Բայց միշտ չէ, որ գործատուն այդ հնարավորությունն ունենում է։ Ու եթե այդ հնարավորությունը չի ունենում, ապա փոխհատուցում է պարապուրդի համար միջին ժամային աշխատավարձի չափով ոչ ավելի, քան օրենսդրության սահմանած նվազագույնի չափով։ Բայց սա այն դեպքում է, երբ աշխատավայրում պարապուրդը աշխատողի մեղքով չէ։ Հիշյալ օրենսգրքում մեկ այլ կարգավորում էլ կա՝ անհաղթահարելի ուժին (ֆորս մաժոր) վերաբերող, եւ որն ասում է, որ գործատուն չի վճարում պարապուրդի դիմաց։ Փաստորեն, այս երկու հոդվածի միջեւ տարընկալումներ կան, ինչի հետեւանքով որոշ գործատուներ առաջնորդվում են առաջին, որոշներն էլ՝ երկրորդ կարգավորումներով։ Վերջիններս համարում են, որ իրենց համար ֆորս մաժորային իրավիճակ է, ուստի չեն վճարում աշխատողներին։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որը, նույն նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետի հավաստմամբ, հստակություն կմտցնի։ Կորոշակիացվի՝ որ դեպքերում է գործատուն վճարելու, որ դեպքերում չի վճարելու՝ անհաղթահարելի ուժով պայմանավորված։
Մեկ այլ ուշագրավ գործոնի մասին։ Պարզվում է՝ աշխատանքային օրենսգրքով «հեռավար աշխատանք» հասկացություն չկա։ Վարչության պետն ասաց, թե կան մասնագետներ, որոնք ասում են՝ աշխատանքային օրենսգրքում կան տնաշխատողներին վերաբերող կարգավորումներ, եւ դա բավարար է, որպեսզի համարենք հեռավար։ «Սակայն դա այդպես չէ,–նկատեց բանախոսը,–գործող 98—րդ հոդվածն այն դեպքերի համար է, երբ աշխատանքներն ի սկզբանե նախատեսված են եղել, որ պետք է իրականացվեն տանը, աշխատանքային պայմանագիրն է այդպես կնքված գործատուի եւ աշխատողի միջեւ»։
Մինչդեռ, ըստ Ժ. Սարգսյանի, հեռավար աշխատանքն այն դեպքն է, երբ աշխատանքը, արտակարգ դրությամբ պայմանավորված, այլեւս հնարավոր չէ իրականացնել աշխատանքի վայրից, եւ ստիպված աշխատանքն արվում է, ասենք, տնից։ Ուստի եթե աշխատանքը կատարվում է հեռավար եղանակով, ենթադրվում է, որ աշխատանքի արդյունավետությունը կամ աշխատանքի բնականոն գործունեությունը սահմանված աշխատաժամանակի տեսակետից ամբողջությամբ պահպանվում է։ Եվ, հետեւաբար, օրենսգրքում փոփոխություններով նախատեսվել է, որ այս պարագայում վարձատրությունն էլ պետք է ամբողջությամբ պահպանվի։
Ի դեպ, այլ փոփոխություններից էլ խոսեց նախարարության ներկայացուցիչը։ Առաջարկներից մեկը հետեւյալն է. աշխատողը, արտակարգ դրությամբ պայմանավորված (այդ թվում՝ համաճարակների), չի կարողանում օբյեկտիվորեն աշխատանքի ներկայանալ ժամանակին կամ այդ օրվա ընթացքում։ Այս դեպքում գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող ազատել նրան։ Այլ կարգավորման մասին. քանի որ ստեղծված իրավիճակում նաեւ ուսումնական հաստատություններն են, այսպես ասած, արձակուրդում, շատ ծնողներ երեխաներին խնամելու պատճառով ստիպված են մնալ տանը կամ ուշացումով են ներկայանում աշխատանքի։ Առաջարկվում է, որ նրանց բացակայությունը կամ ուշացումները գործատուն համարի հարգելի, կարգապահական տույժ չկիրառի անհարգելի բացակայության հիմքով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

25-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO