Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր անակնկալը

Իսկ որոշ ներկայացումներ առայժմ ժամանակավոր դադարի մեջ են

Շարունակում ենք հետեւել թատրոնների գործունեությանը օնլայն հարթակներում։ «Ֆեյսբուքում» ակտիվությամբ, Պատանի հանդիսատեսի թատրոնը շարունակում է պահպանել առաջնային դիրքերը։ Այս անգամ թատրոնը հնարավորություն է տալիս «Ֆեյսբուքով» դիտելու վեց «Արտավազդ» մրցանակի արժանացած «Մեղրի համը» ներկայացումը։ Թատերասերներն այն կարող են դիտել Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, սկիզբը՝ ժամը 20։00-ին։
Հիշեցնենք, որ «Տանը մնա» նախաձեռնության շրջանակներում ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով Պատանի հանդիսատեսի թատրոնն արդեն հեռարձակել է «Շունն ու կատուն», «Փայտե մարդը», «Վերջին ուսուցիչը» ներկայացումները։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը «ՀՀ»—ի հետ զրույցում շեշտում է՝ ՊՀԹ—ն հիմնադրման օրվանից (1929 թ.) մինչ օրս կատարում է թատրոնի համար կարեւոր եւ առանձնահատուկ առաքելությունը. «Նոր բան ասած չեմ լինի, եթե կրկնեմ այդ առաքելության գլխավոր նպատակները։ Այն է՝ պատանիների կրթական, գեղագիտական դաստիարակություն եւ նրանց՝ թատերարվեստին ծանոթացնելն ու մերձեցնելը»։
Դ. Հարությունյանի խոսքով՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի 90—ամյա խաղացանկն ուսումնասիրելիս կարելի է վստահաբար արձանագրել այն կարեւոր փաստը, որ թատրոնն իր հարուստ խաղացանկով միշտ նպաստել է պատանիների, երիտասարդների, ինչպես նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչների գեղարվեստաէսթետիկ հայացքների զարգացմանը՝ բեմ հանելով ազգային եւ համաշխարհային թատերգության լավագույն նմուշները։ Թատրոնի խաղացանկը մշտապես փոխլրացվում է նոր ներկայացումներով եւ առաջին հերթին դպրոցահասակ հանդիսատեսի համար նախատեսված հայտնի ստեղծագործություններով։ Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցներում ուսուցանվող հայ գրականությանը։ «Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա ՊՀԹ—ն եղել է սկսնակ բեմադրիչների ու դերասանների լավագույն հարթակներից մեկը եւ իր 90—ամյա կենսագրության ընթացքում հայ թատրոնին պարգեւել է մի շարք անվանի դերասաններ եւ բեմադրիչներ։ Այժմ մենք պահպանում ենք այդ հրաշալի ավանդույթն ու պարբերաբար թատրոն հրավիրում շնորհալի կադրերի՝ իրենց առաջին քայլերն անելու համար»,–նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Ինչպես հայաստանյան մյուս թատրոնների խաղացանկերը, ՊՀԹ—ի խաղացանկը եւս տարեցտարի հարստանում է նոր ներկայացումներով։ Դ. Հարությունյանը նկատում է՝ կան ներկայացումներ, որոնք ժամանակավոր դադարի մեջ են. «Մենք գործ ունենք սերունդների հետ, եւ երբեմն լինում է այնպես, որ երկու—երեք տարի անց այսինչ կամ այնինչ ներկայացումը նորից ցուցադրելու կարիք է առաջանում»։ 2017 թվականից ՊՀԹ—ի խաղացանկը համալրել են, Մարիա—Կլարա Մաշադուհի «Փոքրիկ ուրվականը», Ա. Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը», ըստ Գաբրիել—Սյուզաննա Բարբոյի՝ «Գեղեցկուհին ու հրեշը», ըստ ՕÕՀենրիի՝ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը», ըստ Ստ. Զորյանի՝ «Փայտե մարդը», Էմմա Րաֆֆիի «Իուարշայի սուրը», ըստ Գրիմմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը», ըստ Հ.Ք. Անդերսենի՝ «Մատնաչափիկը», ըստ Հ. Ք. Անդերսենի՝ «Ջրահարսը» ներկայացումները։ Վերականգնվել են հանդիսատեսի սերը վայելող Անուշ Ասլիբեկյան—Արծրունու «Մերսեդես», ըստ Վ. Պետրոսյանի՝ «Վերջին ուսուցիչը», ըստ Հովհ. Թումանյանի՝ «Շունն ու կատուն», Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» ներկայացումները, ինչպես նաեւ նոր կազմով վերաբեմադրվել է, ըստ Վինա Դելմարի, «Հիշիր վաղվա օրդ»։
«Ուզում եմ նշել, որ անցած թատերաշրջանի ավարտին թատրոնի երիտասարդների նախաձեռնությամբ ցուցադրվեց ըստ Պիտեր Տուրրինիի «Առնետաորսը» փորձարարական դեբյուտը։ Այս շրջանում, թատրոնի 90—րդ հոբելյանական թատերաշրջանի երկրորդ կեսին երկու տարբեր երիտասարդ բեմադրիչների կողմից հանդիսատեսի դատին պիտի հանձնեինք հայ դասական Նար—Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա արված համանուն դրաման եւ երիտասարդ ստեղծագործողների «Եռյակ Պլյուս» նախագծի շրջանակներում պատրաստվող Ա. Վոլոդինի «Կաստրուչչա կամ թագուհի Օլիվիայի օրագրերը» ներկայացումները։ Ցավոք, երկրում ստեղծված իրավիճակում բոլոր առաջնախաղերը հետաձգվում են»,—ասաց Դ. Հարությունյանը։ Վերջինս վստահաբար նշեց՝ թատրոնն այսօր ունի գեղագիտությամբ բարձր, հետաքրքիր եւ տարբեր ձեռագրերով յուրօրինակ ներկայացումներ ինչպես պատանի, այնպես էլ երեկոյան թատրոն հաճախող ավագ սերնդի համար. «Եվ այս տենդենցը պետք է անընդհատ շարունակվի։ Ապագայում նույնպես մեր սիրելի հանդիսատեսին սպասվում են նոր անակնկալներ»։
Վերջին հարցազրույցի ժամանակ Դ. Հարությունյանը նշել էր, որ թատրոնը բարվոք վիճակում է։ Հարցրի՝ այս ընթացքում եղե՞լ են փոփոխություններ, վերանորոգման աշխատանքներ։ «Գիտեք, լինելով իսկապես այդքան կարեւոր նշանակության թատրոն՝ ՊՀԹ—ն ունի պետական լուրջ հոգածության կարիք։ Եվ սրանք հենց այնպես խոսքեր չեն։ Խնդիրները շատ են։ Իհարկե, ի դեմս տնօրեն Էմին Թորոսյանի, մի շարք հարցեր ստանում են իրենց լուծումները, բայց կան այնպիսի մասշտաբի խնդիրներ, որոնք առանց պետական հոգածության չեն կարող լուծվել։ Հուսով ենք, որ մոտ ապագայում այլեւս չենք խոսի այս ամենի մասին, եւ մեր հանդիսատեսը մուտք կգործի ժամանակակից պահանջներին համապատասխանող հրաշալի թատրոն»,–նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

25-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO