Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»

Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն կեցվածքը

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանն իր մի խումբ ընկերների հետ շարունակում է հայանպաստ գործունեությունը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Նրանք միավորվել եւ 500 հազար ՌԴ ռուբլի են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված հատուկ հաշվեհամարին։
–Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն կեցվածքը։ Մենք մեր հաղթական ճակատամարտը պետք է տանք։ Վստահ եմ, որ միասնաբար կարողանալու ենք դիմակայել մոլորակին պատուհասած հիվանդությանը։ Այս անգամ էլ իմ ընկերները չցանկացան նշել իրենց անունները։ Եվ կրկին որոշեցինք, որ դա արել են պարզապես Տաճատ Վարդապետյանը եւ իր ընկերները։
Ի վերջո, կարեւոր չէ, թե ով է ինչ—որ բան նվիրաբերում։ Ամենամեծ անունը մեր հայրենիքն է, մեր ժողովուրդը, հանուն որի պետք է գործենք բոլորս։
–Դուք նշեցիք՝ այս անգամ էլ ընկերները չցանկացան նշել իրենց անունները։ Էլ ե՞րբ է դա տեղի ունեցել։
–2016 թ., երբ խորհրդարանի պատգամավոր էի, ԱԺ ամբիոնից դիմեցի ջավախքցի իմ հայրենակիցներին՝ միավորվելու եւ սատար կանգնելու մեր երկրին, մեր բանակին։ Եվ 2—3 օր էր ընդամենը անցել, որ նրանք ոչ միայն հայտնեցին իրենց պատրաստակամությունը, այլեւ եկան Հայաստան եւ իմ ուղեկցությամբ այցելեցին գրեթե բոլոր հերոսների տներ։ Այն ժամանակ էլ նրանք չցանկացան հրապարակել իրենց անունները, միաժամանակ չցանկացան հրապարակել մեր հերոսների ընտանիքներին ցուցաբերած օգնության չափը, որը, անկեղծ ասած, բավական մեծ էր։ Եվ կրկին շրջանառության մեջ դրվեց «Տաճատ Վարդապետյանը եւ ընկերները» արտահայտությունը։ Բացի այդ, այցելեցինք նաեւ Արցախ եւ 4 ՈՒԱԶ նվիրեցինք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։
Երկու տարի առաջ եղել եմ այն դպրոցում, որտեղ սովորել է հերոս Արմենակ Ուրֆանյանը։ Դպրոցի հրաձգարանը կոչվեց հայ հերոսի անունով, եւ ես ելույթ ունեցա նաեւ այդ միջոցառման ժամանակ։ Դա երախտիքի խոսք էր։
–Նախորդ անգամ մեր թշնամին ադրբեջանցին էր, այս անգամ՝ կորոնավիրուսը։
–Մենք պետք է կենտրոնացնենք մեր բարեգործությունն ու նվիրվածությունը, պետք է միավորվենք՝ անկախ քաղաքական համոզմունքներից, որովհետեւ ազգն է վտանգի մեջ, մոլորակն է վտանգի մեջ։ Անհրաժեշտ է լինել հայրենիքի, պետության եւ ժողովրդի կողքին։ Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է։ Չեմ կասկածում՝ մեր ճակատամարտը հաղթական կլինի։ Համոզված եմ, որ կհաղթենք կորոնավիրուսին, որ կյանքը կրկին կվերադառնա իր հուն։
Հեռախոսազրույցը՝ Ի. ՔԻՇՄԻՐՅԱՆԻ

28-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO