Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են

Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների ու դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տնտեսագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանի հետ։
–Պարոն Մանուկյան, տնտեսական այսպիսի խնդիրների պայմաններում վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը շեշտադրում է անելու տնտեսության մի քանի ճյուղերի վրա, որո՞նք են դրանք։
–Դրանք այն ճյուղերն են, որտեղ ունենք համեմատական առավելություն եւ ունենք արտադրողականության էական բարձրացման պոտենցիալ։ Իհարկե, կարծում եմ, որ կորոնավիրուսի հետեւանքով 4—րդ սերնդի արդյունաբերական հեղափոխության՝ ռոբոտաշինության եւ դրան հարող ոլորտներում Հայաստանում ներդրումները կավելանան։ Այն ներառում է նաեւ ՏՏ լուծումներ, արհեստական բանականություն եւ այլն։ Այս ուղղությամբ աշխատանքներ, այսպես թե այնպես, իրականացվում էին, բայց համավարակի հետեւանքով այդ աշխատանքներն էլ ավելի կարագանան։ Այստեղ կարելի է դիտարկել նաեւ առցանց առեւտրի զարգացման հնարավորությունը, որի պահանջարկը եւս ավելանում է։ Ընդհանուր աշխարհում, նաեւ Հայաստանում երկրորդ ճյուղը, որն անառարկելիորեն ներդրումային հետաքրքրություն կստանա եւ որին միտված է նաեւ կառավարության քաղաքականությունը, գյուղատնտեսությունն է։ Երկրները կփորձեն նաեւ դիտարկել փակ սահմանների հնարավորությունը եւ դրա համատեքստում է՛լ ավելի մեծ տեսակարար կշռով կփորձեն ինքնաբավության գործակիցը պարենային ապրանքների գծով մեծացնել։ Առաջին պլանում այս երկու ուղղությունն են, որ կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան։
–Գյուղատնտեսության ոլորտում բավական անելիք կա, օրինակ՝ նոր տեխնոլոգիաներ ներկրել արտասահմանյան երկրներից, մենք ունե՞նք ռեսուրսներ արագորեն այդ ամենը կազմակերպելու համար։
–Կառավարությունն ստեղծում է նախապայմաններ, դրանցից են հարկային օրենսդրության զարգացումը, ջանքերը՝ ներդրողների համար առաջացող խոչընդոտների վերացման ուղղությամբ եւ այլն։ Կորոնավիրուսի հետ կապված կառավարությունն էլ ավելի է մեծացրել աջակցության փաթեթները՝ ընդհուպ մինչեւ այդ ոլորտներում զրոյական վարկային բեռով գործունեություն իրականացնելու հնարավորություն։ Կառավարությունն իր ձեռքը մեկնել է։ Եվ մյուս խնդիրները՝ տեխնոլոգիաներ բերել, թե ներսի տեխնոլոգիաների մոդիֆիկացիաներ անել, արդեն բիզնես որոշումներ են, որոնք բիզնեսն ինքն է կայացնում։ Բայց, կարծում եմ, բոլորս պետք է հետաքրքրված լինենք համագործակցության ընդլայնմամբ, ինչի մասին խոսում էր նաեւ վարչապետը։
–Ինչպիսի՞ համագործակցության մասին է խոսքը։
–Խոսքը գյուղացիական կոոպերացիաների մասին է, որ անհատ գյուղացիական տնտեսությունները մեկտեղեն իրենց ջանքերը, մեծացնեն արտադրողականությունը եւ այդպիսով դառնան ավելի մրցունակ։ Ես, որպես ԱԺ պատգամավոր, հանդիպումներ եմ ունենում գյուղդաշինքի հետ, պարբերաբար գյուղոլորտի հետ կապված հարցեր ենք քննարկում։ Ակնհայտ է, որ երկու բնույթի հիմնախնդիրներ կան։ Առաջինը կառավարման թույլ կարողություններն են։ Գյուղկոոպերատիվները, ցավոք, գյուղացիական տնտեսությունների մոտ ասոցացվում են կոլխոզների հետ, մինչդեռ սա շատ ավելի կայացած ինստիտուտ է։ Հոլանդիայի փորձը, օրինակ, կարելի է ուսումնասիրել, որտեղ նման կառույցներն են նպաստում արժեշղթաների զարգացմանը։ Եվ մյուսը՝ հարկային օրենսգրքում առկա որոշ խնդիրներն են, ինչի պատճառով նոր գրանցվող կոոպերացիաներ չկան։ Գյուղատնտեսական սեզոնն այժմ բացվում է, ու ակնհայտ է, որ պարենի նկատմամբ առաջնայնություն է լինելու։ Եվ գյուղատնտեսության համար հեռանկարներ են բացվում՝ ինչպես մեր երկրի ինքնաբավության, այնպես էլ այս ոլորտի մրցունակությունը բարձրացնելու առումով։ Բարձրարժեք գյուղատնտեսության խթանման առումով կառավարության փաթեթներում մի քանի ծրագրեր են ներկայացված, որոնցում թիրախը միմիայն գյուղացիական այն տնտեսություններն են, որոնք կհամագործակցեն եւ կկարողանան կառավարության աջակցությունն իրենց նկատմամբ էլ ավելի լավ պայմաններով զգալ։
–Այսպիսի տնտեսական իրավիճակում Հայաստանը որքանո՞վ է ինքնաբավ։
–Սովորաբար, աշխարհում կա ցուցանիշ, որը ցույց է տալիս, թե որքան են պետության միջազգային պահուստները բավարարում տվյալ երկրին։ Այսինքն, եթե երկրում ոչինչ չարտադրվի ու միայն ներմուծում տեղի ունենա, որքա՞ն ժամանակ այդ երկիրը կարող է այդ տեմպով շարունակել։ Համարվում է, որ երկրի համար օպտիմալ սահմանաչափը երեք ամսվա պաշարն է։ Եթե դիտարկենք 2019 թ. բավական բարենպաստ տարին, ապա այն հնարավորություն ընձեռեց, որ մեր միջազգային պահուստներն էականորեն բարելավենք։ Եվ 2019 թ. միջին ամսական ներմուծման ծավալի ցուցանիշով Հայաստանի միջազգային պահուստների ծավալների ցուցանիշը կազմում է շուրջ 6 ամիս։ Նշեմ նաեւ, որ վարչապետի ու կառավարության ջանքերով, չնայած փակ սահմաններին, ՌԴ—ից ապրանքների ներմուծումը շարունակվում է։ Ռուսաստանը եւ Վրաստանը կանաչ գոտու ռեժիմով են Հայաստանի հետ աշխատում, այսինքն, հնարավոր են որոշակի դրվագային խնդիրներ՝ կապված հերթերի ու սպասարկման արագության հետ, բայց ներկրումներն ընթանում են բնականոն հունով։ Ի լրումն այս ամենի նշեմ, որ ԵԱՏՄ—ում նախաձեռնվեց, որպեսզի 7 երկրից հնարավոր լինի առողջապահական բնույթի որոշակի ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծում իրականացնել։ Սա եւս հնարավորություն է առողջապահական խնդիրների առումով առավել արդյունավետ պայքար ծավալելու համար։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

04-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO