Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՇԽԱՐՀ


Անկարան դուրս է գալիս ընդհատակից

Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի պարտությունը, դիմել է ռազմական ակնհայտ միջամտության

Վերջին օրերին Անկարան ակտիվացրել է իր մասնակցությունը լիբիական բախմանը։ Թուրքիայի ռազմածովային ուժերն սկսել են աջակցել Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ), որը պարտություններ է կրում։ Թուրքիան ավելի վաղ փորձել է տպավորություն ստեղծել, թե ուղղակիորեն չի մասնակցում բախմանը Հյուսիսային Աֆրիկայում։ Սակայն իրավիճակը ռազմաճակատներում այնպես է դասավորվում, որ Անկարան ստիպված է օգնել ԱՀԿ—ի հակաօդային պաշտպանությանն ուղղակիորեն՝ իր նավերի միջոցով։
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիան»՝ հենվելով իրավիճակին ծանոթ աղբյուրների վրա, Ֆաիզ Սարաջի կառավարության դրությունը ծայրահեղ ծանր է։ ԼԱԲ—ի ուժերը գործնականում մայրաքաղաքային շրջանը կտրել են Թունիսի հետ սահմանից։ Որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ռազմական պարտությունը, Թուրքիան դիմել է ռազմական ակնհայտ միջամտության։
Ապրիլի 1—ին տարածված տեսագրությունում երեւում է ռազմական մեծ նավից զենիթային հրթիռի արձակումը Տրիպոլիից 55 կմ հեռավորության վրա։ Շուտով հրթիռի բեկորները գտել են Ալ—Աջայլատ քաղաքի շրջանում։ Դրանց վրա երեւում են «RIM—66E—5», «Standard missile» գրությունները։ Մեծ հեռահարության զենիթահրթիռային այդ համակարգով հագեցած են թուրքական «Oliver Perry» հածանավերը, որոնք հիմա պարեկություն են անում ռազմական գործողությունների գոտուց ոչ շատ հեռու։
Անկարան ոչ մի հայտարարություն չի արել իր նավատորմի կողմից կիրառված զենքի մասին։ Դրա փոխարեն ԱՀԿ—ի բանակի հրամանատար Սարաջը հայտարարել է, որ իրենք սեփական ուժերով խփել են Հաֆթարի բանակի հետախուզահարվածային մեծ անօդաչու ոչ հեռու այն հատվածից, որտեղ գտնվել են հրթիռի բեկորները։ Ամենայն հավանականությամբ, հրթիռի թիրախը հենց անօդաչուն է եղել։
Չնայած ռազմական գործողություններին ու օդանավակայանների պարբերական գնդակոծությանը, օդային ճանապարհով ուղեւորափոխադրումները Լիբիայում շարունակվում են։
Անկասկած, նման հզոր զենիթահրթիռային համակարգի միջոցով գործողությունները քաղաքացիական թռիչքների գոտում իրենց մեջ վտանգ են պարունակում։
«Նավատորմի ՀՕՊ միջոցները պետք է ներառված լինեն հետախուզության եւ ահազանգի համակարգում,— այս կարծիքին է Ռուսաստանի զենիթահրթիռային զորքերի նախկին ղեկավար Ալեքսանդր Գորկովը։— Եթե դա չի արվել, ուրեմն մեծ է սխալի հավանականությունը։ ՀՕՊ—ի ռադարը տեսնում է ինքնաթիռը, բայց չի կարող որոշել, թե ինչ օբյեկտ է այն»։
1988 թ. ամերիկյան «Vincennes»—ը Պարսից ծոցում խփեց իրանական «Airbus 300» քաղաքացիական ինքնաթիռը՝ կարծելով, թե այն ռազմական է։ Այն ժամանակ էլ «RIM—66E—5» է օգտագործվել, ինչպես թուրքական հածանավի դեպքում։
Վերջին տասնամյակում հազվադեպ են դեպքերը, երբ ռազմական նավատորմներն իրենց հրթիռները կիրառում են ռեալ հակառակորդի դեմ։ Անցած տարի ԱՄՆ—ի ռազմածովային ուժերը հայտարարեցին Օրմուզի նեղուցում իրանական ոչ մեծ անօդաչուի ոչնչացման մասին, որը մոտեցել էր նավատորմին։ Բայց դա խփվել էր ոչ թե հրթիռներով, այլ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
Թուրքիան ավելի վաղ փորձել է տպավորություն ստեղծել, թե ուղղակիորեն չի մասնակցում բախմանը Հյուսիսային Աֆրիկայում։ Նույնիսկ հարվածային անօդաչուները ձեւականորեն վաճառվել են ԱՀԿ—ին։ Նրանց վրա լիբիական տարբերանշաններ կան։ Այժմ ԱՀԿ—ի ուժերը Տրիպոլիից արեւմուտք սեղմված են ծովափին եւ ոչնչով չեն կարող պաշտպանվել Հաֆթարի ինքնաթիռներից ու անօդաչուներից։ Թուրքիան մայրաքաղաք է նետել «Hawk» զենիթահրթիռային համակարգի մարտկոցներ, որոնք վնասվել են հրետակոծությունից, բացի այդ, համակարգը չունի այնպիսի հեռահարություն, որ կարողանա փակել մարտերի ողջ շրջանը։ Դա է պատճառը, որ Թուրքիան որոշել է աջակցել իր դաշնակցին նավատորմով։ Եվ դժվար թե ապրիլի 1—ին արձակված հրթիռը վերջինը լինի։
Այն բանից հետո, երբ խախտվեց ժամանակավոր հրադադարի ռեժիմը, Լիբիայում մարտերը ծավալվեցին երեք հիմնական ոըղղությամբ։ Մայրաքաղաքում Հաֆթարին ենթակա ուժերը դանդաղ շարժվում են Աբու Սալիմ շրջանում։ Տրիպոլիից արեւելք նրանց ստորաբաժանումները շարունակում են հարձակվել Միսուրատ քաղաքի ուղղությամբ։ ԱՀԿ—ի վերահսկողության տակ գտնվող՝ իր մեծությամբ երկրորդ բնակավայրի անկումը վճռորոշ դեր կարող է խաղալ այս քաղաքացիական պատերազմում։
Մայրաքաղաքից արեւմուտք՝ Տրիպոլիի ու Թունիսի հետ սահմանի միջեւ, մարտեր են ընթանում ծովափի համար։ ԼԱԲ—ի զորքերը փորձում են լիովին արգելափակել ցամաքային ուղիները դեպի հարեւան պետություն, որտեղից ԱՀԿ—ն զենք է ստանում մաքսանենգ ճանապարհով։ Դա նույնպես շատ է բարդացնում Սարաջի դրությունը։
Տրիպոլիի թուրքամետ կառավարությունը շարունակում է հույսեր կապել հարվածային անօդաչուների հետ՝ ԼԱԲ—ի հարձակումը կանխելու համար։ Չնայած հաջողությանը, Հաֆթարին չի հաջողվի լիովին արգելափակել անօդաչուները։ Վերջին երեք օրվա ընթացքում հայտարարվել է 5 ԱԹՍ—ի ոչնչացման մասին, սակայն ներկայացվել են միայն թուրքական արտադրության «Bayraktar»—ի լուսանկարներ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԼԱԲ—ի ուժերն անօդաչուների դեմ պայքարի համար օգտագործում են «Պանցիր» զենիթահրթիռային համակարգեր, որոնք ստացել են ԱՄԷ—ից։
Անօդաչուների մի մասը տեղափոխվել է Միսուրատի մոտ գտնվող օդանավակայան, որը թույլ կտա կանխել ԼԱԲ—ի հարձակումն այդ քաղաքի վրա եւ հաջողությամբ գրոհել Հաֆթարի տեխնիկայի շարասյուները, որոնք տեղաշարժվում են անապատային ճանապարհներով։
Ֆելդմարշալ Հաֆթարի զինանոցում մնում են մի քանի հնացած ինքնաթիռներ, որոնք օգտագործում են ռումբերով հարձակման ժամանակ։ Դրանց թվում են հարվածային Սու—22—ները, ինչպես նաեւ ՄիԳ—23 եւ ՄիԳ—21 կործանիչները։ Ալ—Վաթիայի ավիաբազայի վրա մարտի 5—ին ԱՀԿ—ի ուժերի հարձակումը հետ մղելու ժամանակ գործարկվել են նաեւ L—39 մարտական պատրաստության ինքնաթիռներ։
Այդ ինքնաթիռներն ու ԱԹՍ—ները պարբերաբար հարվածներ են հասցնում Միսուրատին եւ տեղի օդանավակայանին՝ անօդաչուների գործողությունները դժվարացնելու կամ դրանք ոչնչացնելու համար։ Մարտի 31—ին ԼԱԲ—ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց հաջողվել է ոչնչացնել մի շարք թուրք սպաների եւ մասնագետների։ Անկարան, սակայն, չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը։
Հաֆթարի ուժերի՝ վերջին ամիսներին գրանցած ռազմական հաջողությունների հիմնական պատճառը, անշուշտ, օդում գերազանցությունն է...
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

04-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO