Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Նոր իրական հնարավորություններ

Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում են նաեւ գիտության միջոցով։ Հատկապես հարուստ երկրները դա անում են գիտության մեջ ֆինանսական ներարկումները մեծացնելու ճանապարհով։ Դրանով իսկ տվյալ իրավիճակը դառնում է նաեւ հարթակ երկրի գիտատնտեսական մակարդակը նոր աստիճանի բարձրացնելու համար։
Հատկապես այս առումով տեղին եւ սպասված էր մեր կառավարության քայլը՝ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին տրամադրվեցին գումարներ կորոնավիրուսի թեստեր արտադրելու համար։ Սա, կարելի է ասել, եզակի դեպքերից է մեզ համար, երբ գիտությունն ուղղակիորեն ծառայեցվում է մեր կյանքին, այսպես ասած՝ ստանում ենք գիտական մշակումների տնտեսական էֆեկտը։
Մենք, անշուշտ, ունենք ինտենսիվ զարգացող գիտություն։ Որքան էլ աչքաչափով նայեն ու այլ բաներ ասեն։ Ընդհանրապես, գիտության զարգացման մակարդակն աշխարհում չափվում է միջազգային գիտական հանդեսներում տպագրված նյութերի քանակով։ Իսկ մեր երկրի գիտնականներն այս հարցում ԱՊՀ, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների շարքում զբաղեցնում են առաջնակարգ տեղեր։ Ավելին՝ բարձր է նաեւ մեր երկրում գիտական աշխատանքի էֆեկտիվությունը։ Ֆինանսական քիչ միջոցներով եւ քիչ մարդկային ռեսուրսներով ենք ստանում գիտական այն արդյունքը, ինչն այլ երկրներում ստանում են ֆինանսական եւ մարդկային շատ ավելի մեծ ռեսուրսների ընդգրկմամբ։
Սակայն մենք՝ Հայաստանի շարքային քաղաքացիներս, զգո՞ւմ ենք, արդյոք, գիտության ազդեցությունը մեր կյանքի վրա։ Չե՛նք զգում։ Բանն այն է, որ մեր երկրում հիմնականում զարգացում են ապրում հիմնարար գիտությունները։ Իսկ կիրառական գիտության վերաբերյալ, երբ գիտական գաղափարները ներդրվում են տնտեսության մեջ ու ապրանք դառնում, որեւէ լավ բան ասել չենք կարող։
Ինչո՞ւ է այսպես։ Հաշվարկներ կան, որ գիտական գաղափարի ստեղծման համար ծախսվում է ընդամենը գումարի 15 տոկոսը, մնացածը պահանջում են փորձակոնստրուկտորական մշակումները, փորձարարական գործարանները, փորձնական նմուշների թողարկումները, վերջիններիս փորձարկումները եւ այլն, եւ այլն, մինչեւ կհասնեն զանգվածային արտադրության։ Այսինքն՝ գիտությունը որպեսզի ստանա կիրառական նշանակություն, հսկայական գումարներ պետք է ներդրվեն, կամ որ նույնն է՝ ստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Այս հարցը լուծվում է մի պարզ ճանապարհով՝ տնտեսությունը պատվեր է տալիս գիտությանը։ Եվ հիմնականում տալիս է տնտեսության մասնավոր հատվածը։ Սակայն մեր երկրում սա առայժմ իրականություն չի դառնում։ Մեր գործարարը պատվեր չի տալիս գիտությանը։ Կամ հազվադեպ է տալիս, որը մեծ հաշվով գիտության զարգացման խթան չի դառնում։ Որովհետեւ գործարարի համար ռիսկը մեծ է։ Ռիսկը մեծ է, որովհետեւ երկիրն է փոքր, ասել է թե՝ շուկան է փոքր։
Ինչպե՞ս լուծել այս հարցը. այն լուծվում է տարբեր՝ ե՛ւ ներդրումային, ե՛ւ վենչուրային հիմնադրամների միջոցով։ Եվ նման պարագաներում, ինչպիսին մեր պարագան է, հիմնադրամների մեջ մեծ մասնաբաժին է ունենում պետությունը՝ տնտեսական ռիսկի մի բաժինը վերցնելով իր վրա։
Հուսանք, որ գիտական կազմակերպությանը կորոնավիրուսի տեստեր արտադրելու պատվերի փաստը միակը չի լինի, եւ այն ճանապարհ կհարթի նոր մտածողության, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների համար։ Եվ մեր երկրի գիտնականի աշխատանքն էլ կծառայի մեզ՝ քաղաքացիներիս։ Եվ «կզգեստավորվի» ու իրականություն կդառնա նաեւ գիտություն—տնտեսություն շղթան, որն այնքան անհրաժեշտ է Հայաստանին։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

09-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO