Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր

Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակում մարդկանց վարքի առանձնահատկությունների ու հոգեբանական դրսեւորումների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։
–Տիկին Նալչաջյան, հանրության ներսում այս իրավիճակի հետեւանքով տեղի ունեցած հոգեբանական ինչպիսի՞ դրսեւորումների ենք ականատես լինում։
–Սա շատ յուրահատուկ վիճակ է՝ ոչ միայն մարդկանց առօրյայի, այլեւ բնույթի տեսակետից։ Մի տեսակ անբնական վիճակ է։ Մարդն իր բնույթով ակտիվ է. նպատակներ է դնում, ինչ—որ գործողություններ է կատարում, այսինքն, այս վիճակում երկար մնալը շատ ծանր կլինի մարդկանց համար, թեկուզ այն պատճառով, որ դեմ է մարդու բնույթին՝ ակտիվության, մոտիվացիայի օրենքներին։ Բայց տեսնում ենք, որ մարդիկ արժանապատվորեն դիմանում են, եւ դիմանալու կարեւոր պատճառը վտանգի զգացողությունն է։ Մարդիկ հասկանում են, որ իրենք այս անբնական վիճակի մեջ են, որովհետեւ կա սպառնալիք, եւ այդ սպառնալիքի, վտանգի զգացողության ազդեցության տակ մարդիկ վերակառուցել են իրենց վարքը, ապրելակերպը։ Բայց ես շատ հետաքրքիր դինամիկա եմ նկատում։ Սկզբում, երբ մարդկանց ասվեց, որ պետք է մնան տներում, կար մի տեսակետ, որ ուրեմն ինչ—որ բան լուրջ է, որ ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհում մարդիկ նստել են տներում եւ այլն, բայց բուն տանը նստելու այդ տրամադրությունների մեջ ես ինչ—որ դրական բան տեսա։ Մարդիկ անընդհատ աշխատանքի, զբաղվածության մեջ մի տեսակ կարոտում են ընտանիքի հետ ավելի երկար շփումներին, ավելի ջերմ ընտանեկան մթնոլորտում լինելուն։ Այսինքն, սկզբնական շրջանում մի տեսակ արձակուրդային տրամադրության զգացողություն էր։ Բայց կարճ ժամանակ հետո հասկանում են, որ այսպես երկար չի կարող տեւել, եւ երկար տանը մնալու հետեւանքով բազմաթիվ այլ սպառնալիքներ են առաջանում։
–Ի՞նչ եք կարծում, ինչպես կարելի է չեզոքացնել երկար տանը մնալու պատճառով առաջացող խնդիրները։
–Իհարկե, կարելի է բավականին կոնկրետ հոգեբանական խորհուրդներ տալ, բայց երեւույթներ կան, որ բնական ձեւով առաջանալու են։ Օրինակ, մարդը հասկանում է, որ ոչ միայն երկրի, այլեւ աշխարհի մասշտաբով ինչ—որ տնտեսական հարվածներ են լինելու, մարդը հասկանում է, որ իր ընտանեկան բյուջեն, իր խնայողություններն անսպառ չեն, հասկանում է, որ եթե չի գնում աշխատելու, եթե կանգնած է հիմնարկի աշխատանքը, ինքը չի վաստակելու։ Եվ հիվանդանալու վախի սպառնալիքին կից, որը մոտիվ է, որպեսզի մարդիկ հանգիստ նստեն տներում, տնտեսական կոլապսի վիճակում հայտնվելու սպառնալիքն այնքան կարող է մեծանալ, որ երկրորդ պլան մղի հիվանդանալու վտանգը։ Հոգեբանը կարող է ինչ—որ խորհուրդներ տալ, որ տանը մնալն այդքան ճնշող չդառնա, բայց նա չի կարող աչք փակել այն բնական ներհոգեկան զարգացումների վրա, որոնք աչքի առաջ արդեն զարգանում են։ Մարդկանց մոտ այն սկզբնական տրամադրությունները, որ ինչ լավ է՝ տանն եմ, աստիճանաբար իրենց տեղը զիջում են անհանգստությանը։
–Արտասահմանյան որոշ պետությունների հետ կապված տեղեկություններ հրապարակվեցին, որ ընտանեկան բռնությունների ու ամուսնալուծության ցուցանիշներն ավելացել են, մենք Հայաստանում ունե՞նք նման միտումներ։
–Հետազոտություն մենք չունենք, չի կատարվում, բայց ինքս բազմաթիվ առիթներ ունեցել եմ այս օրերին այդ մասին ասելու։ Կան սոցիալ—հոգեբանական օրինաչափություններ, որոնք չեն կարող չգործել։ Այդ օրինաչափություններից մեկն այն է, որ փոքր տարածքներում, որտեղ մարդկանց խտությունը մեծ է, նրանց ագրեսիվ վարքի հնարավորություններն ակնհայտորեն մեծանում են։ Հիմա տեսեք՝ մարդիկ երկար ժամանակ տանն են, տարբեր սերունդներ տարբեր հարաբերություններ են ունենում իրար հետ, եթե ոչ ներդաշնակ մի բան կար, ապա այս իրավիճակում կարող է սրվել, եւ բազմաթիվ մանր պատճառների բերումով կարող են առաջանալ ներընտանեկան կոնֆլիկտներ։
–Ինչ—որ խորհուրդներ կա՞ն, որ կարող եք տալ քաղաքացիներին։
–Ամենաքիչ ազդեցիկ խորհուրդները սթափության կոչերն են։ Դրանք աշխատող չեն։ Մեր զբաղվածության բերումով միշտ մտածել ենք՝ եթե տանը լինեմ, այսինչ գործը կանեմ, այսինչ ճաշը կեփեմ, որը չեմ հասցնում սովորաբար՝ ժամանակի սղության պատճառով, երեխայի հետ կզբաղվեմ, այսինչ բանը կսովորեցնեմ։ Նայենք մեր գրապահարաններին՝ որքա՜ն գրքեր կան, որ չենք հասցնում կարդալ։ Այսինքն՝ իմ խորհրդի մեխը սա է՝ կոնստրուկտիվ ինչ—որ բաներ անել։ Զբաղվենք թեկուզ տան ներսում այնպիսի գործերով, որոնք իրենց մեջ ինչ—որ արարում են պարունակում, ինչ—որ կառուցողական նպատակ։ Ասենք՝ երեխայի հետ պարապմունք, երեխային ինչ—որ բան սովորեցնել։ Ընտանիքի ֆունկցիաներից մեկն էլ ժամանցայինն է. ընտանիքի անդամներով նստել, ինչ—որ ֆիլմ կամ համերգներ նայել… բայց այս ամենը մարտավարական նշանակություն ունեն։
–Ավելի գլոբալ խնդիրները, կարծես, քաղաքացիներից կախված չեն։
–Այո, իհարկե, որովհետեւ սա այնպիսի իրավիճակ է, որի վրա մարդը լծակներ չունի ազդելու։ Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր՝ ինչ—որ մարտավարական հնարքներով, բայց բոլոր դեպքերում, եթե սա երկար շարունակվի, ապա այս օրինաչափությունները կդադարեն գործել եւ կսկսեն աշխատել այլ կարգի օրինաչափություններ։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

09-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO