Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»

Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների պատմած ժողովրդական հեքիաթները

«ՀՀ»-ի հարցազրույցը հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Գառնիկի Սվազլյանի հետ։
–Ի՞նչ գործունեություն ծավալեց Գառնիկ Սվազլյանը Հայաստանում։
–Ցավոք, հայրս, հայրենիքում բարձրադիր կլիմային չդիմանալով, ընդամենը հինգ ամիս ապրեց։ Բայց այդ ընթացքում մի շարք ծավալուն հոդվածներով հանդես եկավ «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթում, նաեւ ելույթներ ունեցավ ռադիոյով, Ավ. Իսահակյանի նախագահության օրոք ընտրվեց գրողների միության անդամ։ Գրողների միությունը մեր ընտանիքի համար նախատեսեց նորակառույց, հարմարավետ շենքում ընդարձակ բնակարան։ Սակայն 20 տարվա հասարակական—քաղաքական գործունեությունը հյուծել էր նրա առողջությունը, եւ 44 տարեկան հասակում կանգ առավ Գառնիկ Սվազլյանի հայրենաբաղձ սիրտը՝ հազիվ շշնջալով. «Հայրենի՜քս, զավակնե՜րս…»։
–Փաստորեն, առանց Ձեր հոր ֆիզիկական ներկայության, Դուք հարթեցիք Ձեր ուղին կրթության եւ գիտության ոլորտում։
–Այնուհետեւ ես ընդունվեցի Երեւանի հայկական մանկավարժական ուսումնարան, դասղեկ՝ Սեւակ Ափինյանի դասարանը, որն իր հարազատի հոգատարությամբ ամեն կերպ աջակցում էր ինձ։ Հետագայում ընդունվեցի Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։ Գերազանցության դիպլոմով ավարտելով՝ ընդունվեցի Հայաստանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան՝ «Հայ ժողովրդական բանահյուսություն» մասնագիտությամբ։ Գիտական ղեկավար ունենալու համար ներկայացա վաստակաշատ գիտնական, պրոֆեսոր Կարապետ Մելիք—Օհանջանյանին։ Բայց նա կտրականապես մերժեց՝ պատճառաբանելով, որ Գերմանիայում ուսումնառությունը շարունակելու պատճառով աքսորվել էր, իսկ, վերադառնալով, շատ գործեր ուներ իրականացնելու։ Ես գլխիկոր հրաժեշտ էի տալու, երբ նա հարցրեց. «Իսկ որեւէ բան արե՞լ ես»։ Ես ուրախ շրջվեցի եւ պայուսակիցս հանեցի Մուսա լեռան խրթին բարբառով իմ գրառած նյութերը աշակերտական առանձին տետրերի մեջ՝ հեքիաթներ, զրույցներ, երգեր, առած—ասացվածքներ, հանելուկներ եւ այլն, հանձնեցի պրոֆեսորին։ Նա սկսեց լուռ ընթերցել եւ, գլխով հավանություն տալով, ասաց. «Իսկ ո՞վ է քեզ խորհուրդ տվել գիտական այս տառադարձությամբ՝ ումլաուտավոր, տառերով գրի առնել»։ Իմ պատասխանը չուշացավ. «Հարգելի՛ պրոֆեսոր, Մուսա լեռան բարբառը շատ երկհնչյուններ եւ եռահնչյուններ ունի, հետեւաբար, ինձ համար ուղեցույց էին Մանուկ Աբեղյանի հետ Ձեր հրատարակած «Սասնա Ծռերի» երեք ստվար հատորների բնագրերը»։ Պրոֆեսորն ուրախ ժպիտով ոտքի կանգնեց, մոտեցավ ինձ եւ ուսիս թեթեւակի հպվելով, ասաց. «Ապրե՛ս, որ ինքնուրույն սկսել ես գիտական տառադարձությամբ գրի առնել եւ կորստից փրկել այդ նյութերը։ Պարույր Սեւակից հետո ես որոշել էի չվերցնել ուրիշ ասպիրանտ, բայց դու, Վերժինե, վերջինն ես…»։ Ասպիրանտական տարիներին բարձր առաջադիմության համար ինձ շնորհել են «Մանուկ Աբեղյանի» անվանական թոշակ։ 1965 թ. «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց իմ արժանահիշատակ հոր՝ Գառնիկ Սվազլյանի երկերի ժողովածուն՝ հրապարակախոսական հոդվածները, քաղաքական բնույթի երգիծանկարները եւ «Ներգաղթը» (1936 թ.) անժամանցելի թատերգությունը՝ «Հայրենիքիս համար» խորագրով, որի ազդօրինակը ես տարա եւ արցունքներով անթեղեցի նրա հայրենաբաղձ շիրիմի մեջ։ Նույն 1965 թ. պաշտպանել եմ հայ բանագիտության ռահվիրա Գարեգին Սրվանձտյանցի գործի շարունակող, արեւմտահայ վաստակաշատ բանահավաք—ազգագրագետ «Սարգիս Հայկունու կյանքն ու գործը (1838—1908)» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, որը լույս է տեսել առանձին գրքով (1973 թ.)։ Ս. Հայկունին իր գրառած ժողովրդական նյութերը Կոմիտասի գրառած ժողովրդական երգերի հետ միասին «Էմինյան ազգագրական ժողովածուի» (Մոսկվա) հատորներով հրատարակել էր։ Սակայն 1908 թ. օսմանյան նոր Սահմանադրությունից սկսյալ երիտթուրք կառավարության կազմակերպած Ադանայի հայերի կոտորածը (1909 թ.), հետագայում հայության համար ճակատագրական դարձած Հայոց ցեղասպանությունը (1915—1923 թթ.) եւ այլ կարեւոր իրադարձություններ մնացել էին չգրառված։ Թեպետ իսպառ ամայացել էին Արեւմտյան Հայաստանի նահանգները, իսկ բնիկ հայությունը՝ բռնի տարագրվել, սակայն հարկ էր վերականգնել հայ ժողովրդի այդ հատվածի պատմական հիշողությունը, նրա ոչ միայն ողբերգական, այլեւ հերոսական դրվագները։ Բայց՝ ինչպե՞ս։ Ահա այդ էր հարցերի հարցը։
–Ինչպե՞ս լուծեցիք այդ բարդ խնդիրը։
–Լուծումը գտնվեց։ Ցեղասպանությունից եւ Կիլիկիայի հայապարպումից (1921 թ.) հետո արեւմտահայերից շատերը, գաղթաշխարհի տարբեր երկրներում գոյատեւելով, Հայաստանի խորհրդայնացումից հետո պարբերաբար եւ, ի վերջո, 1946–1948 թթ., զանգվածային հայրենադարձությամբ բնակություն էին հաստատել Երեւանում, Լենինականում, Կիրովականում եւ հանրապետության տարբեր շրջաններում։ Այդ վերաբնակիչներն իրենց պատմական հիշողության մեջ դեռ կրում էին անցյալի իրադարձությունների տպավորությունները, որոնց ականատես էին դարձել եւ զգացել այդ բոլոր տառապանքները։ Նրանք տակավին հիշում էին այդ դժնդակ օրերին հյուսված ողբերգական, նաեւ հերոսական երգերը, հուշերն ու զրույցները, բանահյուսական տարաբնույթ ստեղծագործությունները, որոնք անհրաժեշտ էր անհապաղ արձանագրել եւ անհետ կորստից փրկել։
Տակավին 1955 թվականից, երբ Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսելը չէր խրախուսվում, իսկ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ վերապրած ականատես—վկա հայրենադարձները, հանիրավի զրպարտվելու եւ աքսորվելու վախ ու դողի մեջ էին ապրում, ես՝ Երեւանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի վերջին կուրսի ուսանողս, արհամարհելով ամեն կարգի դժվարություն եւ գիտակցելով ժողովրդական այդ բնույթի նյութերի պատմագիտական, փաստավավերական եւ մշակութաբանական արժեքը, սկզբում արեւմտահայի արյան կանչով եւ անձնական նախաձեռնությամբ, իսկ 1961 թվականից՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հովանու ներքո, գիտական այլ աշխատանքներին զուգընթաց, ամռան կիզիչ արեւին, ձմռան ցուրտ սառնամանիքին թաղից թաղ, գյուղից գյուղ շրջելով, նրանց դժվարությամբ հայտնաբերելով, նրանց հոգեբանորեն մոտենալով, առանց կողմնակի հարցերով շեղելու նրանց ուշադրությունը, այլ թողնելով ազատ արտահայտել իրենց տպավորությունները՝ գրառել եմ նրանց հաղորդածները։ Եվ քանի որ այդ ժամանակ տեխնիկա չկար, բառ առ բառ գրի եմ առել նրանց պատմած սահմռկեցուցիչ հուշերը, ցավագին զրույցները, պատմական երգերն ու զանազան բարբառներով հաղորդած բանահյուսական տարաբնույթ ստեղծագործությունները։ Միաժամանակ այդ ընթացքում վերծանել եւ տպագրության եմ պատրաստել 1915 թ. Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառներից ոտքով Արեւելյան Հայաստան հասած հայրենազրկված եւ ունեզրկված գաղթականների պատմած ժողովրդական հեքիաթների գիտական հրատարակությունը («Հայ ժողովրդական հեքիաթների» «Արցախ—Ուտիք», հ. 6, 1973, «Տարոն—Տուրուբերան», հ. 12, 1984, «Վան—Վասպուրական», հ. 15, 1998)։ Դրանք տիֆի համաճարակի դժնդակ պայմաններում գրի էին առնվել հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանի եւ նրա խմբարշավի նվիրյալ անդամների ջանքերով Սբ. Էջմիածնի վանքի պատերի տակ ծվարած արեւմտահայ գաղթականներից։ Հրատարակել եմ նաեւ իմ գրառած Մուսա լեռան խրթին բարբառով բանահյուսական նորահայտ նյութերը՝ զուգահեռ բառացի գրական թարգմանությամբ եւ գիտական ուսումնասիրությամբ՝ «Մուսա լեռ» (Հայ ազգագրություն եւ բանահյուսություն, հ. 16, 1984), ինչպես նաեւ «Կիլիկիա. Արեւմտահայոց բանավոր ավանդությունը» (1994) ստվար ժողովածուն՝ ծավալուն պատմաբանագիտական ուսումնասիրությամբ, որն սկսվում է Հայկական Կիլիկիայի հիմնադրումից մինչեւ նրա անկումը (11–14—րդ դդ.)՝ հասցնելով 1920—ական թվականների նրանց հերոսական ոգորումները՝ պաշտպանելու համար իրենց երբեմնի շենշող Կիլիկիան։ Այդ հատորն ընդգրկում է Կիլիկիայի եւ շրջակա արեւմտահայ շուրջ 50 տեղավայրերի (Զեյթուն, Հաճըն, Մարաշ, Այնթապ, Քեսապ, Բեյլան, Ադանա, Դերսիմ, Տարսոն, Սիս, Մուսա լեռ եւ այլն) բանավոր մշակույթը՝ իր տարատեսակներով։
–Դուք հրատարակել եք 25 գիրք, ո՞րը հատկապես կառանձնացնեիք, եթե կա այդպիսին, եւ ո՞րն է եղել այդ աշխատության հիմնական ասելիքը։
–Իմ գրքերի թիվն արդեն հասել է 27—ի, երկուսը պատրաստ են հրատարակության, իսկ երրորդը՝ «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» դարձյալ ստվարածավալ աշխատությունը, որտեղ խոսում են բացառապես ամերիկահայ բանասացները՝ պատմելով իրենց համայնքի, առօրյա կյանքի ու աշխատանքի եւ իրենց մտորումների ու հույզերի մասին։ Այն արդյունք է դեպի ԱՄՆ կատարված հինգ գիտաժողովային այցելությունների, որոնց ընթացքում գրի եմ առել 1.165 միավոր ժողովրդագիտական կարեւոր արժեք ներկայացնող տարաբնույթ նյութեր։
–Ձեր ստացած բազմաթիվ պարգեւներից ո՞րն է առավել թանկը Ձեզ համար։
–Ես բազմաթիվ գրքեր եմ հրատարակել, որոնք, գրեթե բոլորը, ոչ միայն Հայաստանում, այլեւ տարբեր երկրներում արժանացել են բարձր պարգեւների։ Սակայն ամենաթանկը հայ ժողովրդի գնահատականն է, քանի որ ես այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ հայ ժողովրդին եմ վերադարձնում՝ կորստից փրկելով նրա մշակութային բանավոր գանձերը։
Զրուցեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

09-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO