Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Չկա չարիք առանց բարիքի

Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ Արշակ Սադոյանի տեսանկյունով

Համոզված եմ, որ վաղ թե ուշ այս դժվարությունն էլ կհաղթահարվի։ Եվ տնտեսությունների վերականգնման այն խնդիրները, որ շուտով կծագեն, մեկ անգամ եւս բոլորին հստակ ցույց կտան, որ 21-րդ դարում տարածքի մեծությամբ, հողի բերքատվությամբ, ընդերքում պահվող հարստությամբ չէ, որ որոշվելու են երկրների, ժողովուրդների կարողությունները, նրանց դերն ու նշանակությունը։ Որ առաջընթացի հիմնական գրավականը, զարգացման հիմնական շարժիչ ուժն ամենուր դառնալու է մարդկային կապիտալը։ Եվ այդ կապիտալն առաջին հերթին արժեւորվելու է այն բանով, թե որքանով են տվյալ հանրության սուբյեկտները կարողանում օգտվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումներից, գիտելիքներից, փորձից, տվյալների ամբարման համաշխարհային շտեմարաններից։
Բնականաբար, բարձր տեխնոլոգիաների գերակայության այս դարում երկրի հաջողություններն առաջին հերթին գնահատվելու են այն բանով, թե նրա քաղաքացիների մեծամասնությունն ունի պահանջվող հմտությունները, կարողանում է, արդյոք, արդյունավետ ձեւով օգտվել դարի ընձեռած նոր հնարավորություններից։ Իհարկե, տարիներով ամրագրված սովորությունները, պատկերացումները դժվարությամբ են փոխվում։ Նորին անցումն ապահովելու համար նախապես է պետք պատրաստվել եւ քարոզչական լուրջ աշխատանք կատարել։ Երբ զարգացած երկրներում արդեն ձեւավորվում են նոր տիպի՝ տեղեկացված, գիտելիքահենք հանրություններ, շատ ետ չմնալու համար մենք պարտավոր ենք դաս քաղել այս ճգնաժամից։ Եվ առաջին հերթին փորձել մարդկային կապիտալի ավելացման հիմնական գործոնի՝ կրթական մեր ողջ համակարգի արդիականացման, բարելավման հետ կապված խնդիրները լուծել։ Նպաստավոր պայմաններ ստեղծել, որ անկախ տարիքից, մեր մարդիկ կարողանան ողջ կյանքի ընթացքում սովորել, վերապատրաստվել, կատարելագործվել։
Առաջիկայում եթե չկարողանանաք ներգրավել ողջ հայության ներուժը, ապա միայն մեր պետության, միայն հայաստանաբնակների ուժերով այդ ուղղությամբ բավարար արդյունքների, ցավոք, չենք հասնի։ Առանց այս դարի ոգուն համապատասխանող կրթական ողջ համակարգի վերից վար արմատական բարեփոխման մոտ ապագայում, միայն մեր ուժերով չենք կարող արդիականացնել գործող այդ համակարգը։ Չենք կարող այնպիսի պայմաններ ապահովել, որ ձեւավորվեն անհատականացված հեռավար ուսուցման, ինքնակատարելագործման, տեղեկատվական համաշխարհային բազաներից, այլոց մշակումներից արդյունավետ ձեւով օգտվելուն նպաստող, գործուն կառույցներ։ Ե՛վ Ժամանակը, ե՛ւ միայն մեր ուժերը չեն բավարարի, որ կարողանանք այդ ճանապարհով կուտակել մրցակցությանը դիմանալու համար անհրաժեշտ մեր մարդկային կապիտալը։
Իսկ առաջիկայում այդ կապիտալի դերն ու նշանակությունը շատ ու շատ ավելի են կարեւորվելու։ Գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ պարզունակ այլ աշխատանքները հիմնականում կսկսեն կատարվել անընդհատ կատարելագործվող ռոբոտների, ամբողջությամբ ավտոմատացված հոսքագծերի միջոցով։ Համաշխարհային դարձող աշխատանքի շուկայում նոր պահանջներին բավարարող գիտելիքներ ստանալու, մասնագիտական կարողությունների խորացմանը, վերազինմանը, վերապատրաստմանը նպաստելու հնարավորություն չունեցող մեր մարդիկ ուղղակի զրկվելու են աշխատանք գտնելու հնարավորությունից կամ էլ ստիպված բավարարվելու են այնպիսի աշխատավարձով, որն ավելի քիչ կլինի, քան ռոբոտների օգտագործման համար պահանջվող ծախսերը։ Եվ ակնհայտ է, որ եթե արդի պահանջներին բավարարող լուծումներ չգտնենք, մեր ազգակիցներից շատ շատերը, չնայած իրենց լեզվամտածողության, աշխատասիրության, մշակութային եւ բազմաբնույթ օգտակար այլ առանձնահատկությունների առկայության՝ քաղաքակրթական արդի զարգացումներին նպաստելու տեսակետից աստիճանաբար դառնալու են չպահանջված։
Ներկա իրավիճակն էլ ուղղակի հուշում է արմատական նոր մոտեցումների որոնման, թռիչքաձեւ զարգացում ապահովող նոր ուղիների որդեգրման անհրաժեշտության մասին։ Ողջունելի է, որ այսօր հեռավար ուսուցման, հեռավար աշխատանքների կազմակերպմանը նպաստող որոշակի քայլեր են կատարվել։ Բայց ակնհայտ է, որ դա դեռ շատ քիչ է։ Ցավոք, այս հարցում եւս, եթե փորձենք խնդիրը լուծել միայն մեր ուժերով, նորից գործնականում անհաղթահարելի դժվարություններ են ծագելու։
Այդուհանդերձ, նման իրավիճակը մեզ նաեւ ելքի ճանապարհներ է հուշում։ Աշխարհով մեկ համագործակցության, փոխադարձ աջակցման, փոխօգնության սահմաններ չճանաչող միավորումների կազմավորման անհրաժեշտություն այսօր արդեն բոլոր պետություններն են զգում։ Իսկ դա մեզ որակապես նոր ճանապարհի ընտրության լայն հնարավորություններ է տալիս։
Մեծ սփյուռք ունենալն էլ, իրոք, իր մեծ առավելություններն ունի։ Աշխարհով մեկ սփռված հայը, որ ունի դարերի քննությանը դիմացած, ինքնատիպ մշակույթ, մոտիկից ծանոթանալով այլոց ունեցածին, նրանց լավին էլ ավելացնելով իրենը, շատ հարցերում կարողանում է օգտակար, արժեքավոր լուծումներ առաջարկել։ Եվ ակնհայտ է, որ նաեւ այդ պատճառով մենք իրավունք ունենք որպես ամբողջություն մեր ուրույն տեղն ու դերը գրավելու քաղաքակրթական արդի զարգացումներում։ Մեր ընդհանուր, գումարային մարդկային կապիտալն արդեն իսկ խիստ արժեքավոր է եւ զարգացման դեռ նոր, լայն հնարավորություններ էլ ունի։ Ուստի մենք ուղղակի պարտավոր ենք հնարավորինս օգտվել տեղեկացված, մեծ սփյուռք ունենալու մեր մեծ առավելությունից, նրա մարդկային կապիտալից, ջանքերի համախմբման մեր լայն հնարավորություններից։
Պետությունները, միջազգային լուրջ կազմավորումները երբեք հենց այնպես ուրիշների առաջընթացին չեն նպաստում։ Պատերազմ, բարդություններ, շրջափակում, արտագաղթ տեսած, ժողովրդագրական բարդ իրավիճակում գտնվող մեր երկիրը միայն կառավարման ապարատի բարելավմամբ, միայն ստվերի, կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարելով չի կարող թռիչքաձեւ զարգացում ապահովել։ Եվ եթե չփորձենք օգտվել հեռահաղորդակցման, փորձի, գիտելիքների փոխանցման, աշխարհով մեկ համագործակցության, փոխուսուցման, փոխօգնության կազմակերպման ներկայումս արդեն առկա լայն հնարավորություններից, չփորձենք մեր երկիրը, իրոք, դարձնել բոլոր հայերի հայրենիքը, չկարողանանք աշխարհով մեկ ձեւավորել մեր միաձույլ, հզոր, նպատակային գործունեությանը ունակ Ազգ կազմակերպությունը, հաջողություն կամ առաջընթաց ակնկալել չենք կարող։
Անմիջական շփումներից հրաժարվելու, ինքնամեկուսացման, այսպես կոչված, վիրտուալ կյանքով բավարարվելու, հեռավար գործունեության կազմակերպման, հեռակառավարման, կարգավորման այն մեծ փորձը, որ հիմա կուտակվում է, բնական է, անհետեւանք չի մնա։ Ծանր այս փորձությունից հետո փոփոխություններն աշխարհով մեկ համակարգային են լինելու։ Ձեւավորվելու են շատ ավելի հզոր, պետությունների որոշակի գործառույթներ ունեցող կազմավորումներ, խմբավորումներ։ Թե ով որտեղ է ապրում՝ էական նշանակություն չի ունենալու։ Կարեւորվելու են լեզվամտածողության, սովորությունների, հակումների, գիտելիքների, արժեհամակարգերի ընդհանրությունը, ազգակցական, բարեկամական կապերի ամրությունը, նպատակային գործունեության կազմակերպման, փոխադարձ աջակցման կարողությունները։
Մեծ սփյուռքն առաջիկայում արդեն առավել քան մեծ առավելություն է դառնալու։ Եվ արժե առանց հապաղման, հիմա էլ արդեն մտածել, թե ինչպես ենք շուտով աշխարհով մեկ ձեւավորելու մեր 10 միլիոն հայության հզոր, միաձույլ Ազգ կազմակերպությունը՝ իր մայրաքաղաք կենտրոն Հայաստան պետությամբ։
Այն, որ այս իրավիճակում դա մեր միակ ելքն է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն հիմա պետք է սկսվեն, իսկ ճգնաժամից անմիջապես հետո համազգային այդ նոր, միավորող կառույցը հնարավորինս արագ պետք է կազմավորվի, կարծում եմ, կասկածից դուրս է։
Համոզված եմ, լավատեսության լուրջ նախադրյալներ կան, այս մղձավանջն էլ շուտով կհաղթահարվի, եւ մենք մոտ ապագայում արդեն կնվաճենք մեր կարող ժողովրդին արժանի նիշը քաղաքակրթական արդի զարգացումներում։

10-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO