Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ

Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը

Երբ երկիրը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում է, այդ ժամանակը պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործվի ցանկացած հնարավոր զարգացումներին նախապատրաստվելու, համապատասխան նյութատեխնիկական միջոցների ձեռք բերման, ռազմական դրությունների ժամանակ պետական եւ այլ մարմինների փոխգործակցության կանոնակարգման հարցերի լուծման համար։
Ռազմական իրավիճակում հստակ կանոնակարգված գործողություններն են նպաստում հաղթանակներին, ինչպես նաեւ մարդկային կորուստների նվազեցմանը։ Խաղաղության ժամանակահատվածում փոքր դետալ համարվող հարցն անգամ պատերազմի ժամանակ կարող է վերածվել կարեւոր եւ շատ դեպքերում վճռորոշ գործոնի։
Պատերազմական իրավիճակում կամ դրա բարձր հավանականության դեպքում կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն։ Այն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ է։ Սա նշանակում է, որ երկրի օրենսդրությամբ պետք է կանոնակարգված լինեն նման իրավիճակում բոլոր վերոհիշյալ կառույցների լիազորությունները եւ գործողությունները։ Պետությունը խաղաղ պայմաններում արդեն պետք է ունենա ձեւավորված մեխանիզմ նման իրավիճակների համար, որը կգործադրվի անհրաժեշտության դեպքում։ Պատերազմի ժամանակ գործողություններ կանոնակարգող որոշումների ընդունման ժամանակ սովորաբար չի լինում։
2006 թ. ընդունված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով համալիր լուծում է տրվում նման կարեւոր խնդիրներին։ Ընդունման օրվանից այս օրենքը մի քանի անգամ փոփոխոթյան է ենթարկվել եւ լրացվել։ Սակայն պարզվում է, որ այստեղ դեռ ունենք իրավական բացեր։ Թվում էր, թե պատերազմի միջով անկախության եկած մեր պետությունը պետք է վաղուց կանոնակարգած լիներ նման խնդիրները, բայց դեռ անելիքներ կան։
Ներկայում առողջապահության նախարարությունը մշակել է օրենքի պահանջ հանդիսացող կարգ, որը մինչ օրս չկար։ Նոր նախագծով սահմանվելու է ռազմական դրության ժամանակ կարեւոր ոլորտի՝ բուժօգնության կանոնակարգման խնդիրը։
Գերատեսչությունը մշակել է ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները հաստատող որոշումը։ Այն բխում է օրենքի 11—րդ հոդվածից, որով սահմանված են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ կառավարության իրավասությունները։ Հատկանշականն այն է, որ ռազմական իրավիճակում պետական լիազոր մարմինը կառավարում է ոչ միայն պետական բժշկական հաստատությունները, այլեւ մասնավորները։
Գործադիրի այդ որոշմամբ ոլորտի լիազոր մարմնին՝ առողջապահության նախարարությանը, կհանձնարարվի մշակել եւ կառավարության հաստատմանը նեկայացնել ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող մարմինների կառավարման հետ կապված լիազոր եւ շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները եւ գործելակարգը։ Այս կարեւոր դրույթը նույնպես մշակված չի եղել։
Որոշմամբ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է Հայաստանում եղած բոլոր բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպությունների կառավարման լիազորություն։ Ռազմական դրության ժամանակ գերատեսչությունը պետք է համակարգային ձեւով իրականացնի նաեւ այդ հաստատությունների նյութական միջոցների, դեղերի, բժշկական նշանակության սարքերի եւ սարքավորումների, կադրային ռեսուրսների եւ այլ կարողությունների վերաբերյալ տեղեկատվության ճշտում, հավաքագրում։ Մինչեւ ռազմական դրության ավարտն առողջապահության նախարարությունը իրավունք ունի, անկախ սեփականության ձեւից, բոլոր նմանատիպ հաստատությունների կարողությունները կառավարել, բնականաբար, վերջիններս ապահովելով նաեւ համապատասխան սարքավորումներով ու դեղորայքով։
Ռազմական դրության ժամանակ այս կարեւոր գործողությունները համակարգելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպել խորհրդակցություններ, իսկ նախարարը՝ արձակել հրամաններ։ Առաջարկվող կարգավորումը միտված է ամբողջացնելու ռազմական դրության ժամանակ պետական եւ մասնավոր կառույցների համատեղ գործողությունները, որը մի օղակն է օրենքով կանոնակարգվող այն շղթայի, որով բարձրացնելու են պետության մարտունակությունը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO