Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Լավագույնը միշտ ձեզնից է կախված

Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս հարց տաս՝ ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ոչ ես, ինչո՞ւ ոչ հիմա։ Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ բիզնես ոլորտում նորեկ Ելենա Բարոյանից։
–Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք ստեղծել Ձեր բիզնեսը։
–Մեկ տարի առաջ որոշեցինք ստեղծել մեր բիզնեսը, քանի որ դրա կարիքը զգացվում էր տեղական շուկայում։ Նախկինում զբաղվում էինք միայն տպագրությամբ եւ այն ընդլայնելու նպատակով որոշեցինք հավաքել, ի մի բերել հայ ստեղծագործ երիտասարդների ձեռքի աշխատանքները եւ ներկայացնել մեր խանութ—սրահում։
–Այս ընթացքում ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել։
–Դժվարություններ շատ—շատ են եղել։ Ամենամեծ դժվարությունը հաճախորդի մոտ վստահություն ձեռք բերելն էր։
–Որո՞նք են սեփական բիզնես ունենալու առավելություններն ու թերություններն ըստ Ձեզ։
–Առավելություններից կնշեմ այն, որ հմտանում ես, ձեռք բերում գործընկերներ, շփվում օտարերկրացիների հետ, լայնանում է մտահորիզոնդ, վախերիդ փոխարինելու են գալիս ռիսկերդ։ Իսկ թերություններից ամենամեծը գերծանրաբեռնվածություն է։ Ժամանակդ սահմանափակվում է։
–Ինչպիսի՞ հատկանիշներով պիտի օժտված լինի businessman/businesswoman—ը, որ ճիշտ ղեկավարի իր բիզնեսը։
–Բիզնես սկսելուց առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչի համար ու ինչպես ես սկսելու, ինչի մեջ ես մտնում ու ինչպես պիտի խնդիրներդ լուծես։ Շատ կարեւոր է լինել նորարար, որպեսզի մտածես ու ստեղծես քո սեփականը։ Պետք է պատրաստ լինես ցանկացած բախման։ Լինես հմուտ եւ օժտված պայքարելու մեծ ցանկությամբ։
–Եվ վերջին հարցը՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր նույնպես ցանկանում են ստեղծել սեփական բիզնեսը։
–Երբեք մի՛ վախեցեք եւ վստահ քայլերով առաջ գնացե՛ք։ Հիշե՛ք, որ մի օր կարող է ամեն ինչ լավ լինել, մի օր՝ վատ։ Պետք չէ հուսահատվել ու տրամադրությունը գցել։ Միշտ մտածե՛ք, որ վաղը շատ ավելի լավ է լինելու։ Ու այդ լավը հենց ձեզնից է կախված։ Գործե՛ք։

Հարցազրույցը՝ Սիրանուշ ՄԻՍԱԿՅԱՆԻ

10-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO