Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին

2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ինստիտուտը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ հունիսի 4-5-ին գումարելու է հայ երաժշտագիտության մեծ գործիչ, Հայկական ԽՍՀ եւ Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Քրիստափոր Քուշնարյան–130» գիտական նստաշրջանը, որի աշխատանքներում որպես զեկուցողներ ներգրավված են ինստիտուտի գրեթե բոլոր երաժշտագետները։
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակներում 2020 թ. սեպտեմբերին ինստիտուտը գումարելու է Բեթհովենի ծննդյան 250—ամյակին նվիրված գիտական նստաշրջան, որի նախապատրաստական աշխատանքները ծավալվում են կարանտինային այս օրերին։ ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերին նախատեսում են հայ մեծատաղանդ գեղանկարիչ Եղիշե Թադեւոսյանի ծննդյան 150—ամյակին նվիրված գիտական նստաշրջանը, իսկ նոյեմբերին կգումարեն երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հերթական՝ 15—րդ նստաշրջանը։ Այս մասին «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը։
«Ինչպես տեսնում եք՝ արտակարգ դրության խիստ պայմաններում էլ արվեստի ինստիտուտը շարունակում է իր արդյունավետ գործունեությունը՝ ի շահ հայ արվեստագիտության զարգացման, ի նպաստ հայագիտության առաջընթացի»,–ընդգծեց զրուցակիցս։ Եղիշե Թադեւոսյանն աշխատում էր կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծում գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ։ Թադեւոսյանի աշխատանքների մի ամբողջական մասը հնարավորություն ունեցանք տեսնելու նկարչի ծննդյան 145—ամյակի առիթով, երբ 2015 թ. Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Եղիշե Թադեւոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» խորագրով ցուցահանդեսը։
Շարունակելով ներկայացնել ինստիտուտի աշխատանքը՝ Ա. Ասատրյանն ասաց, որ օրերս տպարան է տարվել արվեստի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանի կենսամատենագիտությունը։ 2019 թ. ինստիտուտը գումարեց չորս գիտաժողով։ Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ այժմ հրատարակության են պատրաստվում այդ գիտական նստաշրջանների զեկուցումների ժողովածուները։ Առաջիկա օրերին ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս կընծայի Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90—ամյա եւ կատարողական գործունեության 75—ամյա հոբելյանների կապակցությամբ 2019 թ. հուլիսի 12—ին եւ 13—ին արվեստի ինստիտուտի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ գումարած «Հովհաննես Չեքիջյան—90» գիտական նստաշրջանի զեկուցումների ժողովածուն, որը, ըստ երաժշտագետի, կարեւոր ներդրում կդառնա հայ կատարողական արվեստի ուսումնասիրության ասպարեզում։
Նախապատրաստվում է եւ Մոսկվայում լույս կտեսնի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հետ համատեղ Մոսկվայում (20—22 սեպտեմբեր, 2019 թ.) կազմակերպված գիտական նստաշրջանի զեկուցումների ժողովածուն։ «Աշխատանքներ են տարվում Երեւանում, ապա Արզականում՝ գիտության կոմիտեի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ (29—30 նոյեմբեր, 2019) կազմակերպած «Կոմիտաս—150» գիտական նստաշրջանի զեկուցումների ժողովածուի հրատարակման ուղղությամբ։ Վստահ եմ, որ ժողովածուները նոր խոսք ու կարեւոր հանգրվան կդառնան կոմիտասագիտության ասպարեզում»,–շեշտեց Ա. Ասատրյանը։
Ավարտին են մոտենում արվեստագիտության թեկնածու Անահիտ Չթյանի «Հայ թատրոնը Եգիպտոսում» մենագրության հրատարակչական աշխատանքները։ Առաջիկայում կմեկնարկեն արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանի «Վրեմյա Էդուարդա Այրապետյանա» մենագրության եւ «Պետրոս Ադամյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուի (կազմող՝ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյան) հրատարակչական աշխատանքները։
«Հայկական ճարտարապետության պատմություն» վեցհատորյակի ստեղծման շրջանակներում այս օրերին իրականացվում է 5—րդ հատորի համակարգչային շարվածքը։ Հատորը նվիրված է մինչ օրս քիչ ուսումնասիրված՝ 15—18—րդ դարերի, այն է՝ ուշ միջնադարի, ճարտարապետության ուսումնասիրությանը։
Շարունակվում են աշխատանքները ինստիտուտի եւ Մոսկվայում գործող Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ աշնանը հրատարակվելիք «Ռուսսկոե իսկուստվո» հանդեսի բացառիկ՝ հայ—ռուսական գեղարվեստական առնչություններին նվիրված «Ռոսիա—Արմենիա» համարի ստեղծման ուղղությամբ։
«Աշխատում ենք ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական օրգանի՝ «Արվեստագիտական հանդես» վեցամսյա պարբերականի 2020 թ. առաջին համարի նյութերի վրա։ Հանդեսի այս համարի էջերում տեղ կգտնեն հայ երաժշտության, կերպարվեստի, թատրոնի եւ ճարտարապետության խնդիրներին նվիրված գիտական հոդվածներ, իսկ «Հրապարակումներ» բաժնում կհրապարակվի Տիգրան Չուխաճյանի «Արիֆ» օպերայի նախերգանքի կլավիրը»,–նշեց երաժշտագետը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

10-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO