Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԱՇԽԱՐՀ


«Անսպասելի հնարավորություն»

«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ազատվելու չափազանց մեծ կարիք ունի»

Կորոնավիրուսի համավարակն աշխարհին չօգնեց միավորվել՝ դիմակայելու ընդհանուր մարտահրավերին։ Ընդհակառակը, ոմանք փորձեցին օգտագործել որոշ հնարավորություններ։
Կորոնավիրուսի տարածման արդյունքում «անսպասելի հնարավորություն» առաջացավ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։ Այս կարծիքին են Ուկրաինայում Միացյալ Նահանգների վերջին երեք դեսպանները, ովքեր իրենց կարծիքի մասին խոսել են NPR հանդեսի էջերում։ Նրանք կարծում են, որ ԱՄՆ—ի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդները պետք է առաջարկեին Ռուսաստանին դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայի արեւելքում՝ ՌԴ—ի նկատմամբ պատժամիջոցների մի մասը հանելու դիմաց։ Եթե Մոսկվան համաձայնվի Կիեւին փոխանցել Ղրիմը, կարելի է եւ հանել բոլոր պատժամիջոցները։
Նրանց կարծիքով՝ կորոնավիրուսի տարածումն ու տնտեսական խնդիրները, այդ թվում՝ նավթի գնի անկումը, ծանր վնաս են հասցնում Ռուսաստանին։ «Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ազատվելու չափազանց մեծ կարիք ունի»,–կարծում են դիվանագետները։
Հարկ է նշել, որ սա ամերիկյան իշխանությունների առաջին փորձը չէ՝ սեփական նպատակների համար օգտագործելու կորոնավիրուսը։ Այսպես, հիվանդության տարածման առաջին իսկ օրերին Սպիտակ տունը բանակցություններ վարեց դեղագործական 25 խոշոր ընկերությաւն հետ՝ ԱՄՆ—ի համար գնելու կորոնավիրուսի պատրաստուկի բացառիկ իրավունքները։ Միանգամից մի քանի երկիր, այդ թվում՝ Կանադան, Բրազիլիան, Ֆրանսիան ու Բարբադոսը, ամերիկյան իշխանություններին մեղադրեցին կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական սարքավորումների վերագնման ու բռնագանձման մեջ։ Ամերիկացիների կողմից Թաիլանդում արտադրված եւ գերմանացի ոստիկանների համար նախատեսված 200 հազար դիմակի «գողության» մասին հայտարարել է բեռլինցի քաղաքագետ Անդրեաս Գեյզելը։
Բացի այդ, օրերս Դոնալդ Թրամփը Հնդկաստանին սպառնացել է «պատասխան միջոցառումներով», եթե նրանք չսկսեն ԱՄՆ ուղարկել հիդրօքսիքլորոխին եւ պարացետամոլ, որոնք օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ։ Արդյունքում Դելին հայտարարեց ԱՄՆ դեղամիջոցների առաքումը վերսկսելու մասին։ Միեւնույն ժամանակ ամերիկացիները ոչինչ չեն արել Իրանի համար, որտեղ մեկ ամիս չէ, որ կրկնում են՝ ամերիկացիների պատժամիջոցների պատճառով երկիրը չի կարողանում անհրաժեշտ դեղամիջոցներ գնել։
«Այդ տեսակետն իրական չէ, շատ բանով նույնիսկ աբսուրդ է»,–հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ուկրաինայում ԱՄՆ—ի նախկին դեսպանների հայտարարությունը։ Նա շեշտել է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարողանա հեռանալ Դոնբասից, որովհետեւ «երբեք չի մտել այնտեղ»։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ոչ «եթե», ոչ «երբ» հարց չկա։ «Ղրիմը Ռուսաստանի մի մասն է դրանից բխող բոլոր հետեւանքներով»–հայտարարել է Պեսկովը։
Նրա կարծիքով՝ հենց միայն նման առաջարկի ի հայտ գալու փաստը ցուցադրում է ամերիկյան դիվանագետների պրոֆեսիոնալ ցածր մակարդակը։ «Հպարտությամբ կնշեմ մեր ռուսաստանյան բոլոր նախկին դեսպանների գերազանցությունը, նրանք, այնուամենայնիվ, ավելի իմաստուն են, ավելի փորձառու եւ ավելի օբյեկտիվ իրենց վերլուծական աշխատանքներում»,–նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նախկին դիվանագետների նախաձեռնության վերաբերյալ ավելի կոշտ է արտահայտվել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը։
«ԱՄՆ—ն կորոնավիրուսով վարակվածների քանակով համաշխարհային առաջատարն է, հիվանդության զոհերի քանակը մոտենում է 13000—ի, իսկ ամերիկյան քաղաքագետները մեկ երազում են Լուսնի գաղութացման, մեկ՝ Ղրիմի «վերադարձի» մասին։ Կարծում եմ՝ դա հենց այն դեպքն է, երբ երազելը վնասակար չէ։ Առաջին հերթին՝ հենց Ամերիկայի համար, որի քաղաքական էլիտան այնքան է տարվել սեփական գաղափարներով, որ ֆանտազիան շփոթում է իրականության հետ»,–ասել է նա։
«Այդ մարդկանց արտահայտությունները ցուցադրում են պետդեպարտամենտի նախկին աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ մակարդակը։ Մարդիկ, ովքեր գոնե ինչ—որ չափով հասկանում են իրավիճակը Ռուսաստանում, գիտեն, որ Ղրիմը Ռուսաստանի մի մասն է, եւ ոչ ոք մտադիր չէ այն հետ տալ»,–կարծում է Ժողովրդավարության խնդիրների ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Մաքսիմ Գրիգորեւը։ Նրա խոսքերով՝ այժմ առավել, քան երբեւէ հրատապ են առաջարկներն ու Սահմանադրության փոփոխությունները՝ կապված տարածքային ամբողջականության պահպանման հետ։
«Մեր երկրից որոշ տարածքներ վերցնելը, համաձայն նրա հիմնական օրենքի, հնարավոր չի լինի։ Որպեսզի նույնիսկ անհնար լինի նման առաջարկներ հնչեցնել, ուղղումները պետք է հնարավորինս արագ ընդունել»,–նշել է փորձագետը։
Պատրաստեց ԻՇԽԱՆ ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

10-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO