Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ

Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած կինը, որը տեղավորվել է Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում, դժգոհում է պայմաններից, դժգոհում է սննդից, դժգոհում է սննդի մատուցման ձեւից եւ էլի այլ բաներից է դժգոհում։
Անշուշտ, երբ դիտում ես այս տեսարանը, անմիջապես մի բան ես մտածում՝ մարդի՛կ, եկել եք մի երկիր, որն այսօր նեղության մեջ է, արտակարգ իրավիճակում։ Այնպես, ինչպես այն երկիրը, որը թողել ու եկել եք։ Բնականաբար, այս պահին կարող է եւ մի բան էլ այն չլինել։ Կարող է՝ ոստիկանի նյարդերն էլ տեղի տված լինեն ու մի բան էլ ավել ասած լինի։ Կարող է՝ կերակուրի մատուցման ձեւն էլ այն չլինի. այդ մատուցողները մարդիկ են, որ սեփական առողջության հաշվին, ամեն պահ վարակման վտանգն աչքների առաջ՝ աշխատում են հնարավոր վարակակիրների հետ։
Բայց այստեղ եք դուք ապահովություն գտել, որ վերադարձել եք։ Հակառակ դեպքում կշարունակեիք մնալ այնտեղ, ինչպես այսքան ժամանակ մնացել էիք։ Ու հայրենիքն էլ մեծ ջանքերի գնով է ձեզ վերադարձրել իր մոտ։ Մի՞թե հեշտ է այդքան ծախս անել մի երկրի համար, որին այդքան էլ հարուստ ու ապահով չես ասի. կազմակերպել, Ռուսաստանի տարբեր ծայրերից մարդկանց հավաքել մայրաքաղաք, կարիքավորներին կերակրել, գիշերակացով ապահովել, ապա վարձել ինքնաթիռներ, չունեցողների համար էլ թռիչքի տոմսեր գնել ու բերել հասցնել տեղ։
Անշուշտ, մեր ընկալումների մեջ պետության կողմից արածն է այս պահին առաջին տեղում։ Ամենքիս աչքի առաջ մեր իշխանությունների մարդակենտրոն գործունեությունն է, որ համավարակի այս ժամանակահատվածում դարձավ ակնբախ։ Եվ մենք, որպես այս երկրի արտացավ ու ազնիվ քաղաքացիներ, տեսնում ենք դժվարությունների բեռը, որ դրված է կառավարության ուսերին։ Տեսնում ենք, թե ինչպես, ինչ ջանքերի գնով է անում հնարավորը, որ իր քաղաքացին քիչ կորուստներով դուրս գա ստեղծված վիճակից։ Եվ այդ դժվարությունների միջով քայլի հնարավորինս արժանապատվոորեն։ Այնքան է անում, որքան չեն անում մեր երկրից շատ ավելի հարուստ ու ապահով երկրները։ Եվ սա նաեւ ցուցիչ է, թե ինչ գաղափարներ են ընկած տվյալ իշխանության գործունեության հիմքում. որքանով է այնտեղ առկա մարդը եւ նրա արժանապատիվ ու անվտանգ կյանքը։ Այսքանը մեր՝ այստեղ ապրող քաղաքացիների տեսակետից։
Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից։ Որ դեպքում է մարդը դժգոհում ինչ—որ մեկից ու ինչ—որ բանից։ Դժգոհում է, երբ հարազատ միջավայրում է ու իրեն ապահով է զգում այդ հարազատների մեջ։ Նույնը՝ ինչպես ծնողը կարող է դժգոհել երեխայից, ինչպես երեխան կարող է դժգոհել ծնողից։ Այնպես որ, թեկուզ աչքի համար անհաճո, այս միջադեպը մի բան է նշանակում՝ մեր այս հայրենակիցները, որքան էլ վաղուց հեռացած լինեն հայրենի երկրից, կրկին մեզնից են. նրանց համար Հայաստանը հայրենիք է, նրանք Տուն են եկել։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

10-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO