Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Տերյանից Սեւակ ընկած ուղու ողջ իմացաբանությունը

Իմ այս դիտարկումը համարում եմ ընդամենը գրականագիտական սադրանք

Հայ նորագույն գրողները մի գյուտ են արել. որպեսզի հասկանալի լինեն «ժողովրդին», գրում են այն լեզվով, որով խոսում է ոչ թե ժողովուրդը, այլ նրա ամենաստորակարգ ու անկիրթ զանգվածը, որ երբեք գրականություն չի կարդում։ Այսինքն՝ «իրենց գրականությամբ» ուզում են դուր գալ մի խավի, որի համար անգամ գիր ասվածը գոյություն չունի։ Սա վրեժխնդրություն է մշակույթից, Գասետի արտահայտությամբ՝ «զանգվածների ընդվզում», լեզվական եղեռն, որով հաստատվում է Ռուդոլֆ Շտայների այն տեսակետը, ըստ որի ֆիզիկական մարմնի ոչնչացումը դեռ վերջը չէ, այլ սկիզբը մի գործընթացի, երբ դահիճն ու զոհը իրենց տեղերը փոխում են, որպեսզի զոհը ոչնչացնի դահճի չկարողացածը՝ իր իսկ ձեռքով ոչնչացնի հոգեւոր մարմինը, որ առաջին հերթին լեզուն է։
Ժամանակակից բանաստեղծության վերլուծության համար ես առանձնացնում եմ երեք հեղինակ՝ Հենրիկ Էդոյանին, Հրաչյա Սարուխանին եւ Հակոբ Մովսեսին։ Սույն հեղինակների ուսումնասիրությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով՝
ա) կարծում եմ՝ այս երեքը ծածկում են հայ ժամանակակից բանաստեղծության տեսական վերլուծությունների հնարավորություն տվող ողջ իմացաբանական դաշտը. Սարուխանը, որովհետեւ նրա բանաստեղծությունը ընդգրկում է հայ դասական պոեզիայի, հատկապես Տերյանից Սեւակ ընկած ուղու ողջ իմացաբանությունը, Մովսեսը, որ կրողն է մեր մյուս դասականության՝ Հին եւ Միջնադարի գրականության հոգեւոր փակված երակի եւ ուղղակի շարունակությունն է ու վերածնունդը, եւ վերջապես Էդոյանը, որ ներկայացնում է ողջ 20—րդ դարի մոդեռն բանաստեղծության որոնումների ողջ փունջը։
բ) Նրանք լավագույնս են ներկայացնում հայերենի հնարավորությունները. Էդոյանը ինտելեկտուալ մակարդակով, Մովսեսը՝ հոգեւոր հայեցողության, Սարուխանը՝ օրգանականության եւ ավանդականության տեսակետից։ Իհարկե, իրենց գրաված դաշտում նրանք միայնակ չեն։ Այսպես, Հակոբ Մովսեսի հետ իմացաբանորեն միեւնույն բանաստեղծական նյութի եւ հարթության մեջ են գործում Արմեն Մարտիրոսյանի եւ Աշոտ Ավդալյանի բանաստեղծությունը, Հրաչյա Սարուխանի զուգընկեր կարելի է համարել Հրաչյա Թամրազյանին, Հրաչյա Բեյլերյանին, Աղվան Վարդանյանին, Ավագ Եփրեմյանին ու Ներսես Աթաբեկյանին՝ սիմվոլիզմի եւ հատկապես Արծաթե դարի բանաստեղծության նկատմամբ ընդգծված ակնարկներով, Էդոյանին համարժեք զուգահեռ չեմ տեսնում ոչ այն պատճառով, որ չկա, այլ ժամանակի ընթացքում նրանցից շատերը ցույց տվեցին իրենց կեղծ զանգուլակները, «փաստի պոեզիա» ինքնահնար եզրաբանությամբ ոչնչացնելով «պոեզիայի փաստը»։ Շատ ավելի հեշտ է մատնացուցել նրա հակոտնյային, որ ժամանակակից բանաստեղծության մեջ Արմեն Շեկոյանն է։
Քննելով սույն բանաստեղծների ստեղծագործությունը՝ ամենեւին հավակնություն չունեմ օբյեկտիվ լինելու։ Նաեւ այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե իմ ասածներից հետո ինչ—որ բան է փոխվելու. մթնոլորտը, որում գործում են այս բանաստեղծները, մեղմ ասած, այնքան էլ նպաստավոր չէ, որպեսզի իսկական արժեքները լիարժեք շնչեն, եւ իմ այս դիտարկումը համարում եմ ընդամենը գրականագիտական սադրանք։
Հենրիկ Էդոյանի համար գրականությունը նախ եւ առաջ կազմակերպվածություն է, ապրելու եղանակ, հաստատություն, միակ ձեւը, որով հնարավոր է հակադրվել կյանքի քաոսին։ Իսկ որտեղ կարգն է եւ կազմակերպվածությունը, այնտեղ հայտնվում է մշակույթը։ Կազմակերպել, նշանակում է ուրվագծել այն ժամանակը, որում ապրում ես եւ տարբերակել այն բոլոր ժամանակներից, որոնք անցել են։
Էդոյանը եւ լեզուն։ Վիտգենշտայնը գրում է. «Մեր լեզուն կարելի է դիտարկել որպես մի հին քաղաք. փոքրիկ փողոցների եւ հրապարակների, հին եւ նոր տների, տարբեր դարաշրջանների շինությունների լաբիրինթոսներ, եւ այդ ամբողջը՝ շրջապատված բազմաթիվ նոր թաղամասերով, ուղիղ փողոցներ՝ կարգավորված հատակագծերով եւ տիպային տներով։ Իսկ որպեսզի լավագույնս ցույց տրվի, որ միասնության սկզբունքը կամ համադրությունը՝ գիտական մետադիսկուրսի ղեկավարությամբ, անընդունելի է, հարկ է լեզվի «քաղաքը» ենթարկել հավասարության տարանցիկության հին պարադոքսին՝ հարցնելով. «Իսկ որքա՞ն տներ կամ փողոցներ են հարկավոր, որ այն սկսի քաղաք համարվել»։
Էդոյանի համար լեզվական այդպիսի հին քաղաքը անընդունելի է։ Նրա համար լեզուն նոր քաղաք է, միայն թե առանց բավիղների եւ հին շինությունների։ Նրա քաղաքում դարերը չեն խոսում, այլ ժամանակը։ Այսինքն՝ գրական հայերենը, որի վրա աշխատել են վերջին հարյուրամյակում, սակայն որտեղ ոչ թե արտացոլվել է շինարարության ընթացքը, այլ արդյունքը։ Նրա լեզվում անհնար է խառնածինություն գտնել, կեղծ եւ անկեղծ ոճավորումներ։ Նրա համար լեզուն ինքնին նպատակ չէ։ Սրանով նա հակադրվում է բանաստեղծության այն ըմբռնմանը, ըստ որի բանաստեղծությունը նախ եւ առաջ լեզու է։ Բայց այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

23-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO