Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՇԽԱՐՀ


Սիրիայի դեմ Թուրքիայի համար բոլոր միջոցներն արդարացված են

Սիրիայում իրավիճակը մնում է բարդ ու դժվարին։ Թեեւ խոսվում է երկրի նոր Սահմանադրությունը մշակող կոմիտեի գործունեությունը վերսկսելու հավանականության մասին, սակայն իրականում սայլը տեղից չի շարժվում, բախումները, թերեւս, մեղմացել են, բայց ակտիվացել են ահաբեկչական խմբերը։
Մայիսի 19—ին Սիրիայի հարցերով ՄԱԿ—ի հատուկ բանագնաց Գիր Պետերսոնը, խոսելով Սիրիայի հիմնահարցի քաղաքական կարգավորման մասին, նշել է, որ Դամասկոսի ու ընդդիմադիր ուժերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել՝ Ժնեւում վերսկսելու սահմանադրական կոմիտեի աշխատանքները։
Կողմերը համաձայնել են համավարակի իրավիճակի բարելավումից անմիջապես հետո գործի անցնել։ Պետերսոնը միաժամանակ մտահոգություն է հայտնել Սիրիայից ահաբեկիչներին Լիբիա տեղափոխելու առնչությամբ։ Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Սիրիայում բախումներն ու ստեղծված ծանր պայմանները մեծապես պայմանավորված են տարածաշրջանի ու աշխարհի գերտերությունների շահերի հակընթացությամբ։ Երկրի բնակչության ավելի քան 50 տոկոսը փախստական է դարձել, եւ որոշ տվյալների համաձայն՝ նրանց 85 տոկոսը ապրում է աղքատության նշաձողից ներքեւ։ Բացի այդ, Սիրիայի դեմ Եվրոպայի ու ԱՄՆ—ի կիրառած տնտեսական սահմանափակումներն էլ ավելի են ծանրացնում իրավիճակը։
Այսուհանդերձ, կարելի է նշել, որ Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը Սիրիայում թերեւս ամենամեծ հարվածն է այդ երկրին, ինչի իրականացման նպատակով այդ երկիրը միջոցների մեջ խտրականություն չի դնում՝ համագործակցում է ահաբեկչական տարբեր խմբերի հետ, ինչպես միշտ, կիրառում է ջրի «զենքը»՝ փակելով Եփրատի ու Տիգրիսի վտակները, ջրազրկում է Սիրիայի զգալի տարածքներ։ Մյուս կողմից՝ քրդերի դեմ պայքարի պատրվակով ջանք չի խնայում Սիրիայի սահմանամերձ տարածքները, որոնց վրա վերահսկողություն է հաստատել, աստիճանաբար թուրքացնելու ուղղությամբ։ Միաժամանակ պայքարում է քրդերի շահերը պաշտպանելու ու դրանց հովանավորելու ցանկացած դրսեւորման դեմ։ Ահավասիկ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաուշօղլուն մայիսի 16—ին հայտարարել է, թե Անկարան թույլ չի տա, որ Ռուսաստանն ու ԱՄՆ—ը ժողովրդի պաշտպան միավորումներին (YPG) եւ Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերին ներգրավեն Սիրիայի քաղաքական գործընթացներում՝ որպես Սիրիայի քրդերի ներկայացուցիչ։ Անկարան ԱՄՆ—ին եւ Ռուսաստանին մեղադրում է, որ ցանկանում են քրդական կոալիցիա ստեղծել՝ դրանում ներգրավելով վերոհիշյալ ուժերին։ 2015—ից Սիրիայում «Իսլմական խալիֆայության» դեմ պայքարում Արեւմուտքն ու ԱՄՆ—ը սկսել են սերտորեն համագործակցել քրդական կազմավորումներ YPG—ի եւ SDF—ի ուժերի հետ։
Նույն օրը Չաուշօղլուն Ֆրանսիային մեղադրել է YPG—ի ուժերի աջակցությամբ Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական պետություն» ձեւավորելու համար, ընդգծել, որ Թուրքիան «Խաղաղության ակունք» գործողություններով կարողացել է կանխել Փարիզի այդ նպատակի իրագործումը, ինչով էլ պայմանավորված է Ֆրանսիայի հակաթուրքական քաղաքականությունը։ Թուրքիան, ըստ երեւույթին, քանի որ ի զորու չէ քրդերին լիովին դուրս մղել Սիրիայի հարցի շուրջ բանակցություններից, ձգտում է առնվազն քաղաքական ու զինված կազմակերպություններին դուրս թողնել գործընթացից՝ ներգրավելով առանձին անհատների, որոնք, կարելի է ենթադրել, կհամագրոծակցեն Թուրքիայի հետ։ Հենց դա են վկայում Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը. «Քուրդ բազմաթիվ քաղաքական գործիչներ կան, որոնք իրենց տաղանդով ունակ են եւ կարող են լինել տվյալ շրջանների ներկայացուցիչ, սակայն դրանց շարքերում YPG—ի ահաբեկիչները տեղ չունեն»։ Չաուշօղլուի առավել խիստ գնահատականն ու զայրութը Ֆրանսիայի հանդեպ, թերեւս, բխում են Լիբիայի հարցում վերջինիս դիրքորոշումից, ավելի հստակ՝ հնգյակի համատեղ հայտարարությունից։ Դեռեւս մայիսի 12—ին Ֆրանսիան, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, Թուրքիային խիստ քննադատել էին Սիրիայից վարձկաններ Լիբիա տեղափոխելու առնչությամբ։
Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը, վատթարագույն սոցիալ—տնտեսական պայմաններում են հայտնվել։ Ահավասիկ, մայիսի 21—ին համաշխարհային Կարմիր խաչը լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում առկա իրավիճակի առնչությամբ, մասնավորապես, որ միլիոնավոր մարդիկ զրկված են անհրաժեշտ ծառայություններից։ Քովիդ—19—ի տարածման պայմաններում՝ Հասաքայում 16 հիվանդանոցից միայն մեկն է գործում, ենթակառուցվածքները բախումների ընթացքում ոչնչացվել են, ջրի խիստ անբավարարություն կա եւ այլն։ Հասաքայում Կարմիր խաչի ներկայացուչիչ Մահմուդ Քյարիմը շեշտում է, որ նույնիսկ եթե համավարակի սպառնալիքը չլիներ, այնտեղ իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Սոցիալական գերծանր պայմաններում հայտնված քաղաքներում ու գյուղերում համատարած հրո ճարակ են դարձել Հասաքայի, Հոմսի, Տարտուսի, Դարայի եւ այլ շրջանների ցորենի ու գարու դաշտերը, որոնց հեղինակները թուրքամետ խմբերն են։ Տեղացիների վկայությամբ՝ Թուրքիայի վարձկանները դաշտերը հրկիզում են պայթուցիկ գնդակներով։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

23-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO