Հավատքի անկյուն
6. Սնափառություն Սնափառություն ( սին եւ փառք – փուչ , դատարկ փառք) – շրջապատողների աչքերին հրաշալի երեւալու ձգտում, սեփական առավելության ընդգծման անհրաժեշտություն, երբեմն ուղեկցվում է այլոց կողմից քծնանք լսելու ցանկությամբ: Սնափառությունը գոռոզության դրսեւորման ձեւերից մեկն է: << Ես իմ Հօր անունովն եկայ, եւ ինձ չէք ընդունում. եթե ուրիշը գայ իր անունովը, նորան կընդունիք: Ինչպե՞ս կարող էք դուք հաւատալ, որ իրարից էք փառք առնում, եւ այն փառքը որ միայն Աստուածանից է , չէք որոնում>> / Հովհ. 5 : 43 – 44 /: <<Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն, որ աշխարհքի մէջ է: Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ, որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է ՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է: Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան>> / Ա Հովհ. 2 : 15 – 17 /: Ինչպե՞ս ձեռնպահ մնալ սնափառությունից: Աստծո հետ մշտապես գտնվել անձնական հարաբերությունների մեջ՝ հնազանդության միջոցով: <<Որովհետեւ նորա համար գրեցի էլ ձեզ, որ ձեզ փորձով գիտենամ, թէ արդեօք ամեն բանի մէջ հնազա՞նդ էք>> / Բ Կորնթ. 2 : 9 / : << Հնազանդ որդկանց պէս, չնմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին: Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը. Որովհետեւ գրուած է , Սուրբ եղէք , որ ես սուրբ եմ>> / Ա Պետրոս 1 : 14 – 16 /: Միայն Աստծուն են պատկանում խոստովանությունն ու փառքը: <<Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքայ, թագաւորութիւնդ գնաց քեզանից: Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս, եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ , եւ ում որ ուզում է ՝ տալիս է այն: Նոյն ժամումը կատարուեցաւ խօսքը Նաբուգոդոնոսորի վերայ . եւ մարդկանց միջից արտաքսուեցաւ, եւ խօտ էր ուտում արջառների պէս , եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպէս արծիւներինը , եւ նորա եղունգները թռչունների պէս: Եւ այն օրերից յետոյ ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը , եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի , եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար>> / Դանիել 4 : 31 – 34 /: Հարկ է աճել մեր Տիրոջ եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճանաչողությամբ եւ օրհնությամբ: << Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը . նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն: Ամէն:>> /Բ Պետրոս 3 : 18 /: Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ 23-05-2020
|

փակել >>
|