Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հասարակական տրանսպորտը եւ ուղեւորը

Ոչ բոլորն են ճիշտ կատարում պահանջը

Արդեն հինգ օր է, ինչ վերսկսել է աշխատել հասարակական տրանսպորտը։ Գիտակցելով հանդերձ, որ հասարակական տրանսպորտը վարակի տարածման հնարավորություններով առաջին շարքում է, հատուկ դրության պարետությունը թույլատրեց փողոց դուրս գալ, քանի որ արտադրական եւ սպասարկման ձեռնարկությունների աշխատանքային գործունեության վերսկսումը տրամաբանորեն անխուսափելի էր դարձրել տրանսպորտի աշխատանքը։ Պատկերավոր ասած՝ այժմ մենք մտել ենք գետը, որտեղից անվնաս դուրս գալու միակ միջոցը լողալ կարողանալն է։ Իսկ լողալ՝ նշանակում է հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել սեփական առողջությունը եւ չվնասել կողքին գտնվող մարդկանց։ Դրա համար հասարակական տրանսպորտից կարելի է օգտվել միմիայն դիմակներով եւ ձեռնոցներով։ Սրան որպես աջակից միջոց, պարետի կարգադրությամբ, հասարակական տրանսպորտը շահագործող տնտեսավարողները պարտավոր են ուղեվորասրահները ապահովել պարբերաբար ախտահանությամբ եւ ալկոգելով։ Այս կարգի պահպանումը հույժ կարեւոր նշանակություն ունի, ինչին հետեւում է հանրապետության ոստիկանությունը։
Ինչպե՞ս է իրականացվում պահանջը։ Երեկվա մեր շրջայցը ցույց է տալիս, որ պարետի կարգադրությունը հիմնականում կատարվում է նորմալ։ Խիստ հազվադեպ են դեպքերը, երբ որեւէ մեկը տրանսպորտ է մտնում կամ ուզում է մտնել առանց անհատական պաշտպանիչ միջոցների։ Սա նշանակում է, որ հիմնականում գիտակցում ենք մեր պատասխանատվությունը համավարակից պաշտպանվելու համընդհանուր աշխատանքում։ Սակայն նկատվում են սխալներ եւ վրիպակներ, որոնք ոչ միայն ստվերում են ընդհանուր աշխատանքը, այլեւ կարող են վարակի տարածման լուրջ պատճառ դառնալ։
Կարեւոր սխալ է դիմակների ոչ ճիշտ կրելը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ դիմակով ծածկում են միայն բերանը՝ ազատ թողնելով քիթը։ Հասկանալի է՝ դիմակը դժվարացնում է շնչելը, ինչն էլ դրդում է հիմնական շնչառական օրգանը՝ քիթը չծածկելուն։ Բայց հենց այդ է դիմակի բժշկական նշանակությունը. շնչուղիներ մտնող օդը պետք է անցնի դիմակի հատուկ շերտով, որ որսվի վիրուսը, նաեւ մեզանից դուրս չգա եւ չանցնի միջավայրին, հակառակ դեպքում դիմակի կիրառումն անօգուտ է։ Քիթը բաց պահելը պաշտպանությունը վերածում է ֆարսի։ Ասել է թե՝ մենք խաբում ենք ինքներս մեզ։ Բնութագրական է այն փաստը, որ հասարակական տրանսպորտի կանգառներում հերթապահող ոստիկանները ոչ միայն հետեւում են, որ առանց դիմակի ուղեւոր չմտնի տրանսպորտ, այլեւ ուշադրություն են դարձնում նստած ուղեւորների պահվածքին, երբեմն հարկ համարում մտնել ուղեւորասրահ եւ դիտողություն անել դիմակները սխալ ձեւով հագածներին։
–Ձեր պահանջները հանդիպու՞մ են դիմադրության,–հարցնում եմ «Այրարատ» Կ/Թ—ի մոտի կանգառում հերթապահող ոստիկաններին։
–Հիմնականում՝ ոչ, տեղնուտեղը ուղղում են սխալը, երեւի հասկանում են, որ այս պահանջը ձեւական չէ, թելադրված է լրջագույն վտանգով։ Եթե երկրի ղեկավարն է դիմակով աշխատում, ուրեմն պահանջը հիմնավոր է, ինչու՞ արհամարհել այն,–լինում է պատասխանը։
Ի՞նչ են մտածում իրենք՝ դիմակը ոչ ճիշտ օգտագործողները։ Այդպիսի մեկին ասում եմ.
–Գիտե՞ք, որ դիմակն այդ կերպ օգտագործելն անօգուտ է։
–Գիտեմ,–հաստատում է ու կողքի քաշվում։
Վստահ եմ՝ այս հարցը ում էլ ուղղենք, նույն կերպ է պատասխանելու, որովհետեւ տրամաբանական այլ պատասխան չկա։ Դեպքերի բազմաթիվ լինելը ստիպում է մտածել, որ քաղաքացիները դիմակները կրում են ոչ այնքան պաշտպանվելու, որքան պահանջը չխախտելու համար։ Համենայնդեպս, այդ տպավորությունն ենք ստանում։
Ավտոբուսներից մեկում փնտրում եմ ալկոգել հեղուկ, որը պետք է լինի սրահում։ Չեմ գտնում։ Հարցնում եմ վարորդին։
–Է՛ն է,–մատնացույց է անում ավտոմեքենայի հողմապակուն հենված, «պառկած» շիշը։
–Բայց չէ՞ որ այն պետք է լինի սրահում տեղադրված,–ասում եմ։
–Ես ինչու՞ պիտի գրպանիցս փող տամ ամեն օր ալկոգել առնելու համար,–վրդովված պատասխանում է վարորդը։
—Իսկ ինչո՞ւ Դուք պիտի առնեք...
–Բա ո՞վ, սա իմ սեփական մեքենան է։
Զրույցն ընդհատվում է, իմ իջնելու կանգառում ենք։ Զրույցն ընդհատվում է, սակայն մնում է հարցը. ինչպե՞ս է իրականացվում մասնավոր ընկերությունների սպասարկած երթուղիներում ախտահանիչ նյութերով ապահովումը, դա ո՞ւմ պարտականությունն է։ Հավանաբար, այստեղ խնդիր կա վարորդի եւ տնտեսավարող ընկերության միջեւ։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

23-05-2020





26-01-2021
Ռիսկեր եւ հնարավորություններ
Խոսքը ոչ թե միասնական սակագնի, այլ սակագների գոյացման միասնական ...


26-01-2021
Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսների համար
Պետությունը կամբողջացնի պատերազմի հերոսների եւ նրանց հարազատների համար սահմանված ...


26-01-2021
Պատերազմի ուրվականը հավերժ կուղեկցի Ադրբեջանին
Հաղթանակ, որը միտումներ ունի մոտ ապագայում վերածվելու ծանր պարտության


26-01-2021
Պատվիրված է ձերբակալել
Ռուս դեսպան Կառլովի սպանության հետքերը տանում են դեպի Էրդողանի ...


26-01-2021
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ - Ինչո՞ւ ձախողվեց Մկների ժողովը
Ինչպես չանցկացնել գործնական խորհրդակցություն

Աթաբեկ Խնկոյանի՝ բոլորիս հայտնի ...


26-01-2021
Հայոց պատմությունը խեղաթյուրելու փորձեր արվել են
Սակայն ճշմարտությունը մինչեւ վերջ կեղծելու ջանքերն, ի վերջո, անօգուտ ...


26-01-2021
Առակաց խորհուրդը. առաքինություն
«Շատ աղջիկներ են առաքինութիւուն գործել, բայց դու նորանց ամենից ...



26-01-2021
Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
Երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ...

26-01-2021
ՄԻՊ-ը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման ...

26-01-2021
Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները
Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման ...

26-01-2021
Վստահեցին յուրայինին
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO