Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը կարող է լինել ինքնաբավ

Արդեն այսօր պետք է մտածել հաջորդ տարվա գյուղոլորտի զարգացման մասին

Գյուղատնտեսության ոլորտի զարգացումն այսօրվա իրավիճակում առավել քան ռազմավարական է դարձել։ Միայն նշենք, որ դրանով լուծվում է պարենային անվտանգության եւ մարդկանց զբաղվածության խնդիրը։ Մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանը պարենային անվտանգության խնդիր չունի, ավելին՝ այդ մասով կարող ենք դառնալ ինքնաբավ եւ արտահանմանը միտված, սակայն անհրաժեշտ գործողություններ եւ ծրագրեր իրականացնելու դեպքում։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համավարակի պայմաններում ամենաքիչ ռիսկերը գյուղատնտեսության մեջ են, քանի որ պահպանվում է սոցիալական հեռավորությունը, մարդիկ աշխատում են մաքուր օդում, հետեւաբար, վարակվելու հավանականությունը փոքր է։ Չնայած կառավարությունն իր հնարավորությունների սահմանում մասնակիորեն փորձեց համաճգնաժամային ծրագրերի միջոցով անել հնարավորը, սակայն, պատգամավորի գնահատմամբ, դրանք բավարար չէին տնտեսության զարգացման համար։ «Կառավարությունը գյուղատնտեսական վարկերի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել, ինչը եղած հնարավորությունը պահպանելու խնդիր է լուծում, այսինքն՝ գյուղացուն տրված գումարը բավարարում է, որպեսզի ապահովի իր այգու խնամքը, սական իր ունեցած, օրինակ, 1 հեկտարը 2 հեկտար դարձնելու հնարավորություն տրված չէր»,–պարզաբանեց Ս. Բագրատյանը։ Որպես լուծում նա առաջարկում էր մինչ այդ գործող վարկերի տոկոսները համատարած այս վարկի միջոցով զրոյացնելու փոխարեն աջակցել այն գյուղացիական տնտեսություններին, թեկուզ, մրցութային կարգով, որոնք արդեն իսկ կայացած են եւ կարող են 50 հեկտարը դարձնել 100 հեկտար։ Պայման կարող էր դրվել, որ նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք գյուղատնտեսական աշխատանքների մեջ կընդգրկեն մեծածավալ աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չունեցող գյուղացիներին։ Այդ կերպ կլուծվեր նաեւ նրանց աշխատանքի հարցը։
Զրուցակիցս համոզված է, որ շատերն են ընկալում պետության խնդիրը եւ պատրաստ են ընդլայնվել աջակցություն ստանալու պարագայում։ Մասնավորապես, խոշոր գյուղացիական տնտեսություններին կարող են տրամադրվել պետությանը կամ համայնքին պատկանող չօգտագործվող, չմշակվող հողերը, որոնք բավականին մեծ տոկոս են կազմում։ Պետությունը նաեւ կարող է հուշել, թե որ ուղղությամբ տարվեն աշխատանքները, որ մշակաբույսերն են ավելի պահանջված։ «Անհրաժեշտ է անհատական եւ թիրախային աշխատանք իրականացնել։ Եթե մարդն ունի ծրագիր, ապա պետք է աջակցել նրան։ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներն այս տարի մնացել են երկրում, եւ պետությունը կարող է համաֆինանսավորման միջոցով նպաստել նոր տնտեսությունների հիմնմանը»,– ասաց նա։
«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ—ի նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, Հայաստանը կարող է ինքնաբավ լինել բանջարեղենով, մսամթերքով, այդ թվում՝ թռչնամիս։ «Մեր թռչնաբուծական ֆաբրիկաների հզորությունները թույլ են տալիս ոչ միայն լինել ինքնաբավ, այլեւ արտահանման միտում ունենալ։ Կարանտինը կարող էինք հօգուտ մեզ օգտագործել, մի շարք ուղղություններ զարգացնեինք, նպաստեինք արտահանմանը, այլ ոչ թե տնտեսությունը կանգնեցնեինք։ Մտահոգիչ էր, երբ մի մարզից մյուսը գյուղացին գնում էր թունաքիմիկատ ձեռք բերելու, իսկ նրան թույլ չէին տալիս, ճանապարհը փակում էին»,–ընդգծեց նա։ Գյուղոլորտը զարգացնելու համար Հ. Բերբերյանը կարեւորում է, որպեսզի գյուղացիներին, ֆերմերներին վարկեր տրամադրվեն անմիջապես պետության կողմից, այլ ոչ թե բանկերի միջոցով, ինչը մեծացնում է ֆինանսական բեռը։
Հ. Բերբերյանը նշեց, որ այս տարի պահպանվել են կարտոֆիլի ցանքատարածությունները, իսկ մի խումբ ֆերմերների կարողացել են տրամադրել բարձր որակի՝ էլիտար դասի սերմեր, որը կապահովի հաջորդ տարվա վերարտադրությունը։ Զրուցակցիս մտահոգությունն այն է, որ միայն հացազգիների ցանքատարածությունները երկու անգամ պակասել են՝ 120 հազարից դառնալով 60 հազար հեկտար, եւ այս վիճակից դուրս գալու համար ելք է առաջարկում։ Ցորենի ցանքատարածություններն ընդլայնելու համար դիմել է կառավարությանը եւ սպասում է արձագանքի։ Նույն խնդիրը վերաբերում է անասնապահությանը. վերջին տարիներին ունեցել ենք մոտ 200 հազար խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կորուստ։ Եթե լուծվի անասնակերի հարցը, ապա այդ խնդիրն էլ կկարողանան լուծել։ «Անասնապահությունը գլխաքանակի ավելացմամբ է պետք խթանել, իսկ դաշտավարությունը հեկտարի հաշվարկով։ Օգնել է պետք բոլոր նրանց, որոնք բարիք են ստեղծում այս հողի վրա այս երկրի համար»,–շեշտեց նա՝ հավելելով, որ այսօր արդեն մասնագետների հետ համագործակցելու եւ ճիշտ աշխատելու դեպքում հաջորդ տարի կկարողանան մեկնարկային լավ պայմաններում հայտնվել։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

23-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO