Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայոց պատմության սպիտակ էջերից

Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի պատմության մեջ 1918 թ. մայիսյան հերոսամարտերն ունեն ճակատագրական նշանակություն։ Եթե այդ օրերին հայ ժողովուրդը չմիավորվեր եւ չջախջախեր թշնամուն, այսօր չէինք ունենա ազատ եւ անկախ հայրենիք։
Սակայն Սարդարապատի ճակատամարտին նվիրված գրքերում, ինչպես նաեւ դասագրքերում ճակատամարտին ռուսների մասնակցության մասին ոչ մի հիշատակություն չկա։
1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քայքայվեց ռուսական Կովկասյան ռազմաճակատը, ռուս զինվորների եւ սպաների մի զգալի մասը թողեց Կովկասը, Արեւմտյան Հայաստանի տարածքները եւ մեկնեց Կենտրոնական Ռուսաստան։ Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ռուս զինվորների մի մասը, այնուամենայնիվ, մնաց Հայաստանում եւ մասնակցեց ինչպես 1918 թ. մայիսյան հերոսամարտերին, այնպես էլ հայկական բանակի ձեւավորմանը։
1918 թ. մարտի 5—ին կազմավորվեց առանձին հայկական կորպուս, որի հրամանատարն էր գեներալ Նազարբեկյանը, իսկ շտաբի պետը՝ ցարական բանակի գեներալ—մայոր Եվգենի Վիշինսկին (1873—1918), ով 1917 թ. ապրիլի 7—ից ռուսական Կովկասյան բանակի շտաբի պետն էր։
Հայկական կորպուսի շտաբը Դիլիջանում էր եւ զբաղվում էր հայկական զորքերի գործողությունների կարգավորմամբ ու պլանավորմամբ։ Հայկական կորպուսի շտաբի աշխատողների մի զգալի մասը ռուսներ էին։ Շտաբի օպերատիվ բաժնի պետն էր պորուչիկ Ներշովը, իսկ օպերատիվ բաժնում աշխատում էին շտաբս—կապիտան Նիկոլայ Շումովը, պոդպորուչիկներ Միխայիլ Մեդվեդեւը, Մելենտի Դվերնիցկին եւ ուրիշներ։
Ինչպես հայտնի է, 1918 թ. մայիսին թուրքերը հարձակվում են միանգամից երեք ուղղությամբ, որոնցից ամենագլխավորը Սարդարապատի ուղղությունն էր։ Այս ուղղությամբ թշնամու դեմ հանդիման կանգնած էր Երեւանյան զորախումբը՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ Ջոկատի մարտականությունն ապահովում էին Սարդարապատի ջոկատը՝ գնդապետ Դանիել Բեկ—Փիրումյանի գլխավորությամբ, 5—րդ հայկական գունդը՝ գնդապետ Պողոս Բեկ—Փիրումյանի գլխավորությամբ, որի շտաբի պետն էր գնդապետ Ալեքսանդր Շնեուրը, Պարտիզանական հրաձգային գունդը՝ կազակ գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովի հրամանատարությամբ, Իգդիրի հետեւակային գունդը եւ հայերից ու ռուսներից կազմված 1—ին Հատուկ հեծյալ գունդը՝ կազակ զինվորական ավագ (փոխգնդապետ) Պավել Զոլոտարեւի հրամանատարությամբ։ 1918 թ. մայիսի 22—ին այս զորախումբը Քերպալուի (Արշալույս) եւ Ղուրդուղուլիի (Արմավիրի) ուղղությամբ հարձակվեց թշնամու վրա եւ Ղամշլու (Եղեգնուտ) կայարանի մոտ ոչնչացնելով նրա առաջատար ջոկատները, օրվա վերջում թուրքերից ազատեց գյուղը եւ Սարդարապատ կայարանը։ Ճակատամարտին մասնակցեց նաեւ հայերից եւ ռուսներից կազմված Սահմանապահ գումարտակը, որի հրամանատարն էր փոխգնդապետ Սիլինը։
1—ին Հատուկ հեծյալ գնդում որպես հեծյալ դասակի հրամանատար ծառայում էր պրապորչիկ (հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ) Հովհաննես Բաղրամյանը։
Ալեքսանդր Շնեուրը իր «Հայեր» գրքում մասնավորապես գրում էր. «Մայիսի 26—ին աջ թեւում առաջ էր շարժվում Պարտիզանական գունդը (հրամանատար՝ գնդապետ Պերեկրյոստով), իսկ Կենտրոնում պատրաստ էր իր վրա հարվածն ընդունելու Պողոս Բեկ—Փիրումովի 5—րդ գունդը։ Աջ թեւում հարձակվում էին Պանդուխտ Սեֆերյանի ջոկատները՝ կազմված մշեցիներից եւ աշխարհազորայիններից։ Իսկ մինչ այդ, ինչպես ծրագրված էր, թիկունքից թուրքերին հարվածեց Կարո Ղասաբաբյանի Խզնաուզի ջոկատը»։ Այս մասին հուշեր է թողել նաեւ Հ. Բաղրամյանը։
Բաշ—Ապարանի հերոսամարտում հայկական զորքերի հրամանատարն էր Դրոն, իսկ հայկական եւ եզդիական զորամասերի հետ միասին ճակատամարտին իր մասնակցությունը բերեց հայերից եւ ռուսներից կազմված Պարտիզանական գունդը՝ փոխգնդապետ Կորոլկովի հրամանատարությամբ։
1918 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ հայ—վրացական պատերազմը։ Հայկական զորքերի հրամանատարը Դրոն էր, իսկ առաջավոր (ավանգարդային) զորախմբի հրամանատարը՝ գնդապետ Կորոլկովը, որի զորքերը վրացիներից գրավեցին Սադախլոն եւ Շուլավերը եւ շարժվեցին դեպի Մառնեուլի...
Հետագայում ռուս սպաները մասնակցեցին Հայաստանի Հանրապետական բանակի կազմավորմանը։ Նրանք բոլորն էլ անկուսակցական էին։
Հայկական առանձին դիվիզիայի հրամանատար էր նշանակվել գեներալ—մայոր Մ. Սիլիկյանը, շտաբի պետ (1918 թ.)՝ գնդապետ (հետագայում՝ գեներալ—մայոր) Միխայիլ Զինկեւիչը (1883—1948 թթ.), ով միչեւ այդ եղել էր Անդրանիկի առանձին հարվածային կամավորական դիվիզիայի շտաբի պետը։
Հայկական բանակում բարձր պաշտոն էր զբաղեցնում գեներալ—մայոր Իվան Իվանովիչ Վասիլեւը։ Ավիացիոն զորախմբի պետն էր փոխգնդապետ Սոբեցկին։ 1919 թ. հայկական բանակի զինվորական շտաբի զորահավաքակայանի վարչության պետն էր գնդապետ Մակկավեւը։
Հայկական բանակում տարբեր պաշտոններ էին զբաղեցնում շտաբս-կապիտան Սերգեյ Չարիկովը, պորուչիկներ Նիկոլայ Միշեկը, Սերգեյ Կուտիրեւը, Վիկտոր Անդրիկովը, պոդպորուչիկներ Անատոլի Յանիշեւը, Միխայիլ Կուդինեւը, Իվան Ասյուտինը, Միխայիլ Կուցովսկին, պրապորչիկներ Վլադիմիր Խարչենկոն, Յակով Բարսոուկը, հրետանու կապիտան Պավել Յասենսկին։
Հրետանային բրիգադի 1-ին դիվիզիոնի 1-ին հրետանային մարտկոցի հրամանատարն էր պարուչիկ Նիկոլայ Կլիչը, երկրորդ դիվիզիոնի հրամանատարը՝ փոխգնդապետ Սիկորսկին, երրորդ դիվիզիոնի հրամանատարը՝ փոխգնդապետ Խոմելկովը, իսկ այդ դիվիզիոնը կազմող 5, 6 եւ 7-րդ մարտկոցների հրամանատարներն էին շտաբս—կապիտաններ Պրիտխանովը, Սակելարին եւ Սամուզլովը։
Առաջին բրիգադի 2-րդ գնդի հրամանատարն էր գնդապետ Սամոյլենկոն, երկրորդ հետեւակային բրիգադի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ գնդերի հրամանատարներն էին գնդապետներ Պերեկրյոստովը, Կազիմիրսկին եւ Տիմչենկոն։
1918 թ. սեպտեմբերի 30-ին Դիլիջանում մահացավ հայկական բանակի շտաբի պետ, գեներալ Ե. Վիշինսկին եւ զինվորական փառքով թաղվեց Դիլիջանի Հաղթանակած Գեորգիի ռուսական ուղղափառ եկեղեցում։
Աջակցելով երիտասարդ Հայաստանի զինված ուժերի կայացմանը՝ ռուս սպաների մի մասը 1919 եւ 1920 թթ. վերադարձավ Ռուսաստան եւ մասնակցեց քաղաքացիական պատերազմին, մի մասը՝ սպիտակների, իսկ մյուս մասը՝ կարմիրների կողմից։
Մ. Զինկեւիչը գեներալ Ա. Դենիկինից ստացավ գեներալ—մայորի զինվորական կոչում եւ նշանակվեց Հայաստանում ռուսական կամավորական բանակի ներկայացուցիչ։ Հրետանավոր Նիկոլայ Կլիչը ստացավ խորհրդային բանակի հրետանու գեներալ—լեյտենանտի կոչում եւ մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին։
Ստեփան ԿԵՐՏՈՂ

28-05-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO