Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Դղյակների գույքահարկն ավելանալու է

Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու որոշման նախագիծը։ Այն կուղարկվի ԱԺ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շեշտեց՝ առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքային հարկերի հարկման պոտենցյալը 4,3 անգամ կաճի։ Եվ սա իր հերթին նշանակում է, որ հնարավորություն կտրվի համայնքներին՝ իրենց առաջ ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել։
Բանն այն է, որ ներկայումս մինչեւ 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում։ Իսկ հիմա առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել։ Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է, որ համակարգը ներդրվի աստիճանաբար եւ միանգամից հարկի նոր չափեր չսահմանվեն, այլ՝ առաջիկա 3 տարիների ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ սա կարեւորագույն ռեֆորմ է. «Այստեղ, իմ կարծիքով, տեղի են ունենում մի շարք կարեւոր, հեղափոխական նշանակության փոփոխություններ։ Առաջինը՝ չհարկվող գույք հասկացությունը վերացվում է»։ Ասաց եւ միաժամանակ անընդունելի համարեց չհարկվող շեմը։
Վարչապետը նաեւ սկզբունքային փոփոխություն համարեց պետական բյուջեի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը. «Որովհետեւ սովորաբար պետական բյուջեի նկատմամբ կա երկու վերաբերմունք, երբ պետական պաշտոնյաները կամ համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը ենթագիտակցության մեջ բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է կորսված փող։ Սա, իհարկե, ունի թե՛ օբյեկտիվ եւ թե՛ սուբյեկտիվ պատճառներ։ Դա մեր համախառն ազգային գրպանն է, որը պատկանում է բոլորիս, եւ մեր յուրաքանչյուրի բարեկեցությունն ու անվտանգությունը կախված է այն բանից, թե որքան գումար է հավաքվում այդտեղ, հետեւաբար՝ մենք պետական բյուջեին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես վերաբերվում ենք ընտանեկան բյուջեին»։
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ գույքահարկը ավելանալու է։ Եվ, ըստ վարչապետի, առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք անվանվում են դղյակներ։ «Այստեղ ճոխության հարկի տարր նույնպես կա»,–հավելեց վարչապետը։
Նա նշեց նաեւ, որ սա կարեւոր դեր է խաղալու Հայաստանում քաղաքաշինական մշակույթի զարգացման գործում. «Քանի որ մարդիկ հիմա տներ կառուցում են առանց որեւէ հարակից գործոն հաշվի առնելու եւ մտածում են՝ որքան մեծ, բարձր, որքան շատ ուրիշների ճնշող, այնքան լավ։ Մենք չորս փուլային հարկային բարեփոխումների համակարգ ենք ներդնում։ Եվ այս ժամանակահատվածում առաջին տարում մոտավորապես 600 հազար շահառուների գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց—կամաց ավելանալ»։
Վարչապետին տեղեկացրին, որ շահառուների թիվը 600 հազարից պակաս է, իսկ թե ինչքան, խոստացան ճշտել եւ հայտնել։
Այսպիսով, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, այս նախագծի նպատակը կադաստրային արժեքների հիմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը եւ դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։ Նախագծում ներկայացվել է անշարժ գույքի հարկի մասով ՀՀ վիճակագրությունը եւ դրա համեմատությունը տարածաշրջանի ու այլ զարգացած երկրների հետ։ Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարվող պետական ֆինանսների վիճակագրության համաձայն՝ Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0.2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, ՀՀ հարեւան երկրների, ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների շարքում 0.2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան եւ Ինդոնեզիան (0.1 տոկոս)։ Հարեւան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.1 տոկոս, Ռուսաստանում՝ 1.2 տոկոս, ԱՄՆ—ում՝ 2.7 տոկոս, Միացյալ Թագավորությունում՝ 1.4 տոկոս, Ճապոնիայում՝ 1.9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս։
Ներկայացված է նաեւ անշարժ գույքի հարկ/ընդհանուր հարկային եկամուտներ հարաբերակցությունը։ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 0.74 տոկոս։ Այստեղ դիտարկվող երկրներից ավելի ցածր ցուցանիշ ունի միայն Մոլդովան՝ 0.49 տոկոս։ Որպես այդ ցուցանիշով առաջատարներ, կարելի է ընդգծել Իսրայելը (7.75 տոկոս), Սինգապուրը (7.03 տոկոս), ԱՄՆ—ն (14.86 տոկոս), Ռուսաստանը (5.96 տոկոս)։ Բարձր ցուցանիշներ ունեն նաեւ Ղազախստանը (3.19 տոկոս) եւ Վրաստանը (4.2 տոկոս)։
Հետեւաբար, վերոնշյալ համեմատություններից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամտի կարեւոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվում (հիմնավորման համաձայն)։
Ըստ ֆիննախի, 2020 թ. հունվարի 1-ից եկամտային հարկի հաստատուն դրույքաչափի ներդրման համատեքստում տեսանելի հարստության եւ շքեղ գույքային միավորների համարժեք ու պրոգրեսիվ հարկման անհրաժեշտությունն առավել քան կարեւորվում է, քանի որ միայն այս ճանապարհով «հնարավոր կլինի ապահովել պետության՝ վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը՝ դրանով իսկ ապահովելով տարբեր եկամտային խմբերում գտնվող անձանց հարկման արդար ու տրամաբանական համակարգ»։
Նախագծով առաջարկվեց նաեւ    սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաեւ նոր դրույքաչափեր։ Առաջարկվեց վերացնել բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչեւ 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչեւ 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը եւ հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը։
Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցումը աստիճանական կլինի։ Սահմանվեց, որ 2021 թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի եւ նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022—ին՝ 50 տոկոսը, 2023—ին՝ 75 տոկոսը, եւ նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024-ից։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

28-05-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO