Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԼՂՀ


Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին

Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային թեւում կսկսվի աշնանացան հացահատիկի բերքահավաքը։ Մայր Արաքսի ձախափնյա հարթություններից սկսած մինչեւ Աղավնո գյուղի ցանքատարածքներ կատարվել է մոտ 17000 հեկտար աշնանացան։ Մեծ է նաեւ հեռավորությունն այս հատվածների միջեւ՝ 150—200 կմ։
Շրջանում միշտ կա հրդեհների վտանգը, իսկ հացահատիկի հասունանալու ժամանակ այն բազմապատկվում է։ Յուրաքանչյուր տարի այս օրերին հարավային թեւի Իշխանաձոր գյուղում ձեւավորվում է բերքահավաքն անկորուստ ու ժամանակին կատարելու եւ հակահրդեհային շտաբ։ Այս տարի շտաբը ղեկավարում է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Ազատ Եղոյանը։ Շտաբում ընդգրկված են գյուղվարչության, ինչպես նաեւ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի (ՇԱԻԲ) հրշեջ—փրկարար մասի (ՀՓՄ) հրշեջ—փրկարար ջոկերի (ՀՓՋ) եւ ոստիկանության աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, բուժծառայողներ։
Վերջերս ԱՀ ԱԻՊԾ կողմից Քաշաթաղի ՇԱԻԲ—ին հատկացվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի հրշեջ մեքենա, որը տրամադրվեց Կովսականում գործող ՀՓՋ—ին։ ԱԻՊԾ ՇԱԻԲ–ի պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանը գոհունակություն հայտնեց ԱԻՊԾ ղեկավարությանը՝ 8 տ տարողությամբ այս տեխնիկական միջոցը տրամադրեու համար՝ կարեւորելով, որ հարավային թեւում ուժեղացվելու է հրշեջ—ծառայողական հերթապահությունը։ Վերոհիշյալ շտաբի ենթակայությամբ մոտ օրերս տարածքում գործելու է հրշեջ—փրկարարական 3 հենակետ. 1—ը՝ Կովսականի սարահարթում եւ 2—ը՝ Թովմասարի տարածքում, Իշխանաձոր—Հադրութ ճանապարհի եզրին եւ ավելի հյուսիս ընկած Պաղ աղբյուրի մոտ։ Հենակետերում հերթապահելու են հրշեջները, կամավորականներ համայնքներից։ Մշտապես տեղում են լինելու մեկական հրջեջ մեքենա, հերկող տրակտոր, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա։ Հատկացված «ԿԱՄԱԶ»—ը Կովսական տարավ ՇԱԻԲ ՀՓՄ–ի պետ, մայոր Կարեն Ավանեսյանը՝ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ավագ տեսուչ, մայոր Անդրանիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ։
–Տարածքի մակերեսի մեծ լինելու պատճառով հնարավորինս ուժեղացնում ենք Կովսականում եւ Տիգրանավանում գործող հրշեջ—փրկարարական ջոկերի տեխնիկական հնարավորությունները,–ասաց Ք. Մովսիսյանը։
Այժմ ՇԱԻԲ—ի տրամադրության տակ կա 3 «ՈՒԱԶ»՝ յուրաքանչյուր ջոկին 1—ական, 7 հրշեջ մեքենա, որից 2—ականը հատկացվել է Կովսականի եւ Տիգրանավանի ՀՓ ջոկերին, 3—ը Բերձորում են։ Ք. Մովսեսյանը հորդորեց բնակչությանը, հողօգտագործողներին, անցորդներին լինել զգույշ եւ կարգապահ, հատկապես բերքահավաքի ժամանակ։ Տարիների փորձը ցույց է տվել՝ հաճախ հրդեհներն առաջանում են մարդկանց անզգուշության, անփութության պատճառով։ Դժվար է պայքարել հրդեհի դեմ սար ու դաշտերում, երբ այրվում են մարդաբոյ չոր մացառներ ու փշեր, խոտ ու անտառապատ տարածք։ Տեղեկացրեց նաեւ, որ Ա. Մարտիրոսյանի այցի նպատակը տարածք՝ ստուգել բերքահավաքի ժամանակ աշխատող կոմբայնների, տրակտորների, բեռնատարների եւ այլ տեխնիկական միջոցների վիճակը։ Դրանք պետք է ապահովված լինեն հակահրդեհային սարքավորումներով, հատկապես կրակմարիչներով, լինեն աշխատունակ, չունենան խնդիրներ։ Նշված տեխնիկական միջոցների վարորդներին պետք է տրվի հրահանգավորում։
Տարիների ընթացքում հետեւել եմ Քաշաթաղի ՇԱԻԲ–ի աշխատանքներին, եւ պետք է արժանին ասել բոլոր աշխատակիցների հասցեին։ ՇԱԻԲ–ի մարտիկներն ու հրշեջ—փրկարարները մշտապես անտրտունջ են կատարում իրենց պարտականությունները։ Հատկապես ծանր է նրանց աշխատանքն ամռանը, երբ եղել է պահ՝ մի քանի տեղերում է հրդեհ բռնկվել։ Գարնան, աշնան, ձմռան ընթացքում օգնության են հասնում սառցի ու բքի, ցեխի ու հեղեղի, այլ պատճառներով ճանապարհներին մնացածներին։ Լուծում են բնակչության այլ խնդիրներ։ Այս տարվա մարտից ՇԱԻԲ–ի աշխատակիցներն ամեն օր հերթապահություն են իրականացնում ՀՀ—Արցախ սահմանային «Աղավնո» եւ «Խնձորեսկ» բուժսանիտարական հենակետերում՝ օժանդակելով բուժքույրերի ու ոստիկանների աշխատանքին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

28-05-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO