Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»

Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ժողովրդի նոր պատմության մեջ անգնահատելի է Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի ներդրումը։ Լինելով հմուտ զորավար եւ ռազմաքաղաքական բարձր մտածողության տեր գործիչ՝ Դրոն վճռորոշ մասնակցություն է ունեցել 20-րդ դարի սկզբի ճակատագրական գրեթե բոլոր իրադարձություններին՝ հայոց պատմության էջերը հարստացնելով հաղթանակներով եւ հայապահպանությանն ուղղված այլ իրադարձություններով։
Ծնվել է 1883 թ. մայիսի 31—ին Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում, որտեղ մանուկ տարիքից իրենց տանը կազմակերպվող հավաքների ժամանակ մշտապես զգացել է հայկական շունչը։ Նա չմնաց Իգդիրի ծխական դպրոցում, քանի որ վաղ տարիքից ձգտում էր ռազմական գործին։ Դրոն փախչում էր դպրոցից Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու նպատակով։ Տեղափոխվելով Երեւանի գիմնազիա—դպրոց՝ ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ։ Այդ տարիներին երիտասարդ Դրոն անդամակցում է Հայ հեղափոխական դաշնակցությանը։
Դրոն իր հայրենանվեր գործունեությունը սկսում է ցարական Ռուսաստանից Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի պաշտպանության գործողություններով, այնուհետեւ զենք է փոխադրում Արեւմտյան Հայաստան։
1905 թ. հայ բնակչության կոտորածների լուրը Դրոյին դաշնակցական հայդուկների հետ միասին, Նիկոլ Դումանի ղեկավարությամբ հասցրեց Բաքու։ Կուսակցության նախաձեռնությամբ նա սպանել է հայ բնակչության կոտորածների կազմակերպիչ, Բաքվի նահանգապետ Նակաշիձեին։ 21 տարեկան երիտասարդ Դրոյին Նիկոլ Դումանը վստահում է հայ ժողովրդի պաշտպանության պատասխանատու գործը։ Բաքվից հետո Դրոն մասնակցում է Երեւանի, Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Արցախի հայերի պաշտպանության մարտերին, որոնցից միշտ դուրս է եկել հաղթանակով։
1914 թ. Առաջին աշխարհամարտի օրերին Դրոն ցարական Ռուսաստանի զորքերի 2—րդ գնդի հրամանատարն էր եւ արդեն հաջողությամբ մարտնչում էր թուրքական կանոնավոր բանակի դեմ։ 1915 թ. կամավորական զորագնդի գլուխ անցած՝ Դրոն մտնում է Վան։ Նրա հրամանատարությամբ բոլոր մարտերն այստեղ նույնպես ունեցան փայլուն ելքեր։
1918 թ. մարտին Հայոց ազգային խորհուրդը նրան նշանակեց Հայոց բանակային կորպուսի ռազմական կոմիսար, իսկ արդեն մայիսի 23—ին Դրոն մղեց մեր պատմության փառահեղ ճակատամարտերից մեկը՝ Բաշ Ապարանը։
Նորանկախ Հայաստանում Դրաստամատ Կանայանը սկսեց հայկական բանակի կազմավորման ծանր, բայց հաջողված գործընթացը։ 1920 թ. աշնանը նա ստանձնեց ռազմական նախարարի պաշտոնը։ Առաջին հանրապետության վերջին վարչապետ՝ Սիմոն Վրացյանը Դրոյի անվանել է «Մրրկածին Դրո»։
Դրոն կարծում էր, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի հովանու ներքո՝ թեկուզ խորհրդայնացման գնով, եւ նա համագործակցեց բոլշեւիկյան նոր իշխանությունների հետ, բայց շուտով ըմբոստանալով Հայհեղկոմի սկսած բռնությունների դեմ՝ աքսորվեց Մոսկվա։
1925 թ. Դրոյին հաջողվում է անցնել Փարիզ եւ ապա՝ Ռումինիա։ 1933—ին ՀՅԴ 12—րդ ընդհանուր ժողովը նրան ցմահ ընտրում է կուսակցության գերագույն ղեկավարության մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոյի «Հայկական 812—րդ գումարտակը» ցանկանում էր գերմանական ուժերի ներքո ազատագրել Հայաստանը, բայց այդ ցանկությունը չիրականացավ։ Դրա փոխարեն նա փրկում էր գերմանացիների կողմից գերեվարված հայերին, որոնց միջոցով էլ 8.000 հոգանոց գումարտակը հասցրեց 33.000—ի։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա էապես նպաստեց, որ ֆաշիստական Գերմանիան փոխի իր վերաբերմունքը հայերի հանդեպ, եւ նրանք չարժանանան հրեաների ճակատագրին։
Պատերազմի ավարտից հետո նա հաստատվել է ԱՄՆ—ում, որտեղ շարունակել է զբաղվել հայկական հարցի լուծման ուղղությամբ քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Այնուհետեւ տեղափոխվել է Լիբանան։ 1955—ին Բեյրութում տեղի ունեցած ՀՅԴ 65—ամյակի միջոցառման ժամանակ Դրոն ունեցավ իր վերջին ելույթներից մեկը. «Քանի մեր հողերը բռնագրավված են, ՀՅԴ—ն ունի իր պայքարը եւ Դաշնակցության զավակները, իբրեւ հայ ժողովրդի հարազատ զավակներ, պիտի շարունակեն այդ պայքարը, արյունով կլինի, գրիչով կլինի, պայքարով կլինի, մինչեւ Հայը հավաքվի իր բնին մեջ։ Հայը հային կառավարի, ո՛չ անգլիացին, ո՛չ ամերիկացին, ո՛չ ռուսը, ո՛չ թուրքը։ Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»։
1956 թ. մարտի 8—ին նրա վերջին խոսքերն են եղել «ախ, մեգել երգիրս տեսնեի» բառերը։
Ա. Վ.

30-05-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO