Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ

Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սոցիալ-տնտեսական հարաբերություններում հաճախ առնչվում են ոչ միայն պետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Նրանց գործունեության զգալի մասը կապված է համայնքային ծառայության հետ։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քաղաքացիների անմիջական հարաբերվելը պակաս կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում, քան պետական մարմինների դեպքում։ Պետությունը համայնքներին պատվիրել է տարբեր գործառույթներ, որոնք ենթադրում են անմիջական հարաբերություններ քաղաքացիների եւ տնտեսավարողների հետ։ ՏԻՄ—երը տիրապետում են նաեւ տեղեկատվության զգալի ծավալի, որը պետք է հասանելի լինի հասարակությանը։
Պետական համակարգում եւ տնտեսության տարբեր ոլորտներում այսօր ընթանում են թվայնացման մեծ ծավալի գործընթացներ։ Դրանց միջոցով ոչ միայն ապահովվում են տվյալների փոխանակման գործառույթները, այլեւ ձեւավորվում է էլեկտրոնային համակարգ, որը հանրային մարմիններին օգնում է կենտրոնացված ձեւով օգտվել տվյալների եւ տեղեկատվական այլ շտեմարաններից։ Արդյունքում ավելի որակյալ եւ մատչելի ծառայություն է մատուցվում քաղաքացիներին ու ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ ապահովվում է համակարգում ընդգրկված մարմինների աշխատանքների թափանցիկությունը, ինչը միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Ժամանակի պահանջով թելադրված այս առաջնային խնդիրը լուծելու համար տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակի ստեղծման գործընթացը։ Արդյունավետ գործելու, որակյալ ծառայություններ մատուցելու եւ ճշգրիտ տվյալներ ունենալու համար հարթակը փոխկապակցվելու է ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգին, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ծառայության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրին։ Հարկահավաքության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար նրա միջոցով մուտքի հնարավորություն կստեղծվի դեպի գանձապետական էլեկտրոնային համակարգ։
Էլեկտրոնային համակարգում նախատեսվում է ստեղծել առցանց վճարման համակարգ, որը կնվազեցնի կանխիկ դրամի շրջանառության հետ կապված ռիսկերը, ինչպես նաեւ քաղաքացիների համար այն հարմարավետ կդարձնի։ Հարթակի հիմնական գործառույթը լինելու է քաղաքացիների համար համայնքների մատուցած ծառայությունների դյուրացումը եւ մատչելիության մակարդակի բարձրացումը։ Նախատեսվում է ներդնել վճարահաշվարկային հստակ մեխանիզմներ։
Ներկայում հանրապետությունում առկա հիմնարար խնդիրներից է սեփական իրավունքների մասին հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակը։ Էլեկտրոնային հարթակը կապահովի տեղեկատվության հասանելիությունը հասարակության լայն շերտերին, նրա միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային հարցումներ ուղարկել համայնքներին եւ առցանց հետեւել դրանց ընթացքին։ Համակարգը կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության աստիճանը տեղեկատվության տրամադրման հարցում։ Բազմաթիվ են դեպքերը, երբ համայնքները չեն պատասխանում կամ լիարժեք չեն արձագանքում տեղեկություն ստանալու քաղաքացիների եւ ԶԼՄ—ների հարցումներին։ Արձանագրվում են նաեւ պատասխանների ուշացման դեպքեր, որոնք համայնքների դեպքում ավելի շատ պայմանավորված են տեխնիկական խնդիրներով՝ հիմնականում ոչ էլեկտրոնային եղանակով հարցումների ստացման եւ դրանց արձագանքման մեխանիզմի պատճառով։
Համայնքային ծառայության արդյունավետության բարձրացումը մեծապես կախված է մարդկային գործոնով պայմանավորված սխալների կառավարումից, որի հնարավորությունը տալիս է ստեղծվող էլեկտրոնային հարթակը։ Մյուս կողմից էլ ՏԻՄ—երի արդյունավետ գործունեության համար դժվարություններ է ստեղծում այլ համայնքների կամ պետական լիազոր մարմինների տիրապետման տակ գտնվող տեղեկատվական բազաներին հասանելիության եւ փոխգործակցության մեխանիզմների անկատարությունը։ Հարթակի միջոցով ՏԻՄ—երը կկարողանան բյուջետային պլանավորման ընթացքում ստանալ հավաստի տեղեկատվություն սեփական եկամուտների մասին, լիարժեք կիրականացնեն ապառքների հաշվառումը։
Համակարգը թույլ կտա վերացնել ավելորդ վարչարարությունը, երբ միեւնույն տեղեկատվությունը տարբեր հարթակներում էր զետեղվում, ինչը դժվարացնում էր ե՛ւ պետական մարմինների գործունեությունը, ե՛ւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց աշխատանքները։ Այն կնպաստի սպասարկումը մեկ պատուհանից իրականացնելու մեխանիզմի լիարժեք գործարկմանը։
Ստեղծվող միասնական գործառնական եւ տեղեկատվական այս բազան հասանելի կլինի նաեւ ոլորտը համակարգող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որը վերջինիս հնարավորություն կընձեռի համայնքների բյուջետային մուտքերի նկատմամբ վերահսկողություն իրականացնել մշտական ռեժիմով։ Տեղեկատվական բազաները լիազոր մարմնին հնարավորություն կտան կատարել ոլորտի վերլուծություններ, դրանց հիման վրա մշակել զարգացման եւ կարգավորման մեխանիզմներ ու կանխատեսումներ անել։
Հարթակը կլուծի նաեւ անձնական տվյալների պաշտպանության եւ էլեկտրոնային համակարգերի անվտանգության խնդիրները։ Վերոհիշյալ նպատակով կներդրվի հարթակի օգտատիրոջ միասնական խիստ նույնականացման մեխանիզմ՝ նույնականացման քարտերի միջոցով, որը կբացառի վերջինիս փոխարեն այլ անձանց կողմից համակարգ մուտք գործելու հնարավորությունը։
Կառավարության որոշման նախագծով սահմանվում է, որ հարթակի ստեղծման եւ գործարկման համար պետական բյուջեից կհատկացվի 350 մլն դրամ։ Այն աշխատեցնելու համար նոր սերվերներ գնելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ օպերատորն այն կտեղակայի սեփական սերվերի վրա։ Նախագծով հարթակի ստեղծող եւ օպերատոր է ճանաչվում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ—ն։ Համակարգի տարեկան ծախսերը կկազմեն 45 մլն դրամ, որը կապահովվի ԷԿԵՆԳ—ի եւ համայնքների միջեւ կնքվելիք պայմանագրերից ստացվող գումարներից։ Այն վերջիններիս համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի լինի, քանի որ արդեն այսօր համայնքների օգտագործած գույքահարկի եւ հողերի հարկի կառավարման շտեմարանների սպասարկման գումարային միջոցները նույնքան են՝ 45 մլն դրամ։ Վերջիններիս սպասարկման ծախսերը ներառվելու են նոր համակարգի մեջ, եւ նոր վճարումների կարիք չի լինի։
Կառավարության որոշմամբ համակարգի ներդրումը հնարավորություն կտա առանց լրացուցիչ ֆինանսական բեռի էական առաջընթաց ապահովել ՏԻՄ—երի գործունեության մեջ, բարձրացնել վերջիններիս մատուցած ծառայությունների մակարդակը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

30-05-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO