Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրություններն այսուհետ կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Ընտրական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները կատարվեցին ԱԺ հերթական քառօրյայում։
«Տարբեր թվեր են քննարկվել, սա կոնսենսուսային տարբերակն է։ Ես առաջարկում էի 5000, կառավարությունն «Իմ քայլը» խմբակցության հետ առաջարկում էր 2000։ Արդյունքում որոշվեց 4000։ Կարեւոր է, թե ինչ լուծում է բերում օրենքը։ Մենք ունենք երեք քաղաք, որտեղ համամասնական ընտրակարգով է ընտրություն իրականացվում։ Ինչ—որ չափով քաղաքականությունը զարգանում է այդ քաղաքներում՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր։ Նպատակն է ամբողջ հանրապետությունում ստեղծել միջավայր, որտեղ կուսակցությունները կզարգանան, որովհետեւ առանց դրա չկա ժողովրդավարություն»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը։
Շեշտեց՝ առանց կայացած քաղաքական համակարգի չի կարող լինել ժողովրդավարություն։ Ըստ նրա՝ գյուղապետեր, քաղաքապետեր կան, որոնք, հատկապես գյուղական համայնքներում, մեծ գերդաստան ունենալու շնորհիվ ընտրվում են, հետո սկսվում է հողերի բաշխում յուրայինների միջեւ, փողոցների անվանակոչում սեփական անձի կամ գյուղապետի հոր անուններով եւ այլն։ «Անհասկանալի ապաքաղաքականացման գործընթացներ։ Արդեն կլինի մարմին՝ կուսակցություն, որը պատասխանատու է ընտրված համայնքապետի կամ այլ պաշտոնյաների համար։ Այս քայլերը կբերեն ժողովրդավարության բարձրացման»,–ասաց պատգամավորը։
Իսկ ի՞նչ է սպասվում այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը 4000—ից պակաս է, այս հարցին ի պատասխան՝ Գ. Գորգիսյանն ասաց. «Կմնա այնպես, ինչպես նախկինում։ Համայնքների խոշորացման գործընթացը դեռ շարունակվում է, եւ խոշորացված համայնքներում, անկախ բնակչության թվից, լինելու է համամասնական ընտրակարգով։ Սա նույնպես օրենքի մի բաղադրիչ է։ Եթե առաջիկայում բոլոր համայնքներն անցնեն խոշորացման, ապա ամբողջ հանրապետությունում կանցնենք ընտրական այս մոդելին։ Կառավարությունը հետ չի կանգնել խոշորացման ընթացակարգերից, շարունակվում է»։
4000 եւ ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի խոսքով, ՏԻՄ ընտրությունների օրենքի նախագծում կարեւորագույն փոփոխություն է։ Ըստ նրա՝ աստիճանաբար ընտրությունները դառնում են քաղաքական նաեւ ՏԻՄ մակարդակում։ «ՏԻՄ—ում մինչեւ 4000 ընտրողը դառնում է համամասնական՝ այդպիսով բարձրացնելով քաղաքական պատասխանատվության խնդիրը։ Որպեսզի հաղթահարվի «մաֆիոզ կլանների» դիմադրությունը, պետք է գնալ քաղաքական ընտրությունների, կուսակցությունների դերը պետք է բարձրանա։ Կուսակցությունները նախկինում չունեին այդ ուժը, որ կարողանային իշխող քաղաքական ուժին պարտադրել ընտրության արդյունք։ Հիմա պետք է մենք համոզվենք, թե արդյոք նոր իշխանության պայմաններում դեմոկրատիան աշխատելո՞ւ է»,–նկատում է Ս. Բագրատյանը՝ հիշեցնելով Վանաձորի ընտրությունները. «Մանդատագողություն եղավ, երբ մի քաղաքական կուսակցություն ավելի շատ մանդատ ուներ եւ պետք է համայնքի ղեկավար ընտրեր, իշխող քաղաքական ուժը մեկ գիշերվա մեջ չորս մանդատի տեղափոխություն արեց, ինչ «ֆոկուսով»՝ չհասկացանք, եւ պարտված քաղաքական ուժը համայնքի ղեկավար ընտրեց։ Որպեսզի այս զավեշտներից խուսափենք, հանեցինք նաեւ բոնուսային համակարգը։ Այն 10 տոկոսը, որը գումարվում էր, այսինքն, երբ հավաքում էին 40 տոկոս, բոնուսի ուժով այն դառնում էր 50 տոկոս, եւ տվյալ քաղաքական ուժն արդեն մեծամասնություն էր ստանում՝ չունենալով այդքան քվե։ Բայց քանի որ որոշվել էր, որ կայուն մեծամասնություն պետք է գործի, արհեստական ձեւով 10 տոկոս գումարվում էր։ Հիմա այս ընտրական օրենսգրքով հանեցինք դա։ Այսինքն, եթե 40 տոկոս ունի քաղաքական ուժը, դա ոչինչ չի փոխելու, նա պետք է բանակցի 10 տոկոսից ավելի ունեցող այլ ուժի հետ, որպեսզի մեծամասնություն ունենա»։
Փոփոխություններ են առաջարկվում նաեւ համայնքների ավագանիների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձեւավորման մասին կարգավորումներում։ Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմ կուսակցությունների համար գործող 6—ի փոխարեն սահմանել 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս՝ գործող 8—ի փոխարեն։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

30-05-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO