Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԱՅԼՔ...


Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ

Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ չխաղալու զգուշացում

ԱՄՆ-ի հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկողության կենտրոնի գնահատականի համաձայն՝ մարդկանց շրջանում տարածվող նոր հիվանդությունների երեք քառորդը կենդանական աշխարհից է ծագում։ Բնապահպան-հետազոտող Թոմաս Գիլեպսին գրում է. «Պաթոգենները տեսակների սահմանները չեն հարգում։ Եվ հենց մարդիկ, փոքրացնելով իրենց ու կենդանիների միջեւ բնական սահմանները, բարենպաստ պայմաններ են ստեղծում հիվանդությունների տարածման համար։ Ու ինձ ընդհանրապես չի զարմացնում կորոնավիրուսի բռնկումը։ Մեզ էլի այլ վիրուսների բռնկումներ են սպասվում։ Մենք դեռ այսբերգի գլխին ենք»։
Դեյվիդ Քվամենը, ով «Տարածում. կենդանիների վարակները եւ հաջորդ մարդկային համավարակը» գրքի հեղինակն է, «Նյու Յորք թայմս»—ին տված հարցազրույցում ասել է, որ բնական միջավայրի պաշտպանությունը պետք է գիտակցված լինի, այլապես մեզ էլի վիրուսներ ու համավարակներ են սպասվում. «Մենք ծառեր ենք կտրում, կենդանիներ ենք սպանում, էկոհամակարգեր ենք վերացնում եւ իրական տերերից դեն ենք նետում վիրուսները, որոնք փնտրում են նոր կրիչների։ Եվ այդպիսիք դառնում ենք մենք»։
Կարմիր գիրքն ուղղակի ցուցիչ է բնության հանդեպ վերաբերմունքի, գրքի չափը ցույց է տալիս, թե ինչքանով են տվյալ երկրում պահպանվում ու պաշտպանվում կենսատարածքները, այսինքն՝ Թոմաս Գիլեպսի ասած՝ բնական սահմանները։
Համապատկերում ինձ հետաքրքրեց ՀՀ—ի Կարմիր գիրքը։
Դեռ 1949 թ. Բնության պահպանության միջազգային միությունը ստեղծեց մի հանձնաժողով, որի խնդիրներից էր անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի եւ կենդանիների հազվագյուտ տեսակների վիճակի ուսումնասիրությունը, այդպիսի տեսակների ցուցակների կազմումը եւ դրանց պահպանման համապատասխան հրահանգների մշակումը։ Փիթեր Սքոթն էլ առաջարկեց այդ ցանկն անվանել Կարմիր գիրք, քանի որ «կարմիր գույնը խորհրդանշում է վտանգի ազդանշան»։ Ընդհանրապես Կարմիր գիրքը հազվագյուտ եւ ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի եւ սնկերի հավաքական մի ցուցակ է։ Հազվագյուտ եւ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է համընդհանուր եւ տարբեր երկրների մակարդակով։ Ցավոք, նաեւ Հայաստանը Կարմիր գիրք ունի եւ այն էլ բավականին հարուստ։
Երկու հատորից կազմված Կարմիր գիրքը ՀՀ կառավարությունը հաստատել է դեռ 2010 թ.։ Բնապահպանության նախարարությունը ավարտել էր դեռեւս 1987 թ. հրատարակված կենդանիների Կարմիր գրքի եւ 1989 թ. հրատարկված բույսերի Կարմիր գրքի լրամշակման եւ հրատարակության աշխատանքները։ 2007—2009 թթ. առկա տվյալների եւ նոր դաշտային ուսումնասիրությունների հիմամբ ՀՀ ԳԱԱ, Երեւանի պետական համալսարանի եւ գիտական այլ հաստատությունների մասնագետները պատրաստել էին մեր Կարմիր գրքի լրամշակված տարբերակը։ ՀՀ Կարմիր գիրքը պատրաստվել է ըստ Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված միջազգային չափանիշների։ Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունում ընդգրկվել են բարձրակարգ բույսերի 452 տեսակ (նախկին 387—ի փոխարեն), կենդանիների 308 տեսակ (նախկին 99—ի փոխարեն) եւ սնկերի 40 տեսակ (որոնք նախկին Կարմիր գրքում գրանցված չեն էլ եղել)։
Եթե հակիրճ բնութագրենք իրավիճակը, ապա պատկերը հետեւյալն է. կենսաբազմազանությամբ հարուստ մեր բնական—պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի Հայաստանի Հանրապետություն հատվածի կենսաբազմազանությունը աղքատանում է, Կարմիր գիրքը՝ հարստանում։
Օրինակ, մինչ գրքի լույս տեսնելն արված՝ անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը բացահայտել է Հայաստանում շուրջ 316 էնդեմիկ եւ 300–ից ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակների առկայությունը։ Այդ կենդանիներից են ծղրիդները, մորեխները, բզեզները, երկրաթեւանիները, փափկամարմինները եւ այլ տեսակներ։ Հանրապետությունում հանդիպող 53 տեսակի սողուններից շատերը Հայկական լեռնաշխարհի եւ կովկասյան ֆաունայի էնդեմիկներ են եւ կանգնած են անհետացման ճանապարհին։ Այդ տեսակներից են՝ փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, հանրապետության հյուսիսային շրջաններում տարածված կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը, սեւագլուխ ռինխոկալամուսը, Դարեւսկու իժը։
ՀՀ—ի Կարմիր գրքում առաջին անգամ ընդգրկվել են նաեւ 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 16 տեսակի փորոտանիներ եւ 139 տեսակի միջատներ։ Շարունակելու կարիք չկա։ Միայն հիշեցնեմ, որ մեր գիրքը 2010 թ. է հրատարակվել, որ հարստացել էր խորհրդայինի համեմատ։ Անցել է 10 տարի։ Դժվար չէ մոտավոր պատկերացնել ներկայիս վիճակը։ Պատճառների մասին շատ է խոսվել, եւ «ՀՀ»—ն դրանցից առանձնացրել է ոչ համարժեք պատժաչափը։ Այսօր, իհարկե, պատժաչափերի չափերը որոշակիորեն փոխվում են, նույնիսկ ազատազրկում կա սահմանված, բայց ոչ որսագողությունն է վերանում, ոչ էլ կենդանիներն են Կարմիր գրքից դրական առումով դուրս գալիս։
Բեզոարյան այծը, օրինակ, ԽՍՀՄ Կարմիր գրքում էլ էր գրանցված, ՀՀ—ի Կարմիր գրքում էլ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։ Այս այծի տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչեւ Աֆղանստան եւ Պակիստան ընկած տարածաշրջանը։ Հայաստանում արեալը ներառում է Սեւանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արեւմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները եւ Նորավանքի կիրճը։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում։ Ըստ ՀՀ—ի Կարմիր գրքի, Փամբակի լեռնաշղթայում եւ Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է։ Բեզոարյան այծի թվաքանակը, 2010 թ. գրքի տվյալներով, Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ։ Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների։ Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» արգելոցներում, «Արեւիկ» եւ «Սեւան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում եւ Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում։ Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ եւ խստացնել բնապահպանական ռեժիմը։
ԽՍՀՄ Կարմիր գրքից ՀՀ Կարմիր գիրք է անցել հայկական մուֆլոնը, որ արդեն վտանգված տեսակ է։ Պատճառներից մեկը նաեւ որսագողությունն է։ Հայաստանում տեսակի արեալը ներառում է Ուրծը (Արարատի մարզ), Վայոց ձորը (գ. Աղավնաձոր, Խնձորուտ, Մարտիրոս, Բարձրունի), Բարգուշատը եւ Զանգեզուրը (Սյունիքի շրջանի Դաստակերտ գյուղից դեպի հարավ)։ Տարածված է նաեւ Հայկական լեռնաշխարհի Ուրմիա լճի շրջակայքում (ներկայիս՝ Հյուսիս արեւմտյան Իրան)։ Ներկայիս գնահատմամբ, մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250—300 առանձնյակները։ Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում եւ «Արեւիկ» ազգային պարկում։ Տեսակի պահպանման համար անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ եւ խստացնել բնապահպանական վերահսկողությունը։
Գուցե զարմանալի թվա, բայց Կարմիր գրքի բնակիչ է դարձել նաեւ գորշ արջը՝ իբրեւ «խոցելի» տեսակ։ Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում։ Երբեմն կարող է մտնել Շիրակի եւ Արագածոտնի մարզեր։ Եվ այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր՝ վնաս հասցնելով պտղատու այգիներին եւ փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել։ Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման եւ կերային ռեսուրսների անբավարարության հետեւանք է։ Այլ կերպ այն, ինչ վերեւում ասացինք՝ մարդկային եւ կենդանական աշխարհների սահմանների խախտում։
Օրինակները կարող ենք շարունակել, բայց այսքանն էլ բավարար է իրավիճակի լրջությունը հասկանալու համար։ Այս տվյալը վախեցնելու համար չէ, այն ահազանգ է, կանխարգելիչ կոչ, բնությունը սիրելու հորդոր, սեփական երկրի, ժողովրդի ու անձի հանդեպ ուշադրության «պատվեր»։ Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ չխաղալու եւս մեկ նախազգուշացում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

30-05-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO